26
–
սարքը սրբելիս կանգնեք կայուն մակերևույթի
վրա, այլապես ընկնելու դեպքում կարող եք
վնասել սարքը կամ վնասել ինքներդ ձեզ,
–
դիմային վահանակը հանելիս վնասվածք
չստանալու համար մի դիպչեք կորպուսի
մետաղական մասերին,
–
սարքի դիմային վահանակը և հեռակառավարման
վահանակը մաքրելիս օգտագործեք խոնավ կտոր,
եթե հնարավոր չէ մաքրել կեղտը չոր կտորով։
Նշում
1.
Մի լվացրեք սարքը և հեռակառավարման
վահանակը ջրով։
2.
Մաքրելիս մի օգտագործեք ալկոհոլ, բենզին, յուղ
կամ լաք:
3.
Ուժեղ ճնշում մի գործադրեք դիմային վահանակի
մակերեսի վրա. այն կարող է ընկնել:
4.
Մաքրելիս մի օգտագործեք կոշտ մաքրող
միջոցներ կամ մետաղյա սպունգեր, քանի որ դա
կարող է վնասել սարքի մակերեսը:
5.
Ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 45
0
С։
Դա կարող է հանգեցնել պլաստիկ մակերեսի
դեֆորմացիային կամ գունաթափմանը:
ՕԴԻ ՖԻԼՏՐԻ ՄԱՔՐՈՒՄԸ
1.
Բարձրացրեք դիմային վահանակը մինչև վերջ,
ապա բարձրացրեք օդի ֆիլտրի դուրս ցցված
մասը և հանեք այն:
2.
Մաքրեք ֆիլտրը փոշեկուլով կամ լվացրեք ջրով:
Եթե ֆիլտրը շատ կեղտոտ է, լվացրեք այն տաք
ջրով և մեղմ լվացող միջոցներով: Մանրակրկիտ
չորացրեք ֆիլտրը ստվերոտ տեղում:
3. Փոխեք ֆիլտրը և փակեք դիմային վահանակը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Սեզոնի ավարտին
Անհրաժեշտ է կատարել հետևյալ
գործողությունները՝
–
երկար ժամանակով միացրեք սպլիտ համակարգը
«ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ռեժիմում,
– հետո անջատեք սարքը էլեկտրական ցանցից,
– մաքրեք օդի ֆիլտրը,
–
մաքրեք ներքին և արտաքին բլոկերը չոր,
փափուկ անձեռոցիկով,
–
հանեք մարտկոցները հեռակառավարման
վահանակից:
Սեզոնի սկզբում
Անհրաժեշտ է կատարել հետևյալ
գործողությունները՝
–
համոզվեք, որ ներքին և արտաքին բլոկերի
օդի ընդունման ու արտանետման տեղերը
արգելափակված չեն,
–
համոզվեք, որ արտաքին բլոկը ժանգոտված և
քայքայված չէ,
– համոզվեք, որ օդի ֆիլտրը մաքրված է,
– միացրեք սարքը էլեկտրական ցանցին,
–
տեղադրեք մարտկոցները հեռակառավարման
վահանակի մեջ:
6. ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
Սարքը չի միանում
Ստուգեք միացումը
էլեկտրացանցին: Եթե միացել
է պաշտպանիչ համակարգը,
փորձեք միացնել օդորակիչը
առնվազն 3 րոպե անց:
Էլեկտրացանցի ցածր կամ
բարձր լարում: Ստուգեք,
միգուցեք սահմանված
է ժամանակաչափով
աշխատանք
Օդորակիչը չի
արձագանքում
կառավարման
վահանակի
հրամաններին
Միգուցե դա
էլեկտրամագնիսական
միջամտության ազդեցությունն
է: Փորձեք անջատել
օդորակիչի էլեկտրասնուցումը
և 1 րոպե անց նորից
միացնել այն: Համոզվեք,
որ հեռակառավարման
վահանակը ազդանշանի
ազդեցության գոտում է:
Ստուգեք հեռակառավարման
վահանակի մարտկոցները,
անհրաժեշտության դեպքում
փոխեք դրանք: Ստուգեք,
արդյոք հեռակառավարման
վահանակը վնասված է
Գոլորշիացում
ներքին բլոկի
օդային ելքի մոտ
Եթե սենյակն ունի օդի
բարձր խոնավություն և
ջերմաստիճան, ապա
օդորակիչի ելքի մոտ կարող է
գոլորշիացում առաջանալ: Այն
որոշ ժամանակ անց վերանում
է սենյակի ջերմաստիճանի
նվազելուն պես
Արտաքին բլոկից
ջուր է արտահոսում
Սա արտաքին բլոկի
ջերմափոխանակիչից դուրս
եկող խտանյութ է, որն
առաջանում է ջեռուցման
կամ հալեցման ռեժիմների
աշխատանքի ժամանակ: Դա
անսարքություն չէ
Ներքին բլոկից
լսվում է սուլոցի
ձայն
Ձայնը հայտնվում է
սառնագենտի հոսքը փոխելիս:
Դա անսարքություն չէ