11
3. Ռադիոհաճախականության կարգավորիչ
4. Ռադիոյի ծրագրավորման կոճակներ / Կարգավորման կոճակներ МР3 ռեժիմում
5. «Հաջորդ» կոճակ
6. LED/LCD էկրան
7. Հեռակառավարման ազդանշանների ընդունիչ
8. USB բնիկ
9. AUX միակցիչ
10. SD/MMC/TF քարտերի բնիկ
11. Պտուտակային կարգավորիչ / Կարգավորումների մենյուի կոճակ
12. «Վերադարձ» կոճակ
13. «Ժամացույց» կոճակ (СТ-8111/8112/8113/ 8114/8119 մոդելներում
ձայնային օգնականին կանչելու կոճակ)
14. Mute կոճակ (СT-8107 մոդելում MODE՝ ռեժիմների կարգավորիչ, CT-8115
մոդելում EQ՝ հավասարիչ, CT-8122 մոդելում ձայնային օգնականին
կանչելու կոճակ)
15. Խոսափող (СT-8111/8112/8113/8114/ 8116/ 8118/ 8119/ 8122 մոդելների համար)
16. Reset կոճակ (կարգավորումների չեղարկում)
17. USB բնիկ սարքերը լիցքավորելու համար
(СТ-8117/8119/8122 մոդելներում)
18. «Լուսավորության գույն» կոճակ (СТ-8114/8118/8120 մոդելներում)
19. Ձայնային օգնականին կանչելու կոճակ
(СТ-8116 մոդելում)
20. MOD կոճակ (СТ-8122 մոդելում)
21. EQ կոճակ (СТ-8122 մոդելում)
ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿ
(СТ-8110/8113 ՄՈԴԵԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ)
1. Միացման կամ անջատման կոճակ
2. Ռադիոալիքների փոփոխման կոճակ
3. Նվագարկումը պատահական կարգով
4. Կարգավորումների մենյու
5. «Վերադարձ» կոճակ
6. Ձայնի նվազեցում
7. Նվագարկում/Դադար
8. Ռեժիմների կարգավորում
9. Ձայնի անջատում կամ միացում
10. Ռադիոկայանների սկանավորում
11. «Կրկնություն» կոճակ
12. Նախորդ ֆայլապանակը
13. Հաջորդ ֆայլապանակը
14. Ձայնի ավելացոմ
15. Ռադիոկայանների ավտոմատ որոնում
16. «Հաջորդ» կոճակ
17. «Ժամացույց» կոճակ
3. ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Սարքը շարժական հենակի հետ՝ 1 հատ
2. Հեռակառավարման վահանակ մարտկոցի հետ (լիթիումային 3Վ)
СТ-8110/8113 մոդելների համար՝ 1 հատ
3. ISO միակցիչ՝ 2 հատ
4. Տեղադրման կեռիկ՝ 2 հատ
5. Օգտագործողի ձեռնարկ՝ 1 հատ
4. ՍԱՐՔԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ
Ավելի շատ համոզվելու համար թեքեք դրանք 90 աստիճանով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
- Ավտոմագնիտոֆոնի վերջնական տեղադրու-մից առաջ ժամանակավորապես
միացրեք էլեկտրական լարերը և համոզվեք, որ սարքն ու ամբողջ
աուդիոհամակարգը ճիշտ են աշխատում:
- Ճիշտ տեղադրման համար օգտագործեք միայն սարքի փաթեթի մեջ ներառված
պարագաները: Այլ պարագաների օգտագործումը կարող է անսարքություն
առաջացնել:
- Խորհրդակցեք ձեր դիլերի հետ, եթե տեղադրման համար անհրաժեշտ է հորատել
անցքեր կամ կատարել այլ փոփոխություններ ավտոմեքենայի մեջ։
Կոնսոլը բռնիչի մեջ տեղադրելուց հետո ընտրեք համապատասխան սեղմակները
ըստ կորպուսի նյութի հաստության և թեքեք դրանք դեպի ներս՝ համոզվելով, որ
կոնսոլը ճիշտ է տեղավորված:
- Հնարավորինս սերտորեն տեղադրեք կոնսոլը՝
օգտագործելով վերին և ստորին սեղմակները։
- Տեղադրեք ավտոմագնիտոֆոնն այնպես, որ չխանգարի վարորդին և չվնասի
ուղևորին հանկարծակի կանգառի դեպքում։
5. ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
1. Միացման և ռեժիմների կարգավորման կոճակ
Սեղմեք կոճակը սարքը միացնելու համար։ Երկար սեղմելուց հետո սարքը
կանջատվի: Երբ ավտոմագնիտոֆոնը միացված է, այս կոճակը սեղմելով կարող
