EasyManua.ls Logo

Centek CT-1769 - Page 15

Default Icon
Print Icon
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
15
- COOLING միջակայքը նշանակում է սառեցում: Սարքն
աշխատում է իբրև սառնարան:
- FREEZING միջակայքը նշանակում է սառցակալում: Սարքն
աշխատում է իբրև սառցախցիկ:
- SUPER (СТ-1769, СТ-1770 մոդելներում) դիրքում սարքն
անցնում է արագ սառեցման ռեժիմի, և կոմպրեսորը չի
կանգնի, մինչև պտուտակը չդարձնեք այլ դիրքի վրա:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
- Սառցախցիկն անջատելու համար էլեկտրական խրոցը
հանեք վարդակից:
- Եթե սարքն անջատել եք, ապա նորից միացնելուց առաջ
պետք է սպասեք 3-5 րոպե: Եթե փորձեք սարքը միացնել
նշված ժամանակից շուտ, ապա էլեկտրասնուցման
տարրերն ու կոմպրեսորը կարող են վնասվել:
- Եթե սարքը ծանրաբեռնված է սննդամթերքով, ապա
սառեցումը բավականաչափ ուժեղ չի լինի:
ՍՆՆԴԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
- Սառցախցիկի մեջ սնունդը տեղադրելուց 2-3 ժամ առաջ
ջերմաստիճանի կարգավորիչը դրեք առավելագույն
դիրքի վրա՝ ամենացածր ջերմաստիճանը ստանալու և
սնունդը սառեցնելու համար:
- Վերոնշյալ ժամանակից հետո տեղափոխեք կարգավորիչը
առավելագույն դիրքից միջին դիրք:
- Խորհուրդ չի տրվում սառցախցիկի դռնակը հաճախակի
բացել, ինչպես նաև սառցախցիկը երկար ժամանակ բաց
թողնել:
- Սառցախցիկը նախատեսված է սառեցված սննդամթերքի
երկարատև պահպանման համար: Սննդամթերքի
պահպանման ժամկետը մինչև երեք ամիս է:
- Ապրանքներն ունեն տարբեր պիտանելիության ժամկետ,
և խորհուրդ չի տրվում այն գերազանցել: Սառցախցիկը
հալեցնելիս հետևեք սառեցված սնունդը պահելու
ցուցումներին:
- Առևտրի նպատակով փաթեթավորված սառեցված
սնունդը պետք է պահել արտադրողի հրահանգներին
համապատասխան:
- Սառեցված սնունդը տեղադրեք սառցախցիկում գնելուց
անմիջապես հետո: Հետևեք սննդի պահպանման
ցուցումներին, որոնք նշված են արտադրողի
փաթեթավորման վրա:
- Զամբյուղը նախատեսված է անկանոն ձև ունեցող
սննդամթերք պահելու համար: Սառցախցիկի մեջ այլ
մթերքներ դնելու համար զամբյուղը սահեցրեք մի կողմ
կամ բարձրացրեք այն:
- Չի թույլատրվում սառցախցիկի մեջ տեղադրել տաք և գոլ
սնունդ, ինչպես նաև հեղուկ սնունդ ապակե տարայի մեջ,
զովացուցիչ ըմպելիքներ և ածխաթթու գազ պարունակող
հեղուկներ շշերի և ապակե տարաների մեջ:
ՀԱԼԵՑՈՒՄ
Ավելի արդյունավետ աշխատանքի և ցածր էներգ-
ասպառման համար սառցախցիկը հալեցրեք ամեն անգամ,
երբ սառույցը հասնում է 5-10 մմ հաստության: Հալեցումը
կատարեք այն ժամանակ, երբ սառցախցիկի մեջ քիչ
քանակությամբ սառեցված սննդամթերք կա:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Մի օգտագործեք եռացրած ջուր սառած հատվածները
