EasyManua.ls Logo

Bosch DM-TP-50(80) - Օգտագործման Նպատակը; Տեխնիկական Տվյալներ; Կանոններ Եւ Պայմաններ

Bosch DM-TP-50(80)
12 pages
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
1 ASD ազդասարքի մոդուլներ
1.1 Օգտագործման նպատակը
Հայտնաբերման մոդուլները ծխի ասպիրացիոն ազդասարքերում օգտագործվում են որպես հայտնաբերման և վերլուծման սարքեր:
Սարքերը ներառում են հետևյալ տեսակները՝
DM-TP-50(80), DM-TP-10(25), DM-TP-01(05), DM-TT-50(80), DM-TT-10(25), DM-TT-10(25), DM-TT-01(05):
1.2 Տեխնիկական տվյալներ
Արձագանքման զգայնությունը (լույսի առավելագույն վերածածկում)
Հայտնաբերման մոդուլ DM-TT-50(80)/DM-TP-50(80) 0,5 %/մ (0,8 %/մ)
Հայտնաբերման մոդուլ DM-TT-10(25)/DM-TP-10(25) 0,1 %/մ (0,25 %/մ)
Հայտնաբերման մոդուլ DM-TT-01(05)/DM-TP-01(05) 0,015 %/մ (0,05 %/մ)
1.3 Կանոններ և պայմաններ
Տեղադրումը և շահագործումը
Տեղադրումը պետք է իրականացվի միմիայն հատուկ նախապատրաստում անցած և փորձառու անձնակազմի կողմից: Տեղադրումը
իրականացնելիս հետևեք տեղադրման վերաբերյալ ձեր տեղային կանոնակարգումներին:
Սարքերը նախատեսված չեն անձնական, ընտանեկան կամ տնային տնտեսության մեջ օգտագործելու համար:
Արտադրանքը նախատեսված է SELV (Safety extra low voltage – անվտանգ գերցածր լարման) շղթաներում աշխատանքի համար, որի ժամանակ
վտանգավոր լարում չի ստեղծվում: Ուստի հատուկ անվտանգության միջոցներ չեն պահանջվում:
Զգուշորեն բացեք ազդասարքը և տեղադրեք հայտնաբերման մոդուլը: Հայտնաբերման մոդուլը մայր պլատայի վրա գտնվող բնիկին միացնելու համար
օգտագործեք ժապավենաձև մալուխ:
Հայտնաբերման մոդուլի պարամետրերը կազմաձևվում են RPS ծրագրաշարի միջոցով: Հայտնաբերման մոդուլի DIP փոխանջատիչները ոչ մի
գործառույթ չեն կատարում:
Առևտրային կամ արդյունաբերության ոլորտներում օգտագործման սահմանափակումներ չկան:
Առաքումը և վաճառքը
Արտադրանքը փոխադրել կարելի է միմիայն իր գործարանային փաթեթավորման մեջ:
Խնամքով վարվեք հետը և զերծ պահեք հարվածներից:
Մի վնասեք փաթեթավորումը կամ արտադրանքը:
Փոխադրման ընթացքում խուսափեք ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճաններից:
Չի թույլատրվում վաճառքը անհատ անձանց՝ միմիայն հատուկ վերապատրաստում անցած և փորձառու մարդկանց:
Արտադրանքը չպետք է օգտագործվի անձնական, կենցաղային կամ աշխատանքային գործունեության հետ առնչություն չունեցող ցանկացած այլ
նպատակների համար:
Պահպանումը
Թույլատրելի հարաբերական խոնավություն (չկոնդենսացվող) 10-95 %
Պահպանման առավելագույն տևողությունը > 2 տարի
F.01U.317.524 Bosch Sicherheitssysteme GmbH
2015.11 | version 1.0 | 3

Related product manuals