29
ՀԱԳՈՒՍՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ
ԼՎԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
– Փողկապներ, բաճկոնակներ (ժիլետներ) և այն կարող են նստել
(փոքրանալ) լվացքի մեքենայով լվանալու դեպքում։
– Ծալքերով և դրոշմանկարներով հագուստներ, որոնք կարող են
դեֆորմանալ մեքենայով լվանալու դեպքում:
– Ամբողջովին կամ մասամբ մորթուց պատրաստված հագուստ։
– Զարդարանքներով հագուստ։
– Խուսափեք մեքենայով լվանալ այն իրերը, որոնց վրա չեն
պահպանվել արտադրողի լվացման պայմաններիները։
– Ոչ մի դեպքում մի լվացեք բենզինով, կերոսինով, դիզվառելիքով,
ներկով, լուծիչ նյութով կամ սպիրտով աղտոտված
հագուստները:
– Չի կարելի լվացքի մեքենայով լվանալ անջրանցիկ կտորից
պատրաստված իրերը։ Հակառակ դեպքում, հնարավոր
է մեքենայի՝ ջրով գերլցում (գերհոսք) ջրի ցայտում
կամ չափից ավելի թրթռում ողողելու (պարզաջրելու) և
չորացնելու ընթացքում, ինչը կարող է փչացնել իրերը
(այնպիսիք, ինչպիսիք են՝ դահուկների կոստյումները,
թիկնոց-անձրևանոցները, հովանոցները, ավտոմեքենայի
ծածկոցները, վրանները, քնապարկերը և այլն): Ջրահեռացման
ժամանակ անջրանցիկ արտադրանքներում կուտակված
ջուրը չի կարող ամբողջությամբ հոսել և կուտակվում է մեկ
տեղում, ինչի պատճառով լվացքի մեքենան դառնում է խիստ
անհավասարակշիռ և թրթռում կամ տեղաշարժվում է։
ԻՐԵՐ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՄՎԵԼ
(
ԹԱՂՔԵԼ
)
Այն իրերը, որոնք հեշտությամբ կարող են լմվել (օրինակ՝
փետուրից), լվանալուց առաջ պետք է շրջել: Նման իրերն ավելի
լավ է առանձին լվանալ, քանի որ դրանք կարող են փչացնել այլ
իրերը և իրենք փչանալ։ Այդ նույն պատճառով նախընտրելի է սև
և գունավոր բամբակյա իրերը նույնպես լվանալ առանձին։
5.2. ԼՎԱՑՈՂ ՄԻՋՈՑԻ ԴԱՐԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
– նախնական լվացում
– հիմնական լվացում
– Կոնդիցիոներ-ողողում
– սեղմեք կոճակը
դիսպենսերը հանելու
համար
1. I բաժինը (աջից) նախատեսված է նախանական լվացման
համար լվացող միջոցների ավելացման համար: Լվացքի այլ
ցիկլերի համար բաժինը չի օգտագործվում։
2. II բաժին (ձախից) - հիմնական լվացման համար
3. Նրանց մեջտեղում տեղակայված բաժինը փափկեցնող
խտանյութի (կոնդիցիոների) համար է։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Հիմնական լվացքի II բաժնում ավելացված
հեղուկ լվացող միջոցը անմիջապես թափվում է թմբուկի մեջ:
Ուստի հիմնական լվացման համար «Предварительная стирка»
(Նախանական լվացմում) ռեժիմն օգտագործելիս ավելի լավ է
օգտագործել լվացքի փոշի, քան հեղուկ լվացող միջոց:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Հեղուկ լվացքի միջոցը պետք է միշտ
ավելացվի նախքան օգտագործվող ծրագրի անմիջական
մեկնարկը: Եթե այն լցնել շատ ավելի վաղ, կամ եթե լվացքը
հետաձգվում է, այն կարող է կարծրանալ մեքենայի ներսում:
Հետևեք, որ հեղուկ լվացող միջոցն ունենա հոսունության
պատշաճ աստիճան: Անհրաժեշտության դեպքում այն նոսրացրեք
ջրով։
Լվացող միջոցն օգտագործվում է արտադրողի ցուցումների
համաձայն և ընտրվում է ըստ գործվածքի տեսակի, գույնի,
կեղտոտվածության աստիճանի և լվացման ջերմաստիճանի։
Օգտագործեք միայն այն լվացող միջոցները, որոնք նախատեսված
են լվացքի մեքենաներում օգտագործելու համար:
– Եթե փրփուրը չափազանց շատ է, նվազեցրեք լվացող միջոցի
քանակը: Լվացող միջոցի առատ քանակությունը չափազանց
շատ փրփուր է առաջացնում, ինչը նվազեցնում է լվացման
արդյունավետությունը և ծանրաբեռնում շարժիչը:
– Քանակը կարող է տարբեր լինել՝ կախված ջրի ջերմաստիճանից,
ջրի կարծրությունից, իրերի չափից և աղտոտվածության
մակարդակից:
5.3. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿ
СТ-1901, СТ-1902 մոդելների համար
1
2
3
4