հեռացնելու համար, քանի որ դա կարող է վնասել սարքի
պլաստիկ մասերը:
Մի օգտագործեք սուր առարկաներ սառույցը հեռացնելու
համար, քանի որ դրանք կարող են վնասել սարքը:
- Մաքրման ժամանակ մի օգտագործեք քլոր պարունակող
միջոցներ և թթուներ:
- Անջատեք սառցախցիկը էլեկտրական ցանցից:
- Հանեք ամբողջ սննդամթերքը սառցախցիկից:
- Բացեք սարքի ներքին մակերեսի հատակին գտնվող
ջրահեռացման խցանը:
- Ջրահեռացման անցքի տակ տեղադրեք տարա հալած
ջուրը լցնելու համար:
- Սառցախցիկի դռնակը բաց թողեք:
- Հեռացրեք սառույցի շերտը, երբ այն սկսում է հալչել: Դա
կկրճատի հալեցման ժամանակը:
- Սառույցի հալչելուց հետո սառցախցիկի ներսը լվացրեք
տաք օճառաջրով խոնավացրած կտորով, ապա չորացրեք
այն չոր փափուկ կտորով:
ՆՇՈՒՄ` Սովորաբար հալեցումը տևում է մի քանի ժամ:
Սառույցի վրա լցրեք գոլ (ոչ տաք) ջուր. դա կնպաստի
սառույցի ավելի արագ հալչելուն:
7. ՍԱՐՔԻ ՄԱՔՐՈՒՄԸ
- Խորհուրդ ենք տալիս մանրակրկիտ մաքրել սարքը
տեղադրումից անմիջապես հետո:
- Անջատեք սարքը էլեկտրական ցանցից, հանեք բոլոր
մթերքները և զամբյուղը:
- Սրբեք սարքի ներքին մակերեսը ջրի և սոդայի տաք
լուծույթով խոնավացրած կտորով: Ջուրը և սոդան
խառնեք 1:2 հարաբերությամբ՝ 1 լ ջրի մեջ լցնելով 2 թեյի
գդալ սոդա:
- Սննդամթերքի զամբյուղը լվացրեք մեղմ լվացող
միջոցներով:
- Սարքի արդյունավետ աշխատանքի համար մաքուր
պահեք դռնակի միջադիրները:
- Սարքի կորպուսը պետք է մաքրել մեղմ լվացող
միջոցներով և տաք ջրով:
- Սարքը չորացրեք փափուկ կտորով:
- Փոշեկուլով մաքրեք կոնդենսատորի ջերմափոխանակիչը,
եթե այն փոշոտ կամ կեղտոտ է:
- Խորհուրդ ենք տալիս մաքրել սարքը հալեցման ժամանակ:
Դա թույլ կտա կանխել տհաճ հոտի առաջացումը և սարքի
աշխատանքն ավելի արդյունավետ կդարձնի:
ՍԱՐՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
- Հանեք ամբողջ սննդամթերքը սարքից:
- Անջատեք սարքը:
- Մաքրեք սարքը:
- Դռնակը կիսաբաց թողեք՝ խտանյութի, բորբոսի կամ
տհաճ հոտի առաջացումը կանխելու համար:
- Մի թողեք երեխաներին առանց վերահսկողության: Սարքը
պետք է դրված լինի երեխաների համար անհասանելի
տեղում:
- Եթե նախատեսում եք դադարեցնել սարքի աշխատանքը
երեք շաբաթից պակաս ժամանակով, կարող եք միացրած
թողնել այն:
ՍԱՐՔԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
- Սարքը փոխադրեք ցանկացած տեսակի փակ մեքենայով՝
փաթեթի մեջ ուղղահայաց դիրքով դրված: Ապահով
ամրացրեք սարքը՝ մեքենաների ներսում հնարավոր
հարվածներն ու տեղաշարժը կանխելու համար:
- Բեռնման և բեռնաթափման ընթացքում մի թեքեք
սառցախցիկը 45°-ից ավել, որպեսզի կոմպրեսորը կամ
ամբողջ համակարգը չվնասեք: