32
6.1. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՌԵԺԻՄՆԵՐ և ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ
(
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
)
ՆԱԽՆԱԿԱՆ ԼՎԱՑՔ
Օգտագործվում է դժվար մաքրվող կեղտաբծերով (լաքաներով)
կամ խիստ կեղտոտված հագուստը լվանալու համար: Որոշ չափով
այս ռեժիմը փոխարինում է սովորական ձեռքով թրջոցին: Թմբուկը
պտտվում է ավելի հազվադեպ և դանդաղ, քան սովորական
լվացքի ժամանակ, մինչդեռ լվացող միջոցը աստիճանաբար
ներթափանցում է գործվածքների մանրաթելերի մեջ: Նախնական
լվացման համար օգտագործվում է ջրի ցածր ջերմաստիճան. դա
թույլ չի տալիս կեղտը «ներծծվի» գործվածքի մեջ, ինչը կարող է
տեղի ունենալ չափազանց բարձր ջերմաստիճանի դեպքում:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Այս ռեժիմն օգտագործելիս մի մոռացեք, որ
հիմնական լվացման համար լվացքի փոշի օգտագործեք կամ
հեղուկ լվացող միջոցն ավելացրեք ձեռքով հիմնական լվացքի
բաժնում նախնական լվացքի ավարտից հետո: Եթե հեղուկ
լվացող միջոցը նախորոք լցնեք դարակի մեջ, այն անմիջապես
կթափվի թմբուկի մեջ, և հիմնական լվացման համար դարակում
լվացող միջոց չի մնա:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱՋՐՈՒՄ
Այս ռեժիմի ակտիվացումը գործընթացին ավելացնում է ողողման
ևս մեկ ցիկլ: Այն օգտագործվում է լվացքները լվացող միջոցներից
ավելի մանրակրկիտ մաքրելու համար: Ակտուալ է մանկական
իրերի կամ ալերգիայով տառապողների համար։
«
БЕЗ ОТЖИМА
»
(
ԱՌԱՆՑ ՔԱՄՄԱՆ
)
ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Այս ֆունկցիայի ակտիվացումն անջատում է պտույտը:
Օգտագործեք այնպիսի իրերի համար, որոնք նուրբ խնամք
են պահանջում (օրինակ՝ բրդյա արտադրանքների, նուրբ
գործվածքներից հագուստների, սպորտային շնչող ջերմային
ներքնազգեստների):
«
БЕЗ ЗВУКА
»
(
ԱՆՁԱՅՆ
)
ՌԵԺԻՄ
Ընտրեք լվացման ծրագիրը, սեղմեք «Նախնական լվացման»
ռեժիմն ակտիվացնելու կոճակը՝ առանց այն 3 վայրկյան բաց
թողնելու։ Դուք կանջատեք ձայնային ազդանշաններն ու
ազդարարները: Ձայնը միացնելը տեղի է ունենում նույն կերպ:
«
БЛОКИРОВКА ОТ ДЕТЕЙ
»
(
ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ
)
ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Միացումը տեղի է ունենում լվացքի ծրագիրը ընտրելուց և
գործարկելուց հետո: Միաժամանակ սեղմեք «Լրացուցիչ
պարզաջրում» ռեժիմը և «Առանց քամման» ռեժիմը
ակտիվացնելու կոճակները և պահեք 3 վայրկյան: Մեքենայի բոլոր
գործառույթներն ու ռեժիմները (բացառությամբ անջատման)
կդառնան ընտրության համար անհասանելի: Այս ֆունկցիայի
շնորհիվ ձեր երեխաների և սարքի անվտանգությունը հայտնվում
է հսկողության տակ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Ապահովության համար «Արգելափակում երեխաներից»-ը ակտիվ
է նույնիսկ ծրագրերի ավարտից կամ սարքն անջատելուց հետո:
Այս գործառույթն անջատելու համար կրկնեք նույն քայլերը,
որոնք անհրաժեշտ էին այն միացնելու համար:
«
ОЧИСТКА БАРАБАНА
»
(
ԹՄԲՈՒԿԻ ՄԱՔՐՈՒՄ
)
Լվացքի մեքենայի թմբուկը կոնտակտի մեջ է մտնում կեղտոտ
լվացքի և լվացող միջոցների հետ: Ժամանակի ընթացքում դրա
վրա կարող են մնալ մանրէներ և լվացող միջոցների մնացորդներ։
Մեքենայի ներսում բարձր խոնավությունը, որը երկար ժամանակ
պահպանվում է լվացքի ավարտից հետո, նպաստում է
բորբոսների և փտման հոտի առաջացմանը:
Ձեր լվացքի մեքենայի ծառայության ժամկետը երկարացնելու և
թմբուկը մաքուր պահելու համար յուրաքանչյուր լվացումից հետո
սրբեք թմբուկը (ներառյալ ռետինե միջադիրի ծալքերը) չորացրեք
և պարբերաբար օգտագործեք «Թմբուկի մաքրում» գործառույթը:
1. Նախքան գործառույթի մեկնարկը, համոզվեք, որ թմբուկի մեջ
