40 aeno.com/documents
AM AENO օդի մաքրիչը նախատեսված է ալերգեններից, ծաղկափոշիներից, սնկային
խոռոչներիցից, փոշուց, ծխից, կենդանիների բրդից, ինչպես նաև տհաճ հոտերից ներսի
օդի ախտահանման և մաքրման համար:
Տեխնիկական բնութագրեր
Սնուցման լարումը՝ 12 Վ, 1 Ա: Հզորությունը՝ 12 Վտ: Սնուցման լարումն ադապտերի
մուտքի մոտ՝ փոփողական հոսանքի 100-240 Վ, 50-60 Հց. Արտադրողականությունը՝
110 մ
3
/ժ: Աղմուկի մակարդակը՝ մինչև 40 դԲ (1 մ հեռավորության վրա): Սպասարկման
տարածքը՝ մինչև 20 մ
2
: Ներսի օդի մաքրման ժամանակը՝ 2-3 ժամ: Քաշը առանց
փաթեթավորման՝ 1,9 կգ: Չափը՝ Ø205 մմ × 295 մմ:
Առաքման բովանդակությունը
AENO օդի մաքրիչը (տես նկար а), սնուցման ադապտեր, HEPA-զտիչ, կարճ ուղեցույց,
երաշխիքային քարտ:
Սահմանափակումներ և նախազգուշացումներ
Ուշադրությու՛ն Սարքի ներսում կա ուլտրամանուշակագույն լուսադիոդ: Չի
թույլատրվում սարքը քանդել և այն միացնել քանդված վիճակում, դա շատ վտանգավոր
է ձեր տեսողության համար:
Նախքան տեխնիկական սպասարկումը սկսելը, համոզվեք, որ մաքրիչը անջատված է
վարդակից: Մաքրիչը մի ընկղմեք ջրի կամ որևէ այլ հեղուկի մեջ: Մաքրիչի խնամքի
համար մի օգտագործեք քլոր կամ ալկոհոլ պարունակող ագրեսիվ և դյուրավառ
միջոցներ։ Սարքը միայն օգտագործեք ըստ հրահանգների, որոնք նշված են կարճ և
ամբողջական օգտագործողի ուղեցույցներում: Հրահանգի խախտումը կարող է
հանգեցնել հրդեհի առաջացման և այլ վտանգավոր իրավիճակների, ինչպես նաև
վնասվածքների: Մի օգտագործեք սարքը, եթե նրա վրա կան վնասվածքներ և ճաքեր:
Մի տեղադրեք սարքը բաց տարածքում, ինչպես նաև ջրի աղբյուրների մոտ, ներառյալ
օդի խոնավացուցիչները: Սարքը մի ենթարկեք արևի ուղիղ ճառագայթների
ազդեցությանը, խոնավությանը և վիբրացիայի: Մի գցեք, մի նետեք, մի քանդեք սարքը
և մի փորձեք ինքնուրույն վերանորոգել: Մալուխը մի տեղադրեք ռադիատորների,
էլեկտրոսալիկների կամ տաքացուցիչների կողքին: Մաքրման համար մի օգտագործեք
մաքրող և լվացող միջոցներ: Չի թույլատրվում սարքը ուտիլիզացնել չսորտավորված