EasyManua.ls Logo

Centek CT-1901 - Page 31

Centek CT-1901
Print Icon
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
30
СТ-1903, СТ-1904 մոդելների համար
1
2
3
4
1. Մեքենան անջատված է, երբ պտտվող անջատիչը դրված է այս
դիրքում:
2. Ընթացիկ ծրագրի մեկնարկ կամ դադար։
3. Լրացուցիչ ռեժիմների և գործառույթների (ֆունկցիաների)
ընտրության կոճակներ`
«Дополнительная стирка» (Լրացուցիչ լվացում) ռեժիմ:
«Дополнительное полоскание» (Լրացուցիչ պարզաջրում)
ռեժիմ:
«Без отжима» (Առանց քամելու) գործառույթ:
4. Լվացքի ծրագրերի ընտրության տիրույթ:
6. ԾՐԱԳՐԵՐԻ և ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի
անվանումը
Նկարագրություն
Սինթետիկա
Սինթետիկ կամ սինթետիկ և բնական
գործվածքների համակցված հագուստի
լվացում, ինչպիսիք են շապիկները,
անթև շապիկները, զգեստները:
Սառը լվացք Հագուստի լվացում սառը ջրում։
Բամբակ
Ջերմակայուն տեքստիլից, վուշից կամ
բամբակից պատրասված դիմացկուն
(չմաշվող) հագուստի լվացում:
Բամբակ
Ինտենսիվ
Ռեժիմը նման է նախորդին, սակայն
լվացքի ժամանակը ավելացված
է լվացքի արդյունավետությունը
բարձրացնելու համար: Շատ
կեղտոտված հագուստի համար է։
ԷԿՈ 40-60 °C
Լվացք 40 ... 60 °C ջերմաստիճանում ջրի
և էլեկտրաէներգիայի առավելագույն
խնայողությամբ:
Թմբուկի մաքրում
Ծրագիրը նախատեսված է թմբուկը
աղտոտումից մաքրելու համար: Այս
ծրագրի կանոնավոր օգտագործումը
կանխում է տհաճ հոտերի առաջացումը՝
երաշխավորելով ձեր հագուստի
թարմությունն ու մաքրությունը։ Մաքրեք
թմբուկը տարեկան առնվազն 4 անգամ:
Մեքենան հաճախակի օգտագործելու
դեպքում խորհուրդ է տրվում թմբուկը
մաքրել ամիսը մեկ անգամ։
Գոլորշիով
մշակում
(СТ-1901, СТ-1902)
Գոլորշին խորը ներթափանցում է
մանրաթելերի մեջ և ախտահանում
սպիտակեղենը մանրէներից, սնկերից
և ալերգեններից և չեզոքացնում տհաճ
հոտերը:
Գոլորշիով մշակումը փափկացնում է
գործվածքը և հարթեցնում ծալքերը,
ուստի շատ օգտակար կլինի լվանալուց
հետո ուժեղ ճմրթումը կանխելու համար,
հատկապես բարձր արագությամբ
պտտվելուց հետո: Ինքնուրույն
կիրառվող այս ծրագիրը թարմացնում է
լվացքը և ավելի թարմ տեսք հաղորդում:
Ջրահեռացում
(СТ-1903, СТ-1904)
Լվացքի մեքենայից ջրահեռացման
առանձին ծրագիր: Օգտագործվում է,
եթե լվացքի գործընթացը դադարեցվել
է, իսկ մեքենայի մեջ ջուր է մնացել։
Քամում
1 րոպեում պտտման քանակի
ընտրության հնարավորությամբ
առանձին ծրագիր։
Պրզաջրում և
քամում
Պարզաջրման և դրան հետևող քամման
առանձին ծրագիր։
Նուրբ վացք
Նուրբ լվացք հատուկ նուրբ
գործվածքներից պատրաստված
հագուստների համար։ Խորհուրդ
է տրվում մետաքսե, սատինե,
բարակ սինթետիկ և/կամ բնական
գործվածքների համար:
Լվացքի ավարտի
հետաձգում
Լվացքի ավարտի ցանկալի ժամանակի
սահմանում։
Օրինակ, դուք ցանկանում եք 9 ժամ
անց մեքենայից հանել մաքուր լվացված
հագուստը։ Այս ռեժիմով լվացքը տևում
է 1 ժամ։ Պտտվող անջատիչով ընտրեք
«9 ժ»: Լվացքը սկսվում է 8 ժամից, տևում
է մեկ ժամ և ավարտվում 9 ժամ անց։
Արագ լվացք
Փոքր քանակությամբ թեթև կեղտոտված
լվացքի արագ լվացում ընտրված
ժամանակահատվածում (15, 30 կամ 45
րոպե):

Related product manuals