Թույլատրելի հարաբերական խոնավություն 95% (չչկոնդենսացվողցվող)
Օդի թույլատրելի արագություն 20 մ/վ
Պաշտպանության կարգը՝ համաձայն EN 60529 դասակարգման IP 40, IP 43 ազդասարքի հիմք՝ խոնավ սենքերում տեղադրման համար
մեկուսացմամբ
Պահպանման առավելագույն տևողությունը < 2 տարի
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Ածխածնի մոնօքսիդի (CO) հայտնաբերման բաղադրամասերի հատկությունների շնորհիվ՝ CO տվիչով սարքերի պահպանման
առավելագույն տևողությունը 0,5 տարի է:
Տեղավորումը
Սարքը, ինչպես նաև լրասարքերը և փաթեթավորումը պետք է տեսակավորվեն վերամշակման համար: Մի թափեք էներգիայի սնուցման մասերը տնտեսա-
կենցաղային թափոնների մեջ: Թափելիս հետևեք էլեկտրական սարքերի ոչնչացման վերաբերյալ ձեր տեղային կանոնակարգումներին:
Առաքումը և վաճառքը
– Արտադրանքը փոխադրել կարելի է միմիայն իր գործարանային փաթեթավորման մեջ:
– Խնամքով վարվեք հետը և զերծ պահեք հարվածներից:
– Մի վնասեք փաթեթավորումը կամ արտադրանքը:
– Փոխադրման ընթացքում խուսափեք ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճաններից:
– Չի թույլատրվում վաճառքը անհատ անձանց՝ միմիայն հատուկ վերապատրաստում անցած և փորձառու մարդկանց:
1.4 Խափանաշտկումը
Եթե սարքը չաշխատի պատշաճ կերպով, գնացեք դրան միացրած վահանակի կառավարի ախտորոշման ընտրացանկ և կարգավորեք այն՝ ըստ ցուցադրված
սխալի կոդի: Եթե սարքը թերություն ունի, ապա այն ամբողջությամբ պետք է փոխվի:
Դիմեք Bosch-ի տեղական ներկայացուցչին:
1.5 Օգտագործման սահմանափակումներ
Հետևեք մատակարարի կողմից տրված խորհուրդներին և օգտագործեք միայն օրիգինալ մասեր և տեղադրման նյութեր: Ոչ մի դեպքում
մի ձևափոխեք սարքերը:
Սարքերը նորով փոխարինելիս հետևեք Bosch-ի Անվտանգության համակարգերի խորհուրդներին:
Մի օգտագործեք, եթե վնասվածքներ կամ անսարքություններ եք նկատում: Վերադարձրեք վնասված սարքերը վաճառողին:
1.6 Կոնտակտային տվյալներ
Արտադրող
Bosch Sicherheitssysteme GmbH, Robert-Bosch-Ring 5, 85630 Grasbrunn, Germany
+49 (0)89 6290 0
+49 (0)89 6290 1020
de.securitysystems@bosch.com
www.boschsecurity.com
Ներմուծող
LLC Robert Bosch, Security systems, Vashutinskoe shosse 24, 141400 Khimki, Russia
+7 (495) 560 9560
+7 (495) 560 9999
Info.bss@ru.bosch.com
ru.securitysystems@bosch.com
F.01U.317.514 Bosch Sicherheitssysteme GmbH
2015.10 | version 1.0 | 7