եք փոխել նվագարկման ռեժիմները:
2. Bluetooth ռեժիմը
Bluetooth ռեժիմն ինքնաբերաբար մեկնարկում է ավտոմագնիտոֆոնը միացնելիս։
Սեղմելով Mode կոճակը՝ ընտրեք ВТ։ Bluetooth-ի պատկերակը անընդհատ կթարթի
վահանակի վրա։ Հեռախոսին միանալուց հետո պատկերակը կդադարի թարթել։
Bluetooth ռեժիմում Դուք կարող եք երաժշտություն լսել ձեր հեռախոսից:
Զանգն ընդունելու համար, սեղմեք «Հեռախոսը վերցնելու» պատկերակով կոճակը:
Զրույցն ավարտելու համար սեղմեք «Հեռախոսը դնելու» պատկերակը:
3. Ռադիոտիրույթների կարգավորիչը
«Ռադիո» ռեժիմում օգտագործեք այս կոճակը՝ FM1-FM2-FM3 կարգով տիրույթն
ընտրելու համար: «Ռադիո» ռեժիմում սեղմեք և 3 վայրկյան պահեք կոճակը,
որպեսզի սկսեք որոնել ռադիոհաճախականությունը և ռադիոկայաններից
ստացված ամենապարզ ազդանշանը: Որոնումը կավարտվի որոնման մեկ շրջանի
ավարտվելուն պես:
Տեղադրման գործընթացից դուրս գալու համար բավական է 5 վայրկյանից ավելի
չսեղմել կոճակները:
4. Ռադիոյի ծրագրավորման կոճակներ / Կարգավորման կոճակներ MP3
ռեժիմում
- «Ռադիո» ռեժիմում սեղմեք 1-ից 6 կոճակը տեղադրված ռադիոկայանն ընտրելու
համար: Մի քանի վայրկյան սեղմած պահեք համարը, որպեսզի ընտրված
ռադիոկայանը վերագրվի տվյալ համարին:
- MP3 ռեժիմում կոճակներն ունեն հետևյալ գործառույթները՝
Play/Pause կոճակ՝ սեղմեք այս կոճակը նվագարկման կամ դադարի համար։
INT կոճակ՝ նվագարկման ընթացքում սեղմեք INT կոճակը կրիչի բոլոր երգերի
առաջին 10 վայրկյանները նվագարկելու համար (INTRO ռեժիմ):
RPT կոճակ՝ սեղմեք այս կոճակը բոլոր երգերը կրկնելու համար։
RDM կոճակ՝ սեղմեք այս կոճակը երգերը պատահական կարգով նվագարկելու
համար։
- 10 կոճակ՝ կարճ սեղմեք 10 երգ դեպի հետ վերադառնալու համար, երկար սեղմեք
ֆայլապանակի առաջին երգին վերադառնալու համար։
+10 կոճակ՝ կարճ սեղմեք 10 երգ դեպի առաջ անցնելու համար 10, երկար սեղմեք
Ֆայլա¬¬պանակի վերջին երգին անցնելու համար։
5. «Հաջորդ» կոճակ
MP3 ռեժիմում սեղմեք այս կոճակը հաջորդ երգը նվագարկելու համար։ Կոճակի
երկար սեղմումը արագորեն առաջ կտա երգը։ «Ռադիո» ռեժիմում այս կոճակը
սեղմելիս կսկվի հաջորդ ռադիոկայանի ավտոմատ որոնումը։
6. LED/LCD էկրան
Ցուցադրում է ռադիոալիքը կամ ֆլեշ կրիչի պարունակությունը (USB / SD / MMC / TF):
7. Հեռակառավարման ազդանշանների ընդունիչ
(СТ-8110/8113 մոդելներում) Ուղղեք հեռակառավարման վահանակը դեպի այս
ընդունիչը։
8. USB բնիկ
Տեղադրեք USB ֆլեշ կրիչը այս բնիկի մեջ՝ դրա մեջ պահպանված երգերն ավտոմատ
կերպով նվագարկելու համար:
9. AUX միակցիչ
Ձայնը վերարտադրող սարքը AUX միակցիչին միացնելուց հետո ընտրեք AUX
ռեժիմը։ Արդյունքում ձեր սարքի նվագարկած երգերը կլսվեն ավտոմեքենայի
բարձրախոսներից։
10. SD/MMC/TF բնիկ
Տեղադրեք հիշողության քարտն այս բնիկի մեջ՝ դրա մեջ պահպանված երգերն
ավտոմատ կերպով նվագարկելու համար:
11. Պտուտակային կարգավորիչ / Կարգավորումների մենյուի կոճակ
- Շրջեք պտուտակային կարգավորիչը ձայնը բարձրացնելու կամ նվազեցնելու
համար։
- Սեղմեք կարգավորիչը կարգավորումների մենյու մտնելու համար՝
- МР3 ռեժիմում՝ Volume-BASS-TREBLE-BAL-FAD-LOUND OFF/ON-Volume։
- «Ռադիո» ռեժիմում՝ BAS-TRE-BAL-FAD-DX/LOC-VOL։
Պտտեք կարգավորիչը աջ կամ ձախ անհրաժեշտ ձայնային պարամետրերն
ընտրելու համար: