EasyManuals Logo

CYBEX PLATINUM ANORIS T2 i-SIZE User Manual

CYBEX PLATINUM ANORIS T2 i-SIZE
Go to English
184 pages
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Page #163 background imageLoading...
Page #163 background image
159
HY
Երեխաների համար պասիվ անվտանգության այս համակարգի մասերը
կարող են տաքանալ արևի ուղիղ ճառագայթների ազդեցությանը
ենթարկվելիս և կարող են այրել Ձեր երեխայի մաշկը: Պաշտպանեք
Ձեր երեխային և մեքենայի նստատեղն արևի ուղիղ ճառագայթների
ազդեցությունից:
Պատահարը կարող է մեքենայի մանկական նստատեղին այնպիսի վնաս
պատճառել, որն անզեն աչքով տեսանելի չէ: Փոխեք մեքենայի մանկական
նստատեղը պատահարից հետո: Կասկածի դեպքում խնդրում ենք
խորհրդակցել Ձեր վաճառքի գործակալի կամ արտադրողի հետ:
Մի՛ օգտագործեք մեքենայի մանկական նստատեղը 10 տարուց ավելի:
Մեքենայի նստատեղն օգտագործման ընթացքում ենթարկվում է ծանր
բեռնվածության, որն էլ տարիների ընթացքում հանգեցնում է նստատեղի
նյութերի որակակական փոփոխությունների։
Լվացքի մեքենայով կարելի է լվանալ միայն մեքենայի նստատեղի
հեռացվող պատյանը։
Պլաստիկե մասերը կարելի է լվանալ մեղմ մաքրող նյութով և
տաք ջրով: Երբեք մի՛ օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ
սպիտակեցնող միջոցներ:
Զգայուն նյութից պատրաստված որոշ մեքենաների նստատեղերի
վրա մեքենայի մանկական նստատեղերի օգտագործումը կարող է
թողնել նշաններ և/կամ առաջացնել գունազրկում։ Սա կանխելու
նպատակով կարող եք օգտագործել ծածկոց, սրբիչ կամ նմանատիպ
այլ իր մեքենայի մանկական նստատեղի տակ, որպեսզի պաշտպանեք
մեքենայի նստատեղը:
Մեքենայի նստատեղը հագեցած է անվտանգության բարձիկների
համակարգով։ Այն նաև փորձարկվել և հաստատվել է առանց ակտիվ
անվտանգության բարձիկների համակարգի:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԵՐ
Կողային հարվածների ժամանակ
գծային պաշտպանություն
(ԿԳՊ) (1)
Մարտկոցի պաշտպանիչ
ժապավեն (2)
Մարտկոցի խցիկ (3)
Տելեսկոպիկ ոտնակ (4)
Ցուցադրման վահանակ (5)
ISOFIX Արձակման կոճակներ (6)
ISOFIX Կողպող փականներ (7)
ISOFIX Ամրացման կետեր (8)
ISOFIX Ցուցիչներ (9)
Տելեսկոպիկ ոտնակի
կարգավորման կոճակ (10)
Տելեսկոպիկ ոտնակի ցուցիչ (11)
Գլխակալ (12)
Գլխակալի կարգավորման
բռնակ (13)
Դիրքի կարգավորման բռնակ (14)
Պաշտպանիչ վահան (15)
Գոտու կարգավորման
Հարմարեցման կոճակ (16)
Գոտու ճարմանդ (17)
Ճարմանդի լեզվակ (18)
Ստուգման կոճակ (19)
Պաշտպանիչ վահանի ցուցիչ (20)
Մարտկոցի ցուցիչ (21)
ԿԳՊ կողպման կոճակ (22)
Օգտագործման
ուցեցույցի խցիկ (23)
ՏԵՂԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Կողային հարվածների ժամանակ գծային պաշտպանությունը (ԿԳՊ)
(1) ավտոմատ դուրս է ծալվում, երբ մեքենայի նստատեղը հանում եք
փաթեթավորումից: Նախքան ուղևորությունն սկսելը համոզվեք, որ
մեքենայի դռան ուղղությամբ Կողային հարվածների ժամանակ գծային
պաշտպանությունը (ԿԳՊ) ամբողջությամբ դուրս է ծալված։
Նախքան առաջին անգամ օգտագործելը, մարտկոցի պլաստիկե ժապավենը
(2) պետք է հեռացնել նստատեղի ստորին հատվածում գտնվող մարտկոցի
խցիկից (3):
Մեքենայի նստատեղի տեղադրումն սկսելուն պես ձայնային
նախազգուշացնող ազդանշան կարող է հնչել այնքան ժամանակ, մինչև
տելեսկոպիկ ոտնակը (4) կտեղադրվի ճիշտ դիրքում:
Եթե տեղադրման աշխատանքն սկսված է, իսկ նախազգուշացնող
ազդանշանը չի հնչում կամ ցուցադրման վահանակի վրա տեսանելի
ցուցիչները (5) միացված չեն, անհրաժեշտ է փոխել մարտկոցները:

Questions and Answers:

Question and Answer IconNeed help?

Do you have a question about the CYBEX PLATINUM ANORIS T2 i-SIZE and is the answer not in the manual?

CYBEX PLATINUM ANORIS T2 i-SIZE Specifications

General IconGeneral
BrandCYBEX
ModelPLATINUM ANORIS T2 i-SIZE
CategoryCar Seat
LanguageEnglish

Related product manuals