EasyManua.ls Logo

Metabo LC 12

Metabo LC 12
68 pages
Go to English
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
ՀԱՅԵՐԵՆhy
42
Օգտագործման սկզբնական ուղեցույց
Սույնով հայտարարում ենք բացառիկ
պատասխանատվությամբ, որ այս մարտկոցային լիցքավորման
սարքերը, յուրաքանչյուրն իր տիպով և սերիական համարով
նույնականացված (LC 12: 2710..., LC 40: 2706...),
համապատասխանում են հրահանգների բոլոր
համապատասխան դրույթներին
2014/30/EU, 2014/35/EU, 2011/65/EU
և նորմերին EN 60335-1,EN 60335-2-29,
EN 50581:2012:
Տեխնիկական ուղեկցող փաստաթղթեր
Լիցքավորման սարքերը նախատեսված են միայն Metabo
կուտակիչ մարտկոցների լիցքավորման համար:
Այս սարքը նախատեսված չէ սահմանափակ ֆիզիկական կամ
մտավոր ունակություններով, զգայական ֆունկցիաների
խանգարումներով, բավականաչափ փորձ կամ գիտելիքներ
չունեցող անձանց օգտագործման համար, եթե իրենց կողքին
չկա իրենց անվտանգությունն երաշխավորող և կիրառման
հատուկ հրահանգներ տվող անձ:
LC 12 / LC 40 սարքը նախատեսված է Լիթիում-իոնային
մարտկոցներ (10,8-12 V, 1,5 Ah - 5,2Ah, 3 բնիկ)
լիցքավորելու համար:
Երբեք չփորձել լիցքավորել մարտկոցներ, որոնք
նախատեսված չեն վերալիցքավորման համար:
Պայթյունավտանգ է:
Այլ նպատակներով կամ սխալ օգտագործման արդյունքում
առաջացած վնասների համար պատասխանատվությունը կրում
է բացառապես օգտագործողը:
Պարտադիր հետևել կից ներկայացվող անվտանգության
ցուցումներին և կատարել դժբախտ պատահարների կանխման
ուղությամբ կանխարգելիչ ընդհանուր միջոցառումները:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Վնասվածք
ստանալու վտանգը կանխարգելելու,
նվազեցնելու համար կարդացեք
օգտագործման ուղեցույցը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Կարդացեք
անվտանգության բոլոր
խորհուրդներն ու ցուցումները:
Անվտանգության ցուցումներին չհետևելը
կարող է հանգեցնել էլեկտրական
հարվածի, հրդեղի և/կամ ծանր
մարմնական վնասվածքների:
Անվտանգության բոլոր ցուցումներն
ու ուղեցույցը պահպանել նաև
ապագայի համար:
Լիցքավորման սարքը
օգտագործելուց առաջ ուշադիր և
ամբողջությամբ կարդացեք
անվտանգության հրահանգները և
օգտագործման ուղեցույցը: Մշտապես
պահպանեք սարքի ուղեկցող բոլոր
փաստաթղթերը և սարքը փոխանցելիս
փոխանցեք այն այդ փաստաթղթերով:
Ձեր անվտանգության և սարքի
սարքինության և
ապահովության համար
ուշադրություն դարձրեք
ուղեցույցում այս նշանով նշված
հատվածներին:
Նախազգուշացում
էլեկտրական վտանգավոր
լարման մասին:
Վնասված Li-Ion
մարտկոցներից կարող է
թափվել/թեթևակի դուրս տալ
թթու, դյուրավառ հեղուկ:
Մարտկոցի հեղուկի դուրս թափվելու և
մաշկին կպնելու դեպքում, անմիջապես
լվացեք մաշկը բավականաչափ
քանակությամբ ջրով: Եթե մարտկոցային
հեղուկը ընկնի աչքերի մեջ, անմիջապես
լվացեք աչքերը մաքուր ջրով և անհապահ
դիմեք բժշկական օգնությանը:
Չի թույլատրվում միացնել լիցքավորման
համար արդեն լիցքավորված
մարտկոցները: Գերլիցքավորումը
բացասաբար է ազդում կուտակիչ
մարտկոցի վրա և կարճացնում մարտկոցի
կյանքը:
1. Համապատասխանության
հավաստագիր
2. Կիրառման բնագավառներ
3. Անվտանգության ընդհանուր
ցուցումներ
2017-06-01
Bernd Fleischmann
Vice President Product Engineering & Quality
Responsible person for Documentation
Metabowerke GmbH, 72622 Nuertingen, Germany
4. Անվտանգության հատուկ
ցուցումներ

Other manuals for Metabo LC 12

Related product manuals