52
8. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՐՔԻ
ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց
հետո այն կարելի է առանձնացնել սովորական
կենցաղային թափոններից և հանձնել
էլեկտրական սարքերի ընդունման հատուկ
կետ վերամշակելու համար։
9. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 10
տարի է՝ սկսած այն վերջնական սպառողին
վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը
օգտագործվում է սույն ձեռնարկում նշված
ցուցումերին և գործող տեխնիկական
չափանիշներին խիստ համապա-տասխան:
Ծառայության ժամկետի ավարտից հետո
դիմեք ձեր մոտակա սպասարկման կենտրոն՝
սարքի հետագա շահագործման վերաբերյալ
առաջարկու-թյուններ ստանալու համար:
Ապրանքի արտադրության ամսաթիվը
նշվում է սերիայի համարում (2 և 3 նիշերը՝
տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության ամիս)։
Սարքի սպասարկման ժամանակ որևէ
հարցի ծագման կամ դրա անսարքության
դեպքում դիմեք TM NEWTEK-ի լիազորված
սպասարկման կենտրոն: Կենտրոնի հասցեն
կարելի է գտնել https://newtek.ru/servis
կայքում։ Աջակցության ծառայությունների
հետ կապ հաստատելու միջոցներ՝ հեռ՝ +7
(988) 24-00-178, VK՝ vk.com/centek_krd: Գլխավոր
սպասարկման կենտրոն՝ ՍՊԸ «Լարինա-
Սերվիս», ք. Կրասնոդար: Հեռ.՝ +7 (861) 991-
05-42:
Ապրանքը ունի համապատասխանության
սերտիֆիկատ`
№ ЕАЭС RU С-CN.ВЕ02.В.04697/22 ից 30.12.2022
թ.:
10. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Ներմուծող՝ ՕՕՕ Լարինա-Էլեկտրոնիքս:
Հասցե՝ Ռուսաստան, 350080, գ. Կրասնոդար,
ուլ. Դեմուսա, 14։ Հեռ. +7 (861) 2-600-900:
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ
Բոլոր սարքերի համար երաշխիքային
ժամկետը 36 ամիս է` սկսած վերջնական
սպառողին վաճառելու ամսաթվից:
Տվյալ երաշխիքային կտրոնով
արտադրողը հաստատում է այս սարքի
սպասունակությունը և պարտավորվում
է անվճար հիմունքով վերացնել
արտադրողի մեղքով առաջացած բոլոր
անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ
պայմանները կատարելու դեպքում՝
- հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել
արտադրողի բնօրինակ երաշխիքային
կտրոնը` նշելով մոդելի անվանումը,
սերիայի համարը, վաճառքի ամսաթիվը,
ավելացնելով վաճառող ընկերության կնիքը
և վաճառող ընկերության ներկայացուցչի
ստորագրությունը երաշխիքային կտրոնի
վրա, կնիքներ յուրաքանչյուր կտրվող
կտրոնի վրա, գնորդի ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել
երաշխիքային սպասարկումը վերը նշված
փաստաթղթերը չներկայացնելու դեպքում,
կամ եթե դրանցում նշված տեղեկությունը
թերի, անհասկանալի կամ հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման
հետևյալ պայմանները կատարելու դեպքում՝
- պետք է սարքը օգտագործել
ձեռնարկում նշված ցուցումներին խիստ
համապատասխան,
- հարկավոր է հետևել անվտանգության
կանոններին ու պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի
պարբերական սպասարկում,
մաքրում, տեղադրում, կարգաբերում
սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ
դեպքերի վրա՝
- մեխանիկական վնասվածքներ,
- սարքի բնականոն մաշում ժամանակի
ընթացքում,
- օգտագործման պայմանների
չպահպանում կամ սխալ գործողություններ
սեփականատիրոջ կողմից,
- սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
- բնական աղետներ (կայծակ, հրդեհ,
ջրհեղեղ և այլն), ինչպես նաև վաճառողից և
արտադրողից չկախված այլ պատճառներ,