երեխաներից պաշտպանության ռեժիմ՝ բոլոր կոճակները կդադաեն գործել: Երեխաների
պաշտպանության ռեժիմից դուրս գալու համար անհրաժեշտ է կրկին սեղմել և պահել
կոճակը 3 վայրկյան,
(UV/FILTER) կոճակը ներառում է ախտահանման համար
ուլտրամանուշակագույն դիոդ: Այս կոճակը կրկին սեղմելուց անջատվում է
ուլտրամանուշակագույն դիոդը:
2200 ժամ շահագործումից հետո HEPA-զտիչը կլինի լիովին աղտոտված: Այս դեպքում
UV/FILTER ինդիկատորը կսկսի թարթել կարմիր լույսով: Այն դադարեցնելու համար պետք
է սեղմել ինդիկատորը և պահել այն առնվազն 7 վայրկյան:
Տեխնիկական սպասարկում
HEPA-զտիչը մաքրելուց կամ փոխարինելուց առաջ համոզվեք, որ մաքրիչը անջատված է և
անջատված է սնուցման ցանցից: Փոշուց մաքրելու համար հանեք HEPA-զտիչը մաքրիչի
պատյանից: Թափ տվեք փոշին և կեղտը, իսկ մնացորդները հեռացրեք միայն չոր կտորով
կամ խոզանակով: Մաքրիչի պատյանից փոշին և կեղտը հեռացնելու համար օգտագործեք
փափուկ կտոր, չեզոք (ոչ ագրեսիվ) մաքրող միջոցով: Չորացնելուց հետո HEPA-զտիչը
տեղադրեք օդի մաքրիչի մեջ, աշխատանքը սկսելու համար: Եթե օդի մաքրիչը երկար
ժամանակ չի օգտագործվում, դուք պետք է համոզվեք, որ սարքը գտնվում է չոր, սառը և լավ
օդափոխվող սենյակում, ծածկեք այն անփոշեթափանցիկ տոպրակով: Որպեսզի
պահպանել չօգտագործված օդի մաքրիչը աշխատունակ վիճակում, դուք պետք է այն
ժամանակ առ ժամանակ միացնեք առնվազն մի քանի րոպեով:
Հնարավոր անսարքությունների վերացում
1. Մաքրիչը չի միանում։ Ստուգեք, թե արդյոք մաքրիչը միացված է վարդակից, և արդյոք
հոսանքի լարում կա վարդակում, թե արդյոք միացված է հոսանքի ավտոմատը և արդյոք
ապահովիչները ամբողջական են, թե արդյոք զտիչի փոխարինման կարմիր ինդիկատորը
թարթում է:
2. Փոշին վատ է հեռացվում: Հնարավոր պատճառները և լուծումը. ստուգեք, թե արդյոք զտիչի
մակերեսը խցանված չէ, չկա խոչընդոտ, որը խանգարում է օդի քաշելուն կամ դուրս
թողնելուն:
3. Ուժեղ աղմուկ: Հնարավոր պատճառները և լուծումը. ստուգեք, թե արդյոք որևէ բան չի
խրված է օդափոխիչի մեջ, թե արդյոք թեքված չե մաքրիչի պատյանը: Եթե աղմուկը
դեռևս շատ ուժեղ է, փորձեք նվազեցնել մաքրիչի աշխատանքի հզորությունը MODE
հզորության կոճակով: Նաև օգտագործեք ցածր հզորության ռեժիմ մաքրիչի գիշերային
աշխատանքի ժամանակ: