EasyManua.ls Logo

Centek CT-65EDC07 - Page 19

Default Icon
Print Icon
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
18
Մի լվացրեք սարքը ջրով. դա կարող է էլեկտրական ցնցում
առաջացնել:
Այս սարքի և բաց կրակով աշխատող սարքերի (գազօջախ և
այլն) միաժամանակյա աշխատանքի դեպքում անհրաժեշտ է
հաճախակի օդափոխել տարածքը: Անբավարար օդափոխությունը
կարող է հանգեցնել թթվածնի պակասի:
Թույլ մի տվեք, որ օդի հոսք ընկնի գազի այրիչների և
վառարանների վրա:
Երբեք մի թույլատրեք երեխաներին գործարկել սարքը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Մի տեղադրեք սարքը արևի ուղիղ ճառագայթների ներքո:
Մի արգելափակեք օդի մուտքի ու ելքի անցքերը. դա կնվազեցնի
սառեցման կամ ջեռուցման հզորությունը և կարող է վնասել սարքը:
Սառը օդի երկարատև ազդեցությունը կվատթարացնի Ձեր
ֆիզիկական վիճակը և առողջական խնդիրներ կառաջացնի:
Սարքն օգտագործելուց հետո օդափոխեք տարածքը:
Սարքի աշխատանքի ժամանակ փակեք պատուհաններն
ու դռները, հակառակ դեպքում սառեցման և ջեռուցման
հզորությունները կկրճատվեն:
Արգելվում է տեղադրել այս սարքը բարձր խոնավություն ունեցող
տարածքներում, ինչպես նաև այն վայրերում, որտեղ ագրեսիվ
քիմիական նյութերի գոլորշիներ են արտանետվում:
Եթե էլեկտրական լարը կամ սարքի որևէ այլ մաս վնասված է,
անմիջապես անջատեք սարքը էլեկտրական ցանցից և դիմեք
արտադրողի սպասարկման կենտրոն: Սարքի նկատմամբ ոչ
պրոֆեսիոնալ միջամտության կամ սույն ձեռնարկում նշված
օգտագործման կանոնները չպահպանելու դեպքում երաշխիքը
չեղարկվում է:
Սարքը նախատեսված չէ ֆիզիկական կամ մտավոր սահմանափակ
կարողություններ ունեցող անձանց, երեխաների կամ նման
սարքեր օգտագործելու բավարար փորձ չունեցող անձանց
կողմից օգտագործման համար, եթե նրանք չեն վերահսկվում կամ
սարքի օգտագործ¬ման ցուցումներ չեն ստացել այն անձից, ով
պատասխանատու է իրենց անվտանգության համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այս օդափոխության համակարգը կարելի է օգտագործել միայն
կենցաղային նպատակներով:
Սարքի օգտագործման ընթացքում առաջացած արտակարգ
իրավիճակների դեպքում (վառելահոտ, կողմնակի աղմուկ և այլն)
անմիջապես անջատեք այն էլեկտրական ցանցից:
Էլեկտրական ցնցումների վտանգ: Երբեք մի փորձեք ինքնուրույն
վերանորոգել սարքը. դա կարող է հանգեցնել էլեկտրական
ցնցման:
2. ԿՈՄՊԼԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Օդափոխության «Սպլիտ» տեսակի համակարգ՝
Արտաքին բլոկ - 1 հատ
Ներքին բլոկ - 1 հատ
Ներքին բլոկի մոնտաժային վահանակ - 1 հատ
Հեռակառավարման վահանակ - 1 հատ
Հեռակառավարման վահանակի
մարտկոց* - 2 հատ
Տեղադրման գործիքներ (ՊՎՔ ժապավեն, S-աձև խողովակ,
ջրահեռացման ծալքավոր խողովակ, դեկորատիվ պլաստիկ օղակ,
4 վրադիր ամրօղակ, ամրացման մածիկ) - 1 հավաքածու
Օգտագործողի ձեռնարկ - 1 հատ
Ֆիլտրեր՝
Հակաբակտերային արծաթիոնային ֆիլտր* - 1 հատ
Կենսաֆիլտր* - 1 հատ
Բաղադրիչ ֆիլտր* - 1 հատ
Ածխածնի ֆիլտր* - 1 հատ
*մատակարարվում են ընտրովի
3. ՍՊԼԻՏ-ՀԱՄԱԿԱՐԳ ՍԱՐՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ներքին բլոկ
1. Օդի ելք
2. Օդի մուտք
3. Դիմային վահանակ
4. Օդի ֆիլտր
5. Ձեռքով մեկնարկելու կոճակ
6. Շերտավարագույր
7. Ազդանշանի ընդունիչ
8. Հոսանքի լար
9. Հեռակառավարման վահանակ
10. Ջրահեռացման փողրակ
11. Սառնագենտ կամ հեղուկի խողովակ
Արտաքին բլոկ
12. Անջատիչ փական
13. Օդի ելքի ցանց
3
9
7
8
11
10
13
12
4
5
1
2
1
2
6
4. ՍԱՐՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
ՁԵՌՔՈՎ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
Եթե հեռակառավարման վահանակը կորել է կամ մարտկոցները
սպառվել են, կարող եք օգտագործել ձեռքով մեկնարկելու կոճակը:
Դա անելու համար զգուշորեն բարձրացրեք ներքին բլոկի առջևի
վահանակը և կարճատև սեղմեք ձեռքով մեկնարկելու կոճակը (3):
Սպլիտ համակարգը կսկսի աշխատել ավտոմատ ռեժիմում (AUTO):
Ձեռքով մեկնարկելու կոճակը կրկին սեղմելու դեպքում սարքը
կանջատվի:
ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԿՈՃԱԿՆԵՐԸ
Հեռակառավարման վահանակի օգտագործման
վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի
է ներբեռնել ՝ սկանավորելով QR-կոդը:
ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ
Հեռակառավարման վահանակը գործարկելու համար օգտագործվում
են երկու AAA մարտկոցներ:
Բացեք մարտկոցի խցիկի կափարիչը և տեղադրեք մարտկոցները՝
ըստ խցիկի պատին նշված «+» և «-» խորհրդանիշների:
Մարտկոցները փոխելու համար հետևեք նույն ընթացակարգին:
Նշում
1.
Մարտկոցները փոխելիս մի օգտագործեք հին կամ այլ տեսակի
մարտկոցներ: Դա կարող է հանգեցնել հեռակառավարման
վահանակի անսարքությանը:
2.
Եթե 1 ամսից ավելի չեք օգտագործում հեռակառավարման
վահանակը, ապա հանեք մարտկոցները, քանի որ դրանք կարող
են արտահոսել և վնասել հեռակառավարման վահանակը:
3.
Սարքի ամենօրյա օգտագործման դեպքում մարտկոցի
ծառայության ժամկետը մոտ 6 ամիս է:
4.
Փոխեք մարտկոցները, եթե հեռակառավարման հրամանների
ձայնային հաստատում չկա կամ ազդանշանի փոխանցման
պատկերակը անհետացել է:
5. ՍԱՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԽՆԱՄՔԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Տեխնիկական սպասարկումից առաջ անջատեք
սարքը էլեկտրական ցանցից։

Related product manuals