19
ՆԵՐՔԻՆ ԲԼՈԿԻ ԴԻՄԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԽՆԱՄՔԸ
Սարքի մանրակրկիտ խնամքը և ժամանակին մաքրումը
երկարացնում են դրա ծառայության ժամկետը և խնայում
էլեկտրաէներգիան:
Մաքրելիս ուշադրություն դարձրեք հետևյալ խորհուրդներին.
–
սարքը սրբելիս կանգնեք կայուն մակերևույթի վրա, այլապես
ընկնելու դեպքում կարող եք վնասել սարքը կամ վնասել ինքներդ
ձեզ,
–
դիմային վահանակը հանելիս վնասվածք չստանալու համար մի
դիպչեք կորպուսի մետաղական մասերին,
–
սարքի դիմային վահանակը և հեռակառավարման վահանակը
մաքրելիս օգտագործեք խոնավ կտոր, եթե հնարավոր չէ մաքրել
կեղտը չոր կտորով։
Նշում
1. Մի լվացրեք սարքը և հեռակառավարման վահանակը ջրով։
2. Մաքրելիս մի օգտագործեք ալկոհոլ, բենզին, յուղ կամ լաք:
3.
Ուժեղ ճնշում մի գործադրեք դիմային վահանակի մակերեսի վրա.
այն կարող է ընկնել:
4.
Մաքրելիս մի օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ մետաղյա
սպունգեր, քանի որ դա կարող է վնասել սարքի մակերեսը:
5.
Ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 45
0
С։ Դա կարող
է հանգեցնել պլաստիկ մակերեսի դեֆորմացիային կամ
գունաթափմանը:
ՕԴԻ ՖԻԼՏՐԻ ՄԱՔՐՈՒՄԸ
1.
Բարձրացրեք դիմային վահանակը մինչև վերջ, ապա բարձրացրեք
օդի ֆիլտրի դուրս ցցված մասը և հանեք այն:
2.
Մաքրեք ֆիլտրը փոշեկուլով կամ լվացրեք ջրով: Եթե ֆիլտրը շատ
կեղտոտ է, լվացրեք այն տաք ջրով և մեղմ լվացող միջոցներով:
Մանրակրկիտ չորացրեք ֆիլտրը ստվերոտ տեղում:
3. Փոխեք ֆիլտրը և փակեք դիմային վահանակը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Սեզոնի ավարտին
Անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները՝
–
երկար ժամանակով միացրեք սպլիտ համակարգը
«ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ռեժիմում,
– հետո անջատեք սարքը էլեկտրական ցանցից,
– մաքրեք օդի ֆիլտրը,
–
մաքրեք ներքին և արտաքին բլոկերը չոր, փափուկ անձեռոցիկով,
– հանեք մարտկոցները հեռակառավարման վահանակից:
Սեզոնի սկզբում
Անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները՝
–
համոզվեք, որ ներքին և արտաքին բլոկերի օդի ընդունման ու
արտանետման տեղերը արգելափակված չեն,
– համոզվեք, որ արտաքին բլոկը ժանգոտված և քայքայված չէ,
– համոզվեք, որ օդի ֆիլտրը մաքրված է,
– միացրեք սարքը էլեկտրական ցանցին,
– տեղադրեք մարտկոցները հեռակառավարման վահանակի մեջ:
6. ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ
ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
Սարքը չի միանում
Ստուգեք միացումը էլեկտրացանցին:
Եթե միացել է պաշտպանիչ
համակարգը, փորձեք միացնել
օդորակիչը առնվազն 3 րոպե
անց: Էլեկտրացանցի ցածր կամ
բարձր լարում: Ստուգեք, միգուցեք
սահմանված է ժամանակաչափով
աշխատանք
Օդորակիչը չի
արձագանքում
կառավարման
վահանակի
հրամաններին
