EasyManua.ls Logo

Centek CT-1901 - Page 29

Centek CT-1901
Print Icon
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
28
ԼՎԱՑՔ
1. Ընտրեք ծրագիրը:
2. Ընտրեք լրացուցիչ գործառույթ, կամ ամեն ինչ թողեք
անփոփոխ:
3. Սեղմեք «Старт/Пауза» (Մեկնարկ/Դադար) լվացքի ծրագիրը
գործարկելու համար:
ԼՎԱՑՔԻՑ ՀԵՏՈ
Ձայնային ազդանշանը և կամ դռան արգելափակման ցուցիչը
և «Старт/Пауза» (Մեկնարկ/Դադար) կոճակի ցուցիչը կամ
կոճակների վերևում գտնվող երկու կետը (եթե մոդելը հագեցած է
էկրանով) ցույց կտան լվացքի մեքենայի աշխատանքի ավարտը:
5.1. ՀԱԳՈՒՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԼՎԱՑՔԻՆ
Լվացքի լավագույն արդյունք ստանալու համար լվացվող
հագուստը տեսակավորեք, այնուհետև պատրաստեք այն՝ ըստ
խնամքի ցուցումների պիտակների վրա նշված սիմվոլների:
ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄ
(
նկար 2
)
Ավելի արդյունավետ լվացքի համար հագուստը տեսակավորեք՝
ըստ խնամքի ցուցումների, գործվածքի տեսակի և լվացման
առաջարկվող ջերմաստիճանի, լվացեք դրանք՝ ըստ թմբուկի
պտտման համապատասխան արագության:
Տարբեր գործվածքներ ունեն լվացման տարբեր ջերմաստիճան
և արագություն։
Անպայման մուգ գույնի իրերը բաց և սպիտակ իրերից առանձին
դարսեք։ Լվացեք դրանք առանձին, քանի որ ներկի և թելախավի
վերաբաշխման պատճառով սպիտակ և բաց գույնի իրերի
գույնը կարող է փոփոխության ենթարկվել: Հնարավորության
սահմաններում մի լվացեք շատ կեղտոտ իրերը նվազ կեղտոտ
իրերի հետ:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ`
Կեղտոտ (շատ, սովորական, թեթև): Տեսակավորեք իրերը՝ ըստ
աղտոտվածության աստիճանի: Օգտագործեք ավելի երկար
և ինտենսիվ լվացում շատ կամ սովորական կեղտոտված
հագուստի համար: Էլեկտրաէներգիան խնայելու համար թեթև
կեղտոտված լվացքը կարելի է լվանալ ցածր ջերմաստիճանում:
Գույն (սպիտակ, բաց գույնի գործվածքներ, մուգ գործվածքներ):
Առանձնացրեք սպիտակ հագուստները գունավորներից: Նոր
մուգ կամ գունավոր հագուստները նախապես առանձին
լվացեք։
Թելախավ (փափկամազ, թելախավ հավաքող իրեր): Առանձին
լվացեք փափկամազ և թելախավ հավաքող իրերը:
Մետաղական մասերով հագուստները, (օրինակ՝ սեղմակալով
կրծկալները, ճարմանդներով գոտիները և մետաղական
կոճակներով հագուստները) կարող են վնաս հասցնել
մեքենային։ Լվանալուց առաջ մետաղները հեռացրեք, կամ
իրերը դրեք ցանցավոր պարկի կամ բարձի երեսի մեջ: Բացի
այդ, այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են սպորտային
կոշիկները, ցանցավոր պարկի մեջ լվանալն անհրաժեշտ է հենց
ինքնին արտադրանքը պաշտպանելու համար: Ցանցավոր
պարկը հարմար է մանր իրերը լվանալու համար (նկար 5
)
:
ՀԱԳՈՒՍՏԻ ԽՆԱՄՔԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԻՏԱԿՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ
