EasyManua.ls Logo

Centek CT-1571 - Page 10

Centek CT-1571
Print Icon
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
10
մակերեսից, ոչ միայն եզրերից: Թռչնամսի ոսկորները պետք
է հեշտությամբ դուրս գան: Մսի վրա չպետք է արյուն լինի:
Ձկները պետք է լինեն անթափանց և հեշտությամբ կտրվեն
պատառաքաղով:
5. ՍԱՐՔԻ ԽՆԱՄՔԸ
Անջատեք էլեկտրական լարը ցանցից:
Միկրոալիքային վառարանը պարբերաբար լվացեք` սննդի
բոլոր մնացորդները, ճարպերը և այլ աղտոտիչները
մաքրելու համար:
Օգտագործեք միայն մեղմ ոչ քերող լվացող միջոցներ,
սպունգ կամ փափուկ կտոր դռան մակերևույթից,
պատյանից, դռան ապակուց և վառարանի ներսից
կեղտը մաքրելու համար: Մի օգտագործեք կոշտ
սպունգ և խոզանակ մետաղական ներդիրներով: Նրանք
կարող են քերծել սարքի մակերեսը: Այս պայմանին
չհամապատասխանելը կարող է հանգեցնել դրա
ծառայության ժամկետի կրճատմանը:
Մի հեռացրեք ալիքատար փեղկը:
6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
- Ծավալը՝ 20 L
- Լարում՝ 220-240 Վ ~50 Հց
- Մուտքային հզորություն՝ 1100 Վտ
- Վառարանի հզորությունը՝ 700 Վտ
- Միկրոալիքային ճառագայթման
հաճախականությունը ‘ 2450 ՄՀց
- 6 հզորության ռեժիմներ
- Ժամաչափ՝ 30 րոպե
Ուշադրություն! Զգուշացեք. օգտագործման ընթացքում
հասանելի մակերեսների ջերմաստիճանը կարող է բարձր
լինել:
7. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՐՔԻ
ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի
է առանձնացնել սովորական կենցաղային թափոններից և
հանձնել էլեկտրական սարքերի ընդունման հատուկ կետ
վերամշակելու համար։
8. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ,
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 5 տարի է՝ սկսած այն
վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը
օգտագործվում է սույն ձեռնարկում նշված ցուցումերին և
գործող տեխնիկական չափանիշներին խիստ համապա-
տասխան: Ծառայության ժամկետի ավարտից հետո դիմեք
ձեր մոտակա սպասարկման կենտրոն՝ սարքի հետագա
շահագործման վերաբերյալ առաջարկու-թյուններ ստանալու
համար: Ապրանքի արտադրության ամսաթիվը նշվում
է սերիայի համարում (2 և 3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝
արտադրության ամիս)։ Երաշխիքային և հետ-երաշխիքային
սպասարկումն իրականացնում է Կրասնոդարի «Լարինա-
Սերվիս» ՍՊԸ ընդհանուր սպասարկման կենտրոնը: Հեռախոս՝
+7 (861) 991-05-42։ Հայաստանի Հանրապետությունում
գնորդներից հայցադիմումներ ընդունելու իրավասություն
ունեցող և ապրանքների վերանորոգումն ու սպասարկումը
կատարող կազմակերպության հասցեն և այլ տվյալները
նշված են https://centek.ru/servis կայքում:
Ապրանքն ունի համապատասխանության
սերտիֆիկատ:
№ ЕАЭС RU С-CN.ВЕ02.В.02215/20 ից 28.04.2020 թ.
9. ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Ներմուծող՝ ԱՁ Ասրումյան Կ.Շ.: Հասցե՝ Ռուսաստան, 350912,
ք. Կրասնոդար, Պաշկովսկի բնակավայր, Ատաման Լիսենկո
փողոց 23։ Հեռախոս՝ +7 (861) 2-600-900։
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 12 ամիս է`
սկսած վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից: Տվյալ
երաշխիքային կտրոնով արտադրողը հաստատում է այս
սարքի սպասունակությունը և պարտավորվում է անվճար
հիմունքով վերացնել արտադրողի մեղքով առաջացած բոլոր
անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի
բնօրինակ երաշխիքային կտրոնը` նշելով մոդելի
անվանումը, սերիայի համարը, վաճառքի ամսաթիվը,
ավելացնելով վաճառող ընկերության կնիքը և վաճառող
ընկերության ներկայացուցչի ստորագրությունը
երաշխիքային կտրոնի վրա, կնիքներ յուրաքանչյուր
կտրվող կտրոնի վրա, գնորդի ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային
սպասարկումը վերը նշված փաստաթղթերը չներկայացնելու
դեպքում, կամ եթե դրանցում նշված տեղեկությունը թերի,
անհասկանալի կամ հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ
պայմանները կատարելու դեպքում՝
պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված
ցուցումներին խիստ համապատասխան,
հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու
պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական
սպասարկում, մաքրում, տեղադրում, կարգաբերում
սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
մեխանիկական վնասվածքներ,
սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ
գործողություններ սեփականատիրոջ կողմից,
սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն),
ինչպես նաև վաճառողից և արտադրողից չկախված այլ
պատճառներ,
կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների ընկնելը
սարքի մեջ,
վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ
չլիազորված անձանց կողմից,
սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային
օգտագործման մակարդակը), սարքի միացումը
էլեկտրամատակարարման հեռահաղորդակցական և
կաբելային ցանցերին, որոնք չեն համապատասխանում
պետական տեխնիկական չափանիշներին,
ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց
փոխարինումը նախատեսված է կառուցվածքով և
կապված չէ ապրանքի ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ
մարտկոցներ, էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ),
էլեկտրասնուցման արտաքին բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ, պատյաններ,
գոտիներ, պայուսակներ, ցանցեր, դանակներ, շշեր,
ափսեներ, տակդիրներ, վանդակներ, շամփուրներ,
փողրակներ, խողովակներ, խոզանակներ, կցորդներ,
փոշեհավաք պարկեր, ֆիլտրեր, հոտի կլանիչներ),
մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝
աշխատանք ոչ համապատասխան կամ սպառված
մարտկոցների հետ,
կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝
կուտակիչ մարտկոցներ լիցքավորելու կանոնների
խախտումների պատճառով առաջացած վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից ի
հավելումն սպառողի՝ գործող օրենսդրությամբ սահմանված
իրավունքների և որևէ կերպ չի սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում
մարդկանց, ընտանի կենդանիներին, սպառողի կամ