1 Հրդեհի սովորական ավտոմատ ազդասարքեր FCH-T320/FCP-O320/FCP-OC320/
FCP-OT320
1.1 Օգտագործման նպատակը
Սարքերը նախատեսված և արտադրված են վտանգավոր հրդեհները հայտնաբերելու և ազդանշան տալու նպատակով: Սերիան ներառում է մեկ սենսորային
և բազմասենսորային տարբերակներ ավանդական տեխնոլոգիայի համար՝ 820 Օհմ ազդանշանի ռեզիստորով:
1.2 Տեխնիկական տվյալներ
Աշխատանքային էլեկտրական լարումը 8,5 Վ ՀՀ-ից 30 Վ ՀՀ
Հոսանքի սպառումը < 0,12 մԱ
Վթարային ազդանշան Հոսանքի ավելացում (ազդանշանի դիմադրություն 820 Օհմ)
Ցուցիչի ելքային ազդանշանը Բաց կոլեկտորը միացնում է 0 Վ՝ 3,92 կՕ-ից բարձր ազդանշանի դեպքում
Չափերն առանց հիմքի/հիմքով Ø 99,5 x 52 մմ / Ø 120 x 63,5 մմ
Քաշը Առանց փաթեթավորման / փաթեթավորմամբ
– FCP-OC320 Մոտ 85 գ / մոտ 130 գ
– FCP-OT320 / FCP-O320 / FCH-T320 Մոտ 80 գ / մոտ 120 գ
1.3 Կանոններ և պայմաններ
Տեղադրումը և շահագործումը
Տեղադրումը պետք է իրականացվի միմիայն հատուկ նախապատրաստում անցած և փորձառու անձնակազմի կողմից: Տեղադրումը
իրականացնելիս հետևեք տեղադրման վերաբերյալ ձեր տեղային կանոնակարգումներին: Սարքերը նախատեսված չեն անձնական,
ընտանեկան կամ տնային տնտեսության մեջ օգտագործելու համար:
Արտադրանքը նախատեսված է SELV (Safety extra low voltage – անվտանգ գերցածր լարման) շղթաներում աշխատանքի համար, որի ժամանակ
վտանգավոր լարում չի ստեղծվում: Ուստի հատուկ անվտանգության միջոցներ չեն պահանջվում:
Ազդասարքի օղակավոր շլեյֆը, որը միավորում է մի քանի ազդասարքեր, կապակցված է ինտերֆեյսին, ինչն էլ միանում է վահանակի կառավարին:
Այս ինտերֆեյսը հոսանք է մատակարարում ազդասարքին: Բացի այդ, այս ինտերֆեյսի միջոցով փոխանցվում են նաև տվյալները (օրինակ՝ վթարային
ազդանշանի և խափանումների մասին հաղորդագրությունները):
Փոփոխական հոսանքի ցանցին միացում չկա:
Արտադրանքն աշխատեցնելու համար՝
– Ծրագրավորեք անհրաժեշտ հատկությունները և կազմաձևումը հեռակա ծրագրավորման RPS-ի (robot programming system – ավտոմատ
ծրագրավորման համակարգ) միջոցով:
– Ազդասարքը միացրեք ազդասարքի հիմքին:
Առևտրային կամ արդյունաբերության ոլորտներում օգտագործման սահմանափակումներ չկան: Պահպանեք ստորև տրամադրված աղյուսակում նշված
ջերմաստիճանի ընդգրկույթը:
F.01U.317.510 Bosch Sicherheitssysteme GmbH
2015.10 | version 1.0 | 9