15
այլ մասերը հեռու պահեք թեյնիկի ծորակից❽: Տաք գոլորշին կարող է այրել Ձեր մաշկը:
Սարքի պատյանի ներսի նշագծեր նվազագույն "MIN" – ից ցածր և առավելագույն "MAX" –
ից բարձր ջուր մի լցրեք:
Սարքի աշխատանքի նախապատրաստումը
Նախքան առաջին օգտագործումը, թեյնիկի մեջ ջուրը լցրեք մինչև "MAX" նշագիծը, եռացրեք
և ջուրը թափեք:
Սարքի շահագործումը
Թեյնիկի տակդիրի վրայի ❷ (տես նկար с) հոսանքի մալուխը ❸միացրեք վարդակից:
Կոճակով❻բացեք սարքի կափարիչը❼ և թեյնիկի պատյանի❶, մեջ ջուր լցրեք, բայց
առավելագույն «MAX» մակարդակից ոչ ավել: Միացրեք հոսանքափոխիչը ❹, և այդ դեպքում
հոսանքափոխիչի վրայի կառավարման լուսադիոդը կվառվի: Այն բանից հետո, երբ թեյնիկի
ջուրը կեռա, սարքը ինքնաբերաբար կանջատվի: Հոսանքափոխիչի ❹ վրայի լուսադիոդը
կմարի: Աշխատանքի ավարտից հետո հոսանքի մալուխի խրոցը հանեք վարդակից։
Տեխնիկական սպասարկումը
Պարբերաբար հեռացրեք թեյնիկի ներքին մակերևույթի նստվածքը: Թեյնիկի
օգտագործման դեպքում (օրական 3–5 անգամ) խորհուրդ է տրվում ամիսը 1 անգամ
հեռացնել նստվածքը, եթե ձեր տեղանքում ջուրը կոշտ կամ շատ կոշտ է։ Եթե ջուրը
փափուկ կամ միջին կոշտության է, նստվածքը կարելի է հեռացնել 2–3 ամսվա ընթացքում
1 անգամ: Նստվածքը հեռացնելու համար կարելի է օգտագործել քացախի 8% լուծույթ կամ
կիտրոնաթթվի լուծույթ (30 գ կիտրոնաթթու 0.5 լ ջրի մեջ): Թեյնիկի մեջ լցրեք 0,5 լ քացախ
կամ կիտրոնաթթվի լուծույթ և թողեք 2 ժամ առանց եռացման: Այնուհետև թափեք թեյնիկի
տարողությունը և հաջորդ օգտագործումից առաջ ջուրը եռացրեք 4–5 անգամ: Թեյնիկի
արտաքին մակերևույթը կարելի է մաքրել չոր կամ չեզոք մաքրող միջոցի թույլ լուծույթում
թրջված լաթով: Մաքրող միջոցի կիրառումից հետո, թեյնիկի մակերևույթը սրբեք մաքուր,
թեթևակի խոնավացված լաթով, իսկ հետո չորացրեք: Տակդիրը կարելի է մաքրել միայն չոր
լաթով։ Թեյնիկի մաքրման համար ոչ մի դեպքում չօգտագործեք հղկող մաքրիչ միջոցներ,
բենզին, լուծիչ և այլն: