EasyManua.ls Logo

Centek CT-8115 - Page 12

Default Icon
Print Icon
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
12
- CT-8111/8112/8113/8114/8119 մոդելներում կարգավորիչը երկարատև սեղմելիս
էկրանին կհայտնվի ժամանակը։ Հետո կարճատև սեղմումով կարող եք
կարգավորել ժամանակը։
12. «Վերադարձ» կոճակ
MP3 ռեժիմում սեղմեք այս կոճակը նախորդ երգը նվագարկելու համար։ Կոճակի
երկար սեղմումը արագորեն հետ կտա երգը։ «Ռադիո» ռեժիմում այս կոճակը
սեղմելիս կսկվի նախորդ ռադիոկայանի ավտոմատ որոնումը։
13. «Ժամացույց» կոճակ
Կոճակի կարճ սեղմումով կարող եք տեսնել ընթացիկ ժամանակը։ Ժամանակի
պարամետրերը փոխելու համար երկար սեղմած պահեք կոճակը, մինչև էկրանի
վրա թարթեն թվերը։ (5) և (12) կոճակների օգնությամբ կարգավորեք ժամանակը
(ժամ/րոպե)։
14. Mute կոճակ
Այս կոճակն անջատում կամ միացնում է ձայնը։
15. Bluetooth ռեժիմում խոսափողը
Թույլ է տալիս Ձեզ կատարել և ընդունել հեռախոսազանգեր։
16. Reset կոճակ
Բարակ սուր առարկայով սեղմեք և սեղմած պահեք կոճակը կարգավորումները
չեղարկելու համար։
17. USB բնիկ սարքերը լիցքավորելու համար
Այս USB բնիկը նախատեսված է տարբեր շարժական սարքերի (սմարթֆոններ,
պլանշետներ, տեսաձայնագրիչներ, նվագարկիչներ և այլն) էլեկտրասնուցման
և լիցքավորման համար:
18. «Լուսավորության գույն» կոճակ
Սեղմեք այս կոճակը ավտոմագնիտոֆոնի կոճակ-ների լույսի գույնը փոխելու
համար։
19. Ձայնային օգնականին կանչելու կոճակ
СТ-8111/8112/8113/8114/8116/8119/8122 մոդելներում Bluetooth ռեժիմում այս կոճակը
թույլ է տալիս կանչել ձայնային օգնականին միացրած հեռախոսի վրա։
MP3 ՖԱՅԼԵՐԻ ՆՎԱԳԱՐԿՈՒՄԸ USB ԿՐԻՉԻՑ ԿԱՄ SD/MMC/TF ՔԱՐՏԵՐԻՑ
1. Կարելի է օգտագործել առավելագույնը 32 Գբ ծավալով SD/MMC/TF քարտեր։
Նշում!
- SD հիշողության քարտերի նախագծման և փոխանակման արձանագրությունների
շարունակական կատարելագործման պատճառով չենք երաշխավորում սարքի
լիարժեք համատեղելիությունը բոլոր SD քարտերի հետ:
- Քարտի թույլատրելի ծավալը կախված է արտադրողից։
- Չենք երաշխավորում 2-ը 1-ում հիշողության քարտի օգտագործման
հնարավորությունը։
2. Կարելի է օգտագործել USB ֆլեշ կրիչ։ USB ֆլեշ կրիչի առավելագույն ծավալը՝
32 Գբ։
Նշում!
- Ոչ բոլոր USB սարքերը կարող են համատեղելի լինել այս սարքի հետ, քանի որ
ներկայումս մեծ թվով չափանիշներ կան տարբեր արտադրողների USB սարքերի
աշխատանքի համար:
3. FAT ֆայլային համակարգի օգտագործման հնարավորություն։
4. Արտաքին կոշտ սկավառակների (USB HDD) օգտագործման հնարավորությունը
չի երաշխավորվում։
6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Ընդհանուր բնութագիրը
- Սնուցումը՝ 12 Վ (թույլատրելի միջակայքը՝ 11-15 Վ)
- Հողանցման համակարգը՝ բացասական բևեռ
Չափերը
- Տեղադրման չափերը՝
- CT-8109-8113 մոդելների համար՝ 177х129х49 մմ CT-8107/8108/8114-8120/8122
մոդելների համար՝ 177х102х49 մմ
- Վահանակի չափերը՝ 188х58х11 մմ (1 DIN)
USB/SD/MMC/TF
- Ստանդարտ USB՝ 2.0
- Ֆայլային համակարգը՝ FAT
- Ֆայլերի ապակոդավորման ձևաչափը՝ MP3
- Տվյալների փոխանցման արագությունը՝ 8-320 կբիթ/վրկ
USB բնիկ սարքերը լիցքավորելու համար
- Հոսանքի ուժգնությունը՝ 3 Ա
- Լարումը՝ 0,8-25 Վ
Ուժեղացուցիչ
- Առավելագույն ելքային հզորությունը՝ 4x50 Վտ
- Նոմինալ ելքային հզորությունը՝ 4x25 Վտ
- Դիմադրությունը՝ 4 Ω (թույլատրելի է 4 Ω-ից 8 Ω)
