19
5. ՍԱՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԽՆԱՄՔԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Տեխնիկական սպասարկումից առաջ անջատեք
սարքը էլեկտրական ցանցից։
ՆԵՐՔԻՆ ԲԼՈԿԻ ԴԻՄԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԽՆԱՄՔԸ
Սարքի մանրակրկիտ խնամքը և ժամանակին մաքրումը
երկարացնում են դրա ծառայության ժամկետը և խնայում
էլեկտրաէներգիան:
Մաքրելիս ուշադրություն դարձրեք հետևյալ խորհուրդներին.
–
սարքը սրբելիս կանգնեք կայուն մակերևույթի վրա, այլապես
ընկնելու դեպքում կարող եք վնասել սարքը կամ վնասել ինքներդ
ձեզ,
–
դիմային վահանակը հանելիս վնասվածք չստանալու համար մի
դիպչեք կորպուսի մետաղական մասերին,
–
սարքի դիմային վահանակը և հեռակառավարման վահանակը
մաքրելիս օգտագործեք խոնավ կտոր, եթե հնարավոր չէ մաքրել
կեղտը չոր կտորով։
Նշում
1. Մի լվացրեք սարքը և հեռակառավարման վահանակը ջրով։
2. Մաքրելիս մի օգտագործեք ալկոհոլ, բենզին, յուղ կամ լաք:
3.
Ուժեղ ճնշում մի գործադրեք դիմային վահանակի մակերեսի վրա.
այն կարող է ընկնել:
4.
Մաքրելիս մի օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ մետաղյա
սպունգեր, քանի որ դա կարող է վնասել սարքի մակերեսը:
5.
Ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 45
0
С։ Դա կարող
է հանգեցնել պլաստիկ մակերեսի դեֆորմացիային կամ
գունաթափմանը:
ՕԴԻ ՖԻԼՏՐԻ ՄԱՔՐՈՒՄԸ
1.
Բարձրացրեք դիմային վահանակը մինչև վերջ, ապա բարձրացրեք
օդի ֆիլտրի դուրս ցցված մասը և հանեք այն:
2.
Մաքրեք ֆիլտրը փոշեկուլով կամ լվացրեք ջրով: Եթե ֆիլտրը շատ
կեղտոտ է, լվացրեք այն տաք ջրով և մեղմ լվացող միջոցներով:
Մանրակրկիտ չորացրեք ֆիլտրը ստվերոտ տեղում:
3. Փոխեք ֆիլտրը և փակեք դիմային վահանակը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Սեզոնի ավարտին
Անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները՝
–
երկար ժամանակով միացրեք սպլիտ համակարգը
«ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ռեժիմում,
– հետո անջատեք սարքը էլեկտրական ցանցից,
– մաքրեք օդի ֆիլտրը,
–
մաքրեք ներքին և արտաքին բլոկերը չոր, փափուկ անձեռոցիկով,
– հանեք մարտկոցները հեռակառավարման վահանակից:
Սեզոնի սկզբում
Անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները՝
–
համոզվեք, որ ներքին և արտաքին բլոկերի օդի ընդունման ու
արտանետման տեղերը արգելափակված չեն,
– համոզվեք, որ արտաքին բլոկը ժանգոտված և քայքայված չէ,
– համոզվեք, որ օդի ֆիլտրը մաքրված է,
– միացրեք սարքը էլեկտրական ցանցին,
– տեղադրեք մարտկոցները հեռակառավարման վահանակի մեջ: