EasyManua.ls Logo

AENO DB3 - Page 62

AENO DB3
124 pages
Print Icon
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
62 aeno.com/documents
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Առաջին լիցքավորման ժամանակ կամ երկար ընդմիջումից հետո
(մոտ 6 ամիս) LED ինդիկատորը (4) կարող է սկսել լուսավովրել միայն լիցքավորման
մեկնարկից մոտ 10 րոպե անց:
Սարքի շահագործումը
Տեղադրեք ատամի խոզանակի փոխարինելի գլխադիրը (2) բռնակի վրա (1), ինչպես ցույց է
տրված b նկարում: Խոզանակի վրա քսեք մի քիչ ատամի խնամքի միջոց: Սեղմեք միացման
կոճակը (10): Սարքի աշխատանքի ռեժիմը ցուցադրող ինդիկատորներից մեկը կսկսի
լուսավովրել: Սարքը կաշխատի նշված ռեժիմով: Սարքն անջատելու համար կրկին սեղմեք
կոճակը (10):
Սարքն ունի վիբրացիայի ինտենսիվության երեք ռեժիմ (8). ցածր, միջին, բարձր։ Ռեժիմը
փոխելու համար սարքն անջատեք և նորից միացրեք կոճակով (10): Այնուհետև արագ
սահեցրեք ձեր մատը սենսորային հարթակի վրայով (9) ներքև կամ վերև, որպեսզի
ուժեղացնեք կամ թուլացնեք վիբրացիայի ինտենսիվությունը: Սարքը միացնելուց հետո 5
վայրկյան անց սենսորային վահանակը կարգելափակվի:
Յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ միանում է վիբրոազդանշան՝ հիշեցնելով աշխատանքի
ռեժիմը փոխելու հնարավորության մասին: Ռեժիմը փոխելու համար սարքն անջատեք և
նորից միացրեք կոճակով (10): Այնուհետև մի քանի անգամ անընդմեջ արագ սեղմեք
կոճակը (10)՝ ընտրելով ցանկալի ռեժիմը: Ամեն անգամ սեղմելիս ռեժիմը փոխվում է
հաջորդի: Վերջին օգտագործված ռեժիմը մնում է սարքի հիշողության մեջ: Այս ռեժիմը
ավտոմատ կերպով կընտրվի սարքի հաջորդ միացման ժամանակ:
Ատամի խոզանակի գլխադրի մազիկները ուղղեք 40° անկյան տակ դեպի ատամների
մակերեսը, ինչպես ցույց է տրված c նկարում: Այս դիրքում ատամի խոզանակի գլխադիրը
ավելի արդյունավետ է աշխատում:
Սարքի շահագործման ռեժիմների աղյուսակ
Ինդիկատոր
(նկար a)
Ռեժիմ Նկարագրություն
5 "Clean" (Մաքրում) Ամենօրյա ստանդարտ մաքրում
6 "White"
(Սպիտակեցում)
Ատամների փայլեցում և սպիտակեցում։
Խորհուրդ է տրվում ծխողների և հաճախ սուրճ
օգտագործող մարդկանց համար

Related product manuals