EasyManua.ls Logo

AENO GS2 - Page 52

AENO GS2
138 pages
Print Icon
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
52 aeno.com/documents
Սարքի շահագործումը
1. Սարքը աշխատանքի նախապատրաստելուց հետո շոգեարդուկի գլխիկը ուղղեք այն
ապրանքի վրա, որը պետք է գոլորշու միջոցով մշակել: Ապրանքը պահեք ձեր ազատ
ձեռքով՝ պաշտպանիչ ձեռնոցով:
2. Մեկ անգամ սեղմեք գոլորշու մատակարարման կոճակը:
3. Շոգեարդուկումն ավարտելուց հետո մեկ անգամ սեղմեք գոլորշու մատակարարման
կոճակը:
4. Անջատիչը տեղափոխեք «Off» («Անջատ.») դիրքի և անջատեք էլեկտրոցանցից:
5. Բացեք բաքի խցանը և թափեք մնացած ջուրը:
6. Թողեք, որ բաքը ամբողջությամբ չորանա՝ դրա համար դրա խցանը պետք է բաց լինի:
Մաքրում և խնամք
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն: Սարքը մաքրեք միայն էլեկտրոցանցից անջատելուց և ամբողջովին
սառչելուց հետո:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն: Արգելվում է սարքը լվանալ հոսող ջրի տակ կամ ընկղմել ջրի մեջ:
Մաքրեք սարքի պատյանը մաքուր ջրի մեջ թաթախված փափուկ շորով: Ուժեղ
աղտոտվածության դեպքում սրբեք օճառի թույլ լուծույթի մեջ թաթախված փափուկ շորով:
Այնուհետև մաքուր ջրի մեջ թրջած շորով։ Մաքրելուց հետո սարքը չորացրեք:
Հնարավոր անսարքությունների վերացում
1. Սարքը չի միանում: Հնարավոր պատճառները. վարդակը անսարք է; գերտաքացումից
պաշտպանությունը միացել է: Լուծում. ստուգեք վարդակի սարքինությունը՝ դրան
միացնելով մեկ այլ սարք, անհրաժեշտության դեպքում սարքը միացրեք աշխատող
վարդակից; անջատեք սարքը էլեկտրոցանցից և սպասեք, որ այն ամբողջովին սառչի,
ապա նորից միացրեք այն:
2. Սարքը գոլորշի չի արտադրում: Հնարավոր պատճառ. բաքում ջուր չկա։ Լուծում. բաքի
մեջ ջուր լցրեք:
3. Ջուրը բաքից ծորում է։ Հնարավոր պատճառ. բաքը ամուր փակված չէ: Լուծում. ամուր
փակեք բաքի խրոցը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն: Եթե առաջարկվող մեթոդներից ոչ մեկը չօգնեն լուծել խնդիրը,
դիմեք ձեր մատակարարին կամ լիազորված սպասարկման կենտրոնին: Մի
ապամոնտաժեք սարքը և մի փորձեք վերանորոգել այն ինքնուրույն:

Other manuals for AENO GS2

Related product manuals