(
նկար 1
)
Սիմվոլները օգտագործվում են գործվածքների բաղադրությունը
և լվացման խորհուրդները ցույց տալու համար:
Սիմվոլ
Լվացքի վերաբերյալ խորհուրդներ / Գործվածքի
տեսակը
Նորմալ լվացք / Բամբակ, խառը գործվածքներ
Ամենօրյա / Սինթետիկա, խառը գործվածքներ
Հատուկ նուրբ լվացում / Նուրբ գործվածքներ
Միայն ձեռքով լվացում / Բուրդ, մետաքս
Չլվանալ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Սիմվոլների տակ գտնվող տողերը ցույց
են տալիս գործվածքի տեսակը և առավելագույն թույլատրելի
մեխանիկական ծանրաբեռնվածությունը:
ԲԵՌՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱԳՈՒՍՏԻ ՍՏՈՒԳՈՒՄ
Լվացեք խոշոր և մանր իրերը միասին: Առաջին հերթին
տեղավորեք խոշոր իրերը:
Խոշոր իրերը չպետք է լինեն կեսից ավելի։ Մի լվացեք իրերը
մեկ առ մեկ: Հնարավոր է թմբուկի վրա անհավասարակշիռ
ծանրաբեռնվածություն: Ավելացրեք մեկ կամ երկու նմանատիպ
իրեր:
Ստուգեք բոլոր գրպանները և համոզվեք, որ դրանք դատարկ
են: Այնպիսի իրերը, ինչպիսիք են մեխերը, վարսակալները,
լուցկիները, գրիչները, մետաղադրամները և բանալիները,
կարող են վնասել ինչպես մեքենան, այնպես էլ հագուստը
(
նկար 3
)
:
Փակեք շղթաները, ամրացրեք կեռիկները, կապեք թելերը,
որպեսզի դրանք չկառչեն այլ հագուստներից
(
նկար 4
)
։
Հագուստի լաքաների վրա նախապես լցրեք փոքր
քանակությամբ ջրի մեջ լուծած լվացքի միջոց, որպեսզի դրանք
ավելի հեշտ լվացվեն:
Շղարշները (դեկորտիվ վարագույրները) անհրաժեշտ է
տեղավորել թմբուկի մեջ բացված, ուղղված վիճակում։
Լվանալուց առաջ հեռացրեք դրանց ամրակները:
Փակեք շղթաները, ամրացրեք թուլացած կոճակները,
կարկատեք (նորոգեք) անցքերը և կարեք պատռվածքները:
Մի լվացեք գունավոր և սպիտակ իրերը միասին։ Նոր գունավոր
հագուստը կարող է ուժեղ գունաթափվել (գույնը գցել):
Լվացեք այն առանձին:
Օգտագործեք միայն այնպիսի ներկող կամ գույնը վերականգնող
նյութեր և լվացող միջոցներ, որոնք նախատեսված են մեքենայի
լվացման համար։ Պարտադիր պահեք փաթեթավորման վրայի
ցուցումները։.
Տաբատները և նուրբ հագուստները լվանալուց առաջ շուռ
տվեք
(
նկար 6
)
:
Ալյուրով, կրաքարով, չոր կաթի փոշիով և այլնով ուժեղ
կեղտոտված հագուստը, նախքան մեքենայի մեջ գցելը
անհրաժեշտ է թափ տալ: Ժամանակի ընթացքում այս տեսակի
աղտոտումները կարող են կուտակվել մեքենայի ներքին
բաղադրիչների վրա և վերջինիս վնասման պատճառ դառնալ:
Ստուգեք դռան կնիքի ծալքերը և դուրս բերեք բոլոր մանր
առարկաները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Համոզվեք, որ հագուստը չի խցկվել
մեքենայի դռան և կնիքի միջև, հակառակ
դեպքում լվացքի ընթացքում դրանք կարող
են վնասվել:
Հագուստի և դռան կնիքի վնասումը
կանխելու համար դռան ռետինե կնիքի
վրայից հեռացրեք բոլոր օտար առարկաները:

Related product manuals