ոչինչ չկա:
2. Հիմնական լվացքի բաժնում ավելացրեք ավտոմատ լվացքի
մեքենաների թմբուկների մաքրման համար հատուկ լվացող
միջոց և գործարկեք այս ծրագիրը: Մաքրումն իրականացվում
է 90 °C ջերմաստիճանում։
3. Թմբուկը մաքրելու համար հատուկ լվացող միջոցը լցրեք
հիմնական լվացման դարակի լվացող միջոցի համար
նախատեսված բաժնում
4. Ընտրեք «Թմբուկի մաքրում» ֆունկցիան և սեղմեք «Старт/Пау-
за» (Մեկնարկ/դադար) կոճակը:
5. Սպասեք մինչև ծրագրի ավարտը և փափուկ չոր կտորով
սրբելով չորացրեք թմբուկը:
7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
– Սարքը մաքրելուց, խնամելուց, տեխնիկական սպասարկումից և
սույն պարբերությունում նկարագրված այլ գործողություններից
առաջ միշտ դուրս բերեք խրոցակը վարդակից և փակեք
ջրամատակարարման ծորակը:
– Արգելվում է օգտագործել լուծող նյութեր լվացքի մեքենան
վնասելուց և թունավոր և/կամ պայթուցիկ գազերի
արտանետումից խուսափելու համար:
– Լվացքի մեքենան մաքրելու համար արգելվում է ջուր
օգտագործել։
– Լվացքի մեքենան մաքրելու համար արգելվում է օգտագործել
քլորքսիլենոլ (PCMX) հակասեպտիկ, էթիլային սպիրտ
կամ մրջնաթթու (մեթանաթթու) կամ դրա համարժեքները
պարունակող մաքրող միջոցներ, քանի որ այդ նյութերը կարող
են վնաս հասցնել մեքենային։
ՍԱՐՔԻ ՄԱՔՐՈՒՄ
Սարքի ժամանակին և մանրակրկիտ մաքրումը
երկարացնում է դրա ծառայության ժամկետը և
պահպանում հաճելի տեսք: Անհրաժեշտության
դեպքում մաքրեք մեքենայի մակերեսը թույլ, ոչ
հղկող մաքրող նյութով: Եթե մեքենայի վրա ջուր
թափվի, անմիջապես հավաքեք այն սրբիչով:
Մաքրման համար մի օգտագործեք սուր
առարկաներ, որպեսզի չվնասեք կաղապարը և
չխախտեք սարքի կառուցվածքը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Մեքենան մաքրելու համար ոչ մի դեպքում մի օգտագործեք ուժեղ
ազդեցության քիմիական նյութեր, հղկող մաքրող միջոցներ կամ
լուծիչներ։ Դրանք կարող են փչացնել մեքենայի արտաքին տեսքը:
ԹՄԲՈՒԿԻ ՆԵՐՍԻ ՄԱԿԵՐևՈՒՅԹԻ ՄԱՔՐՈՒՄ
Ամեն անգամ լվացքից հետո չորացրեք թմբուկը, որպեսզի
թմբուկում չմնան ծորակի ջրում եղած խառնուրդի մնացորդներ,
լվացող միջոցների մնացորդներ, լվացքից մնացած կեղտ և
գործվածքների մասնիկներ, որպեսզի թմբուկում լրացուցիչ
խոնավություն չառաջանա, ինչն էլ նպաստում է բորբոսի
բազմացմանը:
Հագուստի մետաղական մասերը (կոճակներ, սևեռակներ,
շղթաներ) կարող են ժանգի հետքեր թողնել թմբուկի վրա.
հետևեք, որ այդ հետքերը ժամանակին հեռացվեն: Թմբուկը
մաքրելու համար ագրեսիվ մաքրող միջոցներ, ժանգը հեռացնող
միջոցներ կիրառել պետք չէ, ուստի ավելի լավ տարբերակ, քան
կանոնավոր կանխարգելումն է, չկա:
Ինչպես նաև, ձեզ տրված է օգնություն. այս մոդելը համալրված է
«Թմբուկի մաքրում» գործառույթով:
ԱՊԱԿՈՒ և ԴՌԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ
Սրբեք ապակին և կնիքները յուրաքանչյուր
լվացումից հետո, որպեսզի հեռացնեք
մազախավերն ու կեղտաբծերը:
Յուրաքանչյուր լվացքից հետո դռան կնիքի
ծալքերից հանեք մետաղադրամները,
կոճակները և այլ մանր իրերը:
Եթե լվացքից հետո ջուրը երկար ժամանակ մնում է կնիքի
ծալքերում, արդյունքում տհաճ հոտ է առաջանում։
ՊՈՄՊԻ ՖԻԼՏՐԻ ՄԱՔՐՈՒՄ
Ջրահեռացման պոմպի ֆիլտրը կարող է զտել գործվածքների
մնացորդները և մանր օտար առարկաները լվացվող իրերից:
Լվացքի մեքենայի բնականոն աշխատանքն ապահովելու համար
պարբերաբար մաքրեք ֆիլտրը:
Պոմպն անհրաժեշտ է ստուգել, եթե մեքենան չի կատարում
ջրահեռացման գործողությունը և/կամ չի քամում, ինչպես նաև,
եթե մեքենան ջրահեռացման ժամանակ արձակում է ոչ բնորշ
աղմուկ պոմպը արգելափակող օտար առարկաների պատճառով:
– Սարքի շահագործման ընթացքում, կախված ընտրված
ծրագրից, պոմպի միջով կարող է տաք ջուր հոսել: