EasyManua.ls Logo

AENO AP3 - Սարքի աշխատանքի նախապատրաստումը; Ղեկավարումը վերահսկիչ վահանակից

AENO AP3
96 pages
Print Icon
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
aeno.com/documents 41
քաղաքային թափոնների հետ միասին, քանի որ դա կվնասի շրջակա միջավայրին: Ճիշտ
ուտիլիզացման ավելի մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել
թափոնների հավաքման և արտահանման տեղական կազմակերպություն:
Երեխաներին մի թողեք սարքին մոտ: Կա լուրջ վնասվածքներ և էլեկտրական հոսանքի
հարված ստանալու վտանգ: Այս սարքը նախատեսված է բացառապես
մեծահասակների օգտագործման համար։
Սույն փաստաթղթում պարունակվող նախազգուշացումները, նախազգուշական
միջոցները և հրահանգները չեն կարող պարունակել բոլոր հնարավոր վտանգավոր
իրավիճակները։ Սարքը օգտագործելիս պետք է առաջնորդվել ողջախոհությամբ:
Սարքի աշխատանքի նախապատրաստումը
Նախքան աշխատանքի սկսելը, պետք է հեռացնել HEPA-զտիչի փաթեթը: Դրա համար
մաքրիչը շրջեք հատակով վեր և հանեք կափարիչը, պտտելով այն ժամացույցի սլաքի
հակառակ ուղղությամբ (տես նկար b): Այնուհետև գորվածքե ժապավենների միջոցով
մաքրիչի պատյանից հանեք HEPA-զտիչը (տես նկար c), հեռացրեք փաթեթավորումը,
տեղադրեք զտիչը ետ և ամրացրեք կափարիչը, պտտելով այն ժամացույցի սլաքի
ուղղությամբ (տես նկար d): Դրանից հետո օդի մաքրիչը պետք է միացնել սնուցման
ցանցին (էլեկտրական վարդակից), օգտագործելով ադապտերը, որը ներառված է
մատակարարման փաթեթի մեջ: Ադապտերի միակցիչը պետք է մտցնել մաքրիչի
պատյանի վրայի բնիկի մեջ, իսկ ադապտերի խրոցը - վարդակի:
Ուշադրությու՛ն Ոչ մի դեպքում չօգտվեք ցանցից սնուցման համար հոսանքի այլ
ադապտերից, քանի որ դա կարող է վնաս հասցնել մաքրիչին:
Ղեկավարումը վերահսկիչ վահանակից
Ադապտերի օգնությամբ հոսանքի ցանցին (վարդակից) միանալուց հետո, մաքրիչը
անցնում է սպասման ռեժիմին: Մաքրիչի վերին հսկիչ վահանակի վրա գտնվում են 6
կոճակ-ինդիկատորներ (տես նկար e):
POWER կոճակը, որը մաքրիչը սպասման ռեժիմից տեղափոխում է
աշխատանքային ռեժիմ, անջատում է մաքրիչը և ինչպես նաև միացնում է անիոնային
զտիչը:

Table of Contents

Related product manuals