72 aeno.com/documents
Նշում: Սարքը կարելի է կառավարել նաև ձայնային օգնականների միջոցով։ Մանրամասն
տեղեկատվությունը հասանելի է ամբողջական հրահանգների ուղեցույցում՝
aeno.com/documents կայքում:
Մաքրում և խնամք (նկ. F, G)
Ուշադրությու'ն Արգելվում է ջրով լվանալ փոշու կուտակիչը, HEPA ֆիլտրը և գլանիկավոր
խոզանակը:
1. Հեռացրեք փոշու կուտակիչը կամ կոնտեյները փոշեկուլի պատյանից:
2. Դատարկեք փոշու կուտակիչի պարունակությունը աղբամանի մեջ, ինչպես նաև թափեք
ջրի կոնտեյների մեջ մնացած հեղուկը:
3. Մաքրեք HEPA ֆիլտրը և նախնական մաքրման ֆիլտրը չոր խոզանակով կամ
անձեռոցիկով:
4. Հանեք և տաք ջրով լվացեք կողային խոզանակները և գործվածքե մակադրակը:
5. Փոշեկուլը մաքրելու խոզանակի (ներառված է լրակազմում) օգնությամբ գլանիկավոր
խոզանակի վրայից հեռացրեք մազերը և աղբը:
Չորացրեք բաղադրիչները ջեռուցման սարքերից հեռու: Նախքան նորից տեղադրելը, համոզվեք, որ
բոլոր մասերը ամբողջովին չոր են:
Հնարավոր անսարքությունների վերացում
1. Փոշեկուլը չի լիցքավորվում: Հնարավոր պատճառ. վարդակը անսարք է; լիցքավորման
բազան միացված չէ էլեկտրոցանցին; բազայի և/կամ փոշեկուլի կոնտակտները
աղտոտված են: Լուծում. ստուգեք վարդակի սարքինությունը՝ դրան միացնելով մեկ այլ
սարք, անհրաժեշտության դեպքում ադապտերը միացրեք աշխատող վարդակից;
ստուգեք հոսանքի ադապտերի միացումը բազային և էլեկտրոցանցին; կոնտակտները
մաքրեք չոր, փափուկ կտորով:
2. Փոշեկուլը վերադառնում է բազա մինչև մաքրման ավարտը: Հնարավոր պատճառ.
մարտկոցի լիցքավորումը 20%-ից պակաս է։ Լուծում. լիցքավորեք փոշեկուլը:
3. Ներծծման հզորությունը նվազել է: Հնարավոր պատճառ. փոշու կուտակիչը լիքն է;
գլանիկավոր խոզանակը խցանված է: Լուծում. մաքրեք փոշու կուտակիչը և/կամ
գլանիկավոր խոզանակը:
Ուշադրությու'ն Եթե առաջարկվող մեթոդներից ոչ մեկը չի օգնել լուծել խնդիրը, դիմեք
մատակարարին կամ լիազորված սպասարկման կենտրոնին: Մի ապամոնտաժեք սարքը և
մի փորձեք ինքներդ վերանորոգել այն: