EasyManua.ls Logo

AENO TB3 - Page 24

AENO TB3
148 pages
Print Icon
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
24 aeno.com/documents
մի ավելացրեք շաքարավազ և լոբազգիներ (լոբի, ոլոռ, սիսեռ, ոսպ), քանի որ այն կարող է
խափանել շեղբը և հանգեցնել սարքի խափանմանը: Բլենդերի շեղբի մաքրման համար
օգտագործեք խոզանակ : Նախքան սարքի խրոցը վարդակից միացնելը, համոզվեք, որ
թասը ապահով տեղադրված է բլենդերի բազայի վրա, իսկ թասի կափարիչը փակ է:
Աշխատանքին նախապատրաստումը
Առաջին և հաջորդ յուրաքանչյուր օգտագործելուց առաջ, լվացեք բլենդերի թասը , մեծ
կափարիչը և փոքր կափարիչը տաք օճառաջրով և չորացրեք: Ուշադրությու'ն Ոչ մի
դեպքում թույլ մի տվեք, որ ջուրը լցվի բլենդերի թասի հիմքի տակ : Այնտեղ տեղակայված
են էլեկտրական կոնտակտներ՝ ջուրը կհանգեցնի կոնտակտների փակմանը և սարքի
խափանմանը:
Բլենդերի թասը տեղադրեք բլենդերի պատյանին (տես նկարները d): Թասի կցիչը
պետք է մտնի բլենդերի պատյանի ակոսի մեջ : Շարժիչի լիսեռի միակցիչը պետք է
մտնի բլենդերի թասի հիմքի ներքևի շեղբի լիսեռի միակցիչի մեջ: Ռետինե
կոմպենսատորները պետք է մտնեն բլենդերի թասի հիմքի փոսիկի մեջ։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Եթե թասը չի դրվում բլենդերի պատյանի վրա, հանեք այն հիմքի
վրայից և բլենդերի պատյանի մեջի շարժիչի լիսեռի միակցիչը ձեռքով պտտեք կես
պտույտ՝ ցանկացած ուղղությամբ:
Սարքի շահագործումը
Մթերքը լցրեք բլենդերի թասի մեջ , ապա փակեք այն մեծ կափարիչով : Դրա համար
թասի մեջ դրեք մեծ կափարիչը և պտտեք ժամացույցի սլաքի ուղղությամբ, մինչև մեծ
կափարիչի փորակները համընկնեն թասի վրայի ելուստների հետ (տես նկար b):
Այնուհետև փոքր կափարիչը դրեք մեծ կափարիչի մեջ և պտտեք ժամացույցի սլաքի
ուղղությամբ (տես նկար с): Մեծ և փոքր կափարիչները կբացվեն, եթե նրանց պտտեք
ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ:

Other manuals for AENO TB3

Related product manuals