31
ՀԱԳՈՒՍՏԻ ԽՆԱՄՔԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԻՏԱԿՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ
(
նկար 1
)
Սիմվոլները օգտագործվում են գործվածքների բաղադրությունը
և լվացման խորհուրդները ցույց տալու համար:
Սիմվոլ
Լվացքի վերաբերյալ խորհուրդներ / Գործվածքի
տեսակը
Նորմալ լվացք / Բամբակ, խառը գործվածքներ
Ամենօրյա / Սինթետիկա, խառը գործվածքներ
Հատուկ նուրբ լվացում / Նուրբ գործվածքներ
Միայն ձեռքով լվացում / Բուրդ, մետաքս
Չլվանալ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Սիմվոլների տակ գտնվող տողերը ցույց
են տալիս գործվածքի տեսակը և առավելագույն թույլատրելի
մեխանիկական ծանրաբեռնվածությունը:
ԲԵՌՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱԳՈՒՍՏԻ ՍՏՈՒԳՈՒՄ
– Լվացեք խոշոր և մանր իրերը միասին: Առաջին հերթին
տեղավորեք խոշոր իրերը:
– Խոշոր իրերը չպետք է լինեն կեսից ավելի։ Մի լվացեք իրերը
մեկ առ մեկ: Հնարավոր է թմբուկի վրա անհավասարակշիռ
ծանրաբեռնվածություն: Ավելացրեք մեկ կամ երկու նմանատիպ
իրեր:
– Ստուգեք բոլոր գրպանները և համոզվեք, որ դրանք դատարկ
են: Այնպիսի իրերը, ինչպիսիք են մեխերը, վարսակալները,
լուցկիները, գրիչները, մետաղադրամները և բանալիները,
կարող են վնասել ինչպես մեքենան, այնպես էլ հագուստը
(
նկար 3
)
:
– Փակեք շղթաները, ամրացրեք կեռիկները, կապեք թելերը,
որպեսզի դրանք չկառչեն այլ հագուստներից
(
նկար 4
)
։
– Հագուստի լաքաների վրա նախապես լցրեք փոքր
քանակությամբ ջրի մեջ լուծած լվացքի միջոց, որպեսզի դրանք
ավելի հեշտ լվացվեն:
– Շղարշները (դեկորտիվ վարագույրները) անհրաժեշտ է
տեղավորել թմբուկի մեջ բացված, ուղղված վիճակում։
Լվանալուց առաջ հեռացրեք դրանց ամրակները:
– Փակեք շղթաները, ամրացրեք թուլացած կոճակները,
կարկատեք (նորոգեք) անցքերը և կարեք պատռվածքները:
– Մի լվացեք գունավոր և սպիտակ իրերը միասին։ Նոր գունավոր
հագուստը կարող է ուժեղ գունաթափվել (գույնը գցել):
Լվացեք այն առանձին:
– Օգտագործեք միայն այնպիսի ներկող կամ գույնը վերականգնող
նյութեր և լվացող միջոցներ, որոնք նախատեսված են մեքենայի
լվացման համար։ Պարտադիր պահեք փաթեթավորման վրայի
ցուցումները։.
– Տաբատները և նուրբ հագուստները լվանալուց առաջ շուռ
տվեք
(
նկար 6
)
:
– Ալյուրով, կրաքարով, չոր կաթի փոշիով և այլնով ուժեղ
կեղտոտված հագուստը, նախքան մեքենայի մեջ գցելը
անհրաժեշտ է թափ տալ: Ժամանակի ընթացքում այս տեսակի
աղտոտումները կարող են կուտակվել մեքենայի ներքին
բաղադրիչների վրա և վերջինիս վնասման պատճառ դառնալ:
– Ստուգեք դռան կնիքի ծալքերը և դուրս բերեք բոլոր մանր
առարկաները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Համոզվեք, որ հագուստը չի խցկվել
մեքենայի դռան և կնիքի միջև, հակառակ
դեպքում լվացքի ընթացքում դրանք կարող
են վնասվել:
Հագուստի և դռան կնիքի վնասումը
կանխելու համար դռան ռետինե կնիքի
վրայից հեռացրեք բոլոր օտար առարկաները:
ՀԱԳՈՒՍՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ
ԼՎԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
– Փողկապներ, բաճկոնակներ (ժիլետներ) և այն կարող են նստել
(փոքրանալ) լվացքի մեքենայով լվանալու դեպքում։
– Ծալքերով և դրոշմանկարներով հագուստներ, որոնք կարող են
դեֆորմանալ մեքենայով լվանալու դեպքում:
– Ամբողջովին կամ մասամբ մորթուց պատրաստված հագուստ։
– Զարդարանքներով հագուստ։
– Խուսափեք մեքենայով լվանալ այն իրերը, որոնց վրա չեն
պահպանվել արտադրողի լվացման պայմաններիները։
– Ոչ մի դեպքում մի լվացեք բենզինով, կերոսինով, դիզվառելիքով,
ներկով, լուծիչ նյութով կամ սպիրտով աղտոտված
հագուստները:
– Չի կարելի լվացքի մեքենայով լվանալ անջրանցիկ կտորից
պատրաստված իրերը։ Հակառակ դեպքում, հնարավոր
է մեքենայի՝ ջրով գերլցում (գերհոսք) ջրի ցայտում
կամ չափից ավելի թրթռում ողողելու (պարզաջրելու) և
չորացնելու ընթացքում, ինչը կարող է փչացնել իրերը
(այնպիսիք, ինչպիսիք են՝ դահուկների կոստյումները,
թիկնոց-անձրևանոցները, հովանոցները, ավտոմեքենայի
ծածկոցները, վրանները, քնապարկերը և այլն): Ջրահեռացման
ժամանակ անջրանցիկ արտադրանքներում կուտակված
ջուրը չի կարող ամբողջությամբ հոսել և կուտակվում է մեկ
տեղում, ինչի պատճառով լվացքի մեքենան դառնում է խիստ
անհավասարակշիռ և թրթռում կամ տեղաշարժվում է։
ԻՐԵՐ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՄՎԵԼ
(
ԹԱՂՔԵԼ
)
Այն իրերը, որոնք հեշտությամբ կարող են լմվել (օրինակ՝
փետուրից), լվանալուց առաջ պետք է շրջել: Նման իրերն ավելի
լավ է առանձին լվանալ, քանի որ դրանք կարող են փչացնել այլ
իրերը և իրենք փչանալ։ Այդ նույն պատճառով նախընտրելի է սև
և գունավոր բամբակյա իրերը նույնպես լվանալ առանձին։
5.2. ԼՎԱՑՈՂ ՄԻՋՈՑԻ ԴԱՐԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
MAX MAX
1. Բաժին - նախատեսված է լվացքի
փոշու համար։
2. Բաժին
- հեղուկ լվացող միջոցի
համար:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` (մի օգտագործեք
լվացքի փոշին և հեղուկը միաժամանակ.
օգտագործեք կամ մեկը, կամ մյուսը):
3. Կոնդիցիոներ
- ողողիչի ավելացման
բաժին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Հեղուկ լվացքի միջոցը պետք է միշտ
ավելացվի նախքան օգտագործվող ծրագրի անմիջական
մեկնարկը: Եթե այն լցնել շատ ավելի վաղ, կամ եթե լվացքը
հետաձգվում է, այն կարող է կարծրանալ մեքենