23
արտահոսել և վնասել հեռակառավարման
վահանակը:
3.
Սարքի ամենօրյա օգտագործման դեպքում
մարտկոցի ծառայության ժամկետը մոտ 6 ամիս է:
4.
Փոխեք մարտկոցները, եթե հեռակառավարման
հրամանների ձայնային հաստատում չկա
կամ ազդանշանի փոխանցման պատկերակը
անհետացել է:
5. ՍԱՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ
ԽՆԱՄՔԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Տեխնիկական սպասարկումից
առաջ անջատեք սարքը էլեկտրական ցանցից։
ՆԵՐՔԻՆ ԲԼՈԿԻ ԴԻՄԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԽՆԱՄՔԸ
Սարքի մանրակրկիտ խնամքը և ժամանակին
մաքրումը երկարացնում են դրա ծառայության
ժամկետը և խնայում էլեկտրաէներգիան:
Մաքրելիս ուշադրություն դարձրեք հետևյալ
խորհուրդներին.
–
սարքը սրբելիս կանգնեք կայուն մակերևույթի
վրա, այլապես ընկնելու դեպքում կարող եք վնասել
սարքը կամ վնասել ինքներդ ձեզ,
–
դիմային վահանակը հանելիս վնասվածք
չստանալու համար մի դիպչեք կորպուսի
մետաղական մասերին,
–
սարքի դիմային վահանակը և հեռակառավարման
վահանակը մաքրելիս օգտագործեք խոնավ կտոր,
եթե հնարավոր չէ մաքրել կեղտը չոր կտորով։
Նշում
1.
Մի լվացրեք սարքը և հեռակառավարման
վահանակը ջրով։
2.
Մաքրելիս մի օգտագործեք ալկոհոլ, բենզին, յուղ
կամ լաք:
3.
Ուժեղ ճնշում մի գործադրեք դիմային վահանակի
մակերեսի վրա. այն կարող է ընկնել:
4.
Մաքրելիս մի օգտագործեք կոշտ մաքրող
միջոցներ կամ մետաղյա սպունգեր, քանի որ դա
կարող է վնասել սարքի մակերեսը:
5.
Ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 45
0
С։
Դա կարող է հանգեցնել պլաստիկ մակերեսի
դեֆորմացիային կամ գունաթափմանը:
ՕԴԻ ՖԻԼՏՐԻ ՄԱՔՐՈՒՄԸ
1.
Բարձրացրեք դիմային վահանակը մինչև վերջ,
ապա բարձրացրեք օդի ֆիլտրի դուրս ցցված
մասը և հանեք այն:
2.
Մաքրեք ֆիլտրը փոշեկուլով կամ լվացրեք ջրով:
Եթե ֆիլտրը շատ կեղտոտ է, լվացրեք այն տաք
ջրով և մեղմ լվացող միջոցներով: Մանրակրկիտ
չորացրեք ֆիլտրը ստվերոտ տեղում:
3. Փոխեք ֆիլտրը և փակեք դիմային վահանակը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Սեզոնի ավարտին
Անհրաժեշտ է կատարել հետևյալ
գործողությունները՝
–
երկար ժամանակով միացրեք սպլիտ համակարգը
«ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ռեժիմում,
– հետո անջատեք սարքը էլեկտրական ցանցից,
– մաքրեք օդի ֆիլտրը,
–
մաքրեք ներքին և արտաքին բլոկերը չոր, փափուկ
անձեռոցիկով,
–
հանեք մարտկոցները հեռակառավարման
վահանակից:
Սեզոնի սկզբում
Անհրաժեշտ է կատարել հետևյալ
գործողությունները՝
–
համոզվեք, որ ներքին և արտաքին բլոկերի
օդի ընդունման ու արտանետման տեղերը
արգելափակված չեն,
–
համոզվեք, որ արտաքին բլոկը ժանգոտված և
քայքայված չէ,
– համոզվեք, որ օդի ֆիլտրը մաքրված է,
– միացրեք սարքը էլեկտրական ցանցին,
–
տեղադրեք մարտկոցները հեռակառավարման
վահանակի մեջ: