4. Մաքրիչից տհաճ հոտ է գալիս: Հնարավոր պատճառներն և լուծումը. եթե աշխատանքի
առաջին մի քանի ժամվա ընթացքում մաքրիչը արձակում է պլաստիկի հոտ, ապա դա
նորմալ է։ Այնուամենայնիվ, սարքը կարող է տհաճ հոտ առաջացնել նաև զտիչի
խցանվելու դեպքում: Այդ դեպքում այն պետք է մաքրել կամ փոխարինել: Եթե դուք զգում
եք այրվածի հոտ, ապա մաքրիչը անմիջապես անջատեք վարդակից: Այնուհետև կապվեք
աջակցության ծառայության կամ վաճառողի հետ, ումից դուք գնել եք սարքը:
5. Զտիչի փոխարինման ինդիկատորը շարունակում է թարթել նույնիսկ այն բանից հետո,
երբ դուք փոխարինեցիք կամ մաքրեցիք զտիչը: Հնարավոր պատճառները և լուծումը՝
սեղմեք UV/FILTER կոճակը և պահեք այն առնվազն 7 վայրկյան: Զտիչի փոխարինման
թայմերը կվերագործարկվի, իսկ ինդիկատորը կմարի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն Եթե հնարավոր միջոցներից ոչ մեկը չի օգնում լուծել ձեր խնդիրը,
դիմեք ձեր մատակարարին կամ սպասարկման կենտրոնին: Խնդրում ենք մի
ապամոնտաժեք սարքը և մի փորձեք վերանորոգել այն ինքնուրույն:
Միացում AENO բջջային հավելվածին
Ուշադրությու'ն Համոզվեք, որ Ձեր հեռախոսը միացված է 2,4 ԳՀց հաճախականությամբ
Wi-Fi ցանցին, 5 ԳՀց հաճախականությունը չի ապահովվում սարքի կողմից:
Միացրեք սարքը էլեկտրաէներգիայի ցանցին և միացրեք այն:
Ներբեռնեք AENO բջջային ծրագիրը Google Play-ում կամ App Store-ում և գրանցեք նոր
հաշիվ; կամ մուտք գործեք ձեր օգտվողի հաշիվ:
Հավելվածի գլխավոր էկրանին սեղմեք "+" կամ "Ավելացնել սարքը" (եթե հավելվածում
չկան ավելացված սարքեր): Բացվող պատուհանում ընտրեք "Օդի մաքրիչ"
կատեգորիան:
Նշում. սմարթֆոնի վրա որևէ գործառույթ ներառելու վերաբերյալ համակարգային
հարցումների դեպքում հետևեք դրանցում նշված ուղեցույցներին։
Մուտքագրեք Ձեր Wi-Fi ցանցի անունն ու գաղտնաբառը, եթե դրանք ինքնաբերաբար
չեն լրացվում: Սեղմեք «Հաջորդը»: Համոզվեք, որ վերին աջ անկյունում ընտրված է EZ
ռեժիմը:
Եթե սարքերի կառավարման վահանակի վրա Wi-Fi պատկերակը թարթում է, անցեք
հրահանգների հաջորդ քայլին: Եթե Wi-Fi պատկերակը չի թարթում, սեղմեք և պահեք
TIMER կոճակը առնվազն 7 վայրկյան, մինչև այն սկսի թարթել:
"Միացման հրահանգներ" էկրանին տեղադրեք թռչնանիշը "Համոզվեք, որ LED
ինդիկատորը թարթում է" տողում և սեղմեք «Հաջորդը»: