EasyManua.ls Logo

Philips XB9185 - Հայերեն

Philips XB9185
38 pages
Print Icon
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
Հայերեն
31
Հայերեն
Ներածություն
Philips-ը ողջունում է ձեզ և շնորհավորում գնման կապակցությամբ։ Philips-ի կողմից առաջարկվող աջակցությունից լիարժեք
օգտվելու համար գրանցեք ձեր արտադրանքը www.philips.com/MyVacuumCleaner էջում։
Տեղեկություններ անվտանգության մասին
Սարքավորումն օգտագործելուց առաջ կարդացեք այս կարևոր տեղեկագիրը և պահեք այն հետագայի համար։
Վտանգ
- Փոշեկուլը երբեք մի օգտագործեք ջուր կամ ցանկացած այլ հեղուկ, դյուրավառ նյութեր կամ տաք մոխիր ներկլանելու համար:
Նախազգուշացում
- Սարքավորումը հոսանքին միացնելուց առաջ ստուգեք, որպեսզի դրա վրա նշված լարումը համապատասխանի տեղական լարման
նորմերին։
- Մի օգտագործեք սարքավորումը, եթե վնասված է խրոցակը, լարը կամ սարքավորումը։
- Եթե հոսանքի լարը վնասված է, այն պետք է փոխարինվի Philips-ի, Philips-ի կողմից լիազորված սպասարկման կենտրոնի կամ
համապատասխան մասնագիտացում ունեցող անձանց կողմից՝ վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար։
- Ճկափողը, խողովակը կամ ցանկացած այլ պարագաները դեպի աչքեր, ականջներ մի ուղղեք և բերանի մեջ մի դրեք:
- Հեռացրեք խրոցակը էլեկտրասնուցման վարդակից՝ նախքան սարքի մաքրման կամ տեխսպասարկման աշխատանքներ
իրականացնելը:
- Սարքը չպետք է միացվի տրանսֆորմատորի միջոցով, քանի որ դա վտանգավոր իրավիճակներով է հղի։
- 8 տարեկան և ավելի մեծ երեխաներ և ֆիզիկական, զգացողական կամ մտավոր անկարողություններով մարդիկ կարող են
օգտագործել սարքը միայն վերահսկողության ներքո, կամ եթե նրանք ստացել են օգտագործման համապատասխան հրահանգներ և
հասկանում են հնարավոր վտանգները։ Երեխաները չպետք է խաղան սարքի հետ։ Սարքի մաքրման և սպասարկման
գործողությունները չեն կարող արվել երեխաների կողմից, եթե նրանք չեն վերահսկվում։
- Այս փոշեկուլը նախատեսված է միայն տան պայմաններում օգտագործելու համար։ Մի օգտագործեք այս փոշեկուլը
շինարարական աղբ, ցեմենտի փոշի, մոխիր, մանր ավազ, կիր կամ նմանատիպ այլ նյութեր հեռացնելու համար: Երբեք մի
օգտագործեք փոշեկուլն առանց զտիչներից որևէ մեկի: Դա կարող է վնասել շարժիչը և նվազեցնել փոշեկուլի աշխատանքի
տևողությունը: Փոշեկուլի բոլոր մասերը մաքրեք միայն օգտվողի ձեռնարկում նշված եղանակով: Սարքի որևէ մաս մի մաքրեք
ջրով և (կամ) մաքրող նյութերով, եթե դա հստակ նշված չէ օգտվողի ձեռնարկում:
Զգուշացում
- Լվացվող զտիչը ջրով լվանալու դեպքում սպասեք, մինչև այն լրիվ չորանա՝ նախքան սարքի մեջ տեղադրելը: Մի՛ չորացրեք զտիչը
անմիջապես արևի ճառագայթների տակ, ռադիատորի վրա կամ չորացման թմբուկի մեջ: Փոխարինեք լվացվող զտիչը, եթե այն
այլևս հնարավոր չէ մաքրել, կամ եթե այն վնասված է:
- Փոշու օպտիմալ կլանումը և փոշեկուլի արդյունավետ աշխատանքը երաշխավորելու համար, զտիչները փոխարինեք միայն
Philips ընկերության ճիշտ տեսակի օրիգինալ զտիչներով (Տես գլուխ 'Պահեստամասերի պատվիրում') :
- TriActive LED գլխիկը պարունակում է LED լույսեր։ Մի նայեք ուղիղ լույսի աղբյուրին (Նկ. 1)։
- Մի ուղղեք LED լույսերն ուղիղ մարդկանց կամ կենդանիների աչքերին։
- Մի մաքրեք գլխիկները ջրով կամ մաքրող նյութով։
- Աղմուկի առավելագույն մակարդակը՝ Lc = 84 դԲ(Ա)
Էլեկտրամագնիսական դաշտեր (EMF)
Philips-ի այս սարքը համապատասխանում է էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցության վերաբերյալ կիրառվող բոլոր
ստանդարտներին և նորմերին:

Related product manuals