- Ազդանշանի և աղմուկի հարաբերակցությունը՝ ավելի քան 55 դԲ
- Օգտագործվող հաճախականությունների տիրույթը՝ 30 Հց - 10 կՀց
Կարգավորիչ (ռադիո)
- Ռադիոհաճախականությունների միջակայքը՝ 87.5 մՀց - 108 մՀց
- Ազդանշանի և աղմուկի հարաբերակցությունը՝ ավելի քան 45 դԲ
7. ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի է առանձնացնել
սովորական կենցաղային թափոններից և հանձնել էլեկտրական սարքերի
ընդունման հատուկ կետ վերամշակելու համար։
8. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ
ՊԱՐՏԱԿԱՆ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 5 տարի է՝ սկսած այն վերջնական
սպառողին վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը օգտագործվում է սույն
ձեռնարկում նշված ցուցումերին և գործող տեխնիկական չափանիշներին
խիստ համապա-տասխան: Ծառայության ժամկետի ավարտից հետո դիմեք ձեր
մոտակա սպասարկման կենտրոն՝ սարքի հետագա շահագործման վերաբերյալ
առաջարկու-թյուններ ստանալու համար: Ապրանքի արտադրության ամսաթիվը
նշվում է սերիայի համարում (2 և 3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության
ամիս)։ Սարքի սպասարկման ժամանակ որևէ հարցի ծագման կամ դրա
անսարքության դեպքում դիմեք TM CENTEK-ի լիազորված սպասարկման կենտրոն:
Կենտրոնի հասցեն կարելի է գտնել https://centek.ru/servis կայքում։ Աջակցության
ծառայությունների հետ կապ հաստատելու միջոցներ՝ հեռ՝ +7 (988) 24-00-178, VK՝
vk.com/centek_krd: Գլխավոր սպասարկման կենտրոն՝ ՍՊԸ «Լարինա-Սերվիս», ք.
Կրասնոդար: Հեռ.՝ +7 (861) 991-05-42:
Ապրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ՝
№ ТС RU C-CN.ЫЖ01.В.00723 03.09.2018 թ:
Ապրանքն ունի համապատասխանության հայտարարագիր՝
РОСС RU Д-CN.РА01.В.68688/21 25.02.2021 թ:
9. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Ընկերություն՝ ԻՊ Ասրումյան Կ.Շ.: Հասցե՝ Ռուսաստան,
350912, գ.
Կրասնոդար, պգտ. Պաշկովսկիյ, ուլ. Ատամանա Լիսենկոյի, 23: Հեռ.
+7 (861)
2-600-900:
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ!
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 12 ամիս է` սկսած վերջնական
սպառողին վաճառելու ամսաթվից: Տվյալ երաշխիքային կտրոնով արտադրողը
հաստատում է այս սարքի սպասունակությունը և պարտավորվում է անվճար
հիմունքով վերացնել արտադրողի մեղքով առաջացած բոլոր անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները կատարելու դեպքում՝
հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի բնօրինակ
երաշխիքային կտրոնը` նշելով մոդելի անվանումը, սերիայի համարը, վաճառքի
ամսաթիվը, ավելացնելով վաճառող ընկերության կնիքը և վաճառող ընկերության
ներկայացուցչի ստորագրությունը երաշխիքային կտրոնի վրա, կնիքներ
յուրաքանչյուր կտրվող կտրոնի վրա, գնորդի ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային սպասարկումը վերը նշված
փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, կամ եթե դրանցում նշված տեղեկությունը
թերի, անհասկանալի կամ հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ պայմանները կատարելու
դեպքում՝
պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված ցուցումներին խիստ
համապատասխան,
• հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական սպասարկում, մաքրում,
տեղադրում, կարգաբերում սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝

Related product manuals