Միգուցե դա էլեկտրամագնիսական
միջամտության ազդեցությունն
է: Փորձեք անջատել օդորակիչի
էլեկտրասնուցումը և 1 րոպե անց
նորից միացնել այն: Համոզվեք, որ
հեռակառավարման վահանակը
ազդանշանի ազդեցության գոտում
է: Ստուգեք հեռակառավարման
վահանակի մարտկոցները,
անհրաժեշտության դեպքում
փոխեք դրանք: Ստուգեք, արդյոք
հեռակառավարման վահանակը
վնասված է
Գոլորշիացում ներքին
բլոկի օդային ելքի մոտ
Եթե սենյակն ունի օդի բարձր
խոնավություն և ջերմաստիճան,
ապա օդորակիչի ելքի մոտ կարող է
գոլորշիացում առաջանալ: Այն որոշ
ժամանակ անց վերանում է սենյակի
ջերմաստիճանի նվազելուն պես
Արտաքին բլոկից ջուր
է արտահոսում
Սա արտաքին բլոկի
ջերմափոխանակիչից դուրս եկող
խտանյութ է, որն առաջանում
է ջեռուցման կամ հալեցման
ռեժիմների աշխատանքի ժամանակ:
Դա անսարքություն չէ
Ներքին բլոկից լսվում է
սուլոցի ձայն
Ձայնը հայտնվում է սառնագենտի
հոսքը փոխելիս: Դա անսարքություն
չէ
Ներքին բլոկից
ճաքճքոց է լսվում
Ճաքճքոցի ձայնը կարող է առաջանալ
ջերմաստիճանի փոփոխության
արդյունքում դիմային վահանակի
ընդլայնումից կամ կծկումից: Դա
անսարքություն չէ
Ներքին բլոկից լսվում
է թույլ մեխանիկական
ձայն
Ձայնը հայտնվում է ներքին բլոկի
օդափոխիչը միացնելիս կամ
անջատելիս: Դա անսարքություն չէ
Ներքին բլոկի
գունափո-
խություն
Տարբեր գործոնների (օրինակ՝
ուլտրամանուշակագույն
ճառագայթում, ջերմաստիճան և
այլն) ազդեցության տակ պլաստիկ
կորպուսը կարող է փոխել
գույնը, ինչը չի ազդում սարքի
գործառութային հատկությունների
վրա: Դա թերություն չէ
Սառեցման
կամ ջեռուցման
արդյունավե-
տությունը նվազել է
Ստուգեք, արդյոք նպատակային
ջերմաստիճանը ճիշտ է սահմանված:
Ստուգեք, արդյոք փակված չեն
ներքին բլոկի մուտքի և ելքի
անցքերը: Ստուգեք ներքին բլոկի
օդի ֆիլտրի, ջերմափոխանակիչի
և օդափոխիչի կեղտոտվածության
աստիճանը և անհրաժեշտության
դեպքում մաքրեք դրանք: Համոզվեք,
որ տաք կամ սառը օդը չի մտնում բաց
պատուհանից կամ դռնից: Ստուգեք,
արդյոք օդափոխիչի արագությունը
ճիշտ է սահմանված: Եթե արտաքին
օդի ջերմաստիճանը բարձր է,
սառեցման արդյունավետությունը
կարող է անբավարար լինել: Եթե
արտաքին օդի ջերմաստիճանը ցածր
է, ջեռուցման արդյունավետությունը
կարող է անբավարար լինել: Ստուգեք
սենյակում լրացուցիչ ջերմային
աղբյուրների առկայությունը
Աշխատանքային
ռեժիմների
փոփոխման
հետաձգում
Օգտագործման ընթացքում
աշխատանքային ռեժիմների
փոփոխությունը կարող է տևել մինչև
3 րոպե
Ջեռուցման ռեժիմի
միացման հետաձգում
2-ից 5 րոպե տևողությամբ այս
հետաձգումը անհրաժեշտ է
ներքին բլոկի ջերմափոխանակիչը
տաքացնելու համար: Դա
անսարքություն չէ
Տհաճ հոտի
առաջացում
Օդորակիչը կարող է ուժեղացնել
սենյակում առկա հոտերը, ինչպես
օրինակ՝ ծխախոտի ծխի, օծանելիքի,
կահույքի և այլ հոտերը: Խորհրդակցեք
սպասարկման կենտրոնի հետ, եթե
հոտը երկար ժամանակ չանցնի