48
ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿԻ
ՕԳՆՈՒԹՅԱՆ
Եթե Դուք կորցրել եք հեռակառավարման
վահանակը, կամ այն անսարք է, հետևեք
այս քայլերին.
1. Եթե օդաորակիչը չի աշխատում:
Եթե ցանկանում եք գործի դնել
օդաորակիչը, սեղմեք ներքին բլոկի
վթարային մեկնարկի կոճակը (դա
անելուց առաջ զգուշորեն բարձրացրեք
առջևի վահանակը):
2. Եթե օդաորակիչը աշխատում է: Եթե
ցանկանում եք անջատել օդորակիչը,
սեղմեք ներքին բլոկի վթարային
անջատման կոճակը:
Նշում` Կոճակները երկար ժամանակի
ընթացքում սեղմած մի պահեք, դա կարող
է բերել օդաորակիչի աշխատանքի
խաթարման։
5. ՍԱՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԽՆԱՄՔԸ
Տեխնիկական սպասարկումից առաջ
անջատեք սարքը էլեկտրական ցանցից։
ՆԵՐՔԻՆ ԲԼՈԿԻ ԴԻՄԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ
ԽՆԱՄՔԸ
Սարքի մանրակրկիտ խնամքը և
ժամանակին մաքրումը երկարացնում են
դրա ծառայության ժամկետը և խնայում
էլեկտրաէներգիան:
Մաքրելիս ուշադրություն դարձրեք հետևյալ
խորհուրդներին.
–
սարքը սրբելիս կանգնեք կայուն
մակերևույթի վրա, այլապես ընկնելու
դեպքում կարող եք վնասել սարքը կամ
վնասել ինքներդ ձեզ,
–
դիմային վահանակը հանելիս վնասվածք
չստանալու համար մի դիպչեք կորպուսի
մետաղական մասերին,
–
սարքի դիմային վահանակը և
հեռակառավարման վահանակը
մաքրելիս օգտագործեք խոնավ կտոր, եթե
հնարավոր չէ մաքրել կեղտը չոր կտորով։
Նշում`
- Մի լվացրեք սարքը և հեռակառավարման
վահանակը ջրով։
- Մաքրելիս մի օգտագործեք ալկոհոլ,
բենզին, յուղ կամ լաք:
- Ուժեղ ճնշում մի գործադրեք դիմային
վահանակի մակերեսի վրա. այն կարող
է ընկնել:
- Մաքրելիս մի օգտագործեք կոշտ մաքրող
միջոցներ կամ մետաղյա սպունգեր,
քանի որ դա կարող է վնասել սարքի
մակերեսը:
- Ջրի ջերմաստիճանը չպետք է
գերազանցի 45 0С։ Դա կարող է
հանգեցնել պլաստիկ մակերեսի
դեֆորմացիային կամ գունաթափմանը:
ՕԴԻ ՖԻԼՏՐԻ ՄԱՔՐՈՒՄԸ
- Բարձրացրեք դիմային վահանակը մինչև
վերջ, ապա բարձրացրեք օդի ֆիլտրի
դուրս ցցված մասը և հանեք այն:
- Մաքրեք ֆիլտրը փոշեկուլով կամ
լվացրեք ջրով: Եթե ֆիլտրը շատ կեղտոտ
է, լվացրեք այն տաք ջրով և մեղմ լվացող
միջոցներով: Մանրակրկիտ չորացրեք
ֆիլտրը ստվերոտ տեղում:
- Փոխեք ֆիլտրը և փակեք դիմային
վահանակը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Սեզոնի ավարտին
Անհրաժեշտ է կատարել հետևյալ
գործողությունները՝
–
երկար ժամանակով միացրեք սպլիտ
համակարգը «ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
ռեժիմում,
–
հետո անջատեք սարքը էլեկտրական
ցանցից,
– մաքրեք օդի ֆիլտրը,
–
մաքրեք ներքին և արտաքին բլոկերը չոր,
փափուկ անձեռոցիկով,
–
հանեք մարտկոցները հեռակառավարման
վահանակից:
Սեզոնի սկզբում
Անհրաժեշտ է կատարել հետևյալ
գործողությունները՝
–
համոզվեք, որ ներքին և արտաքին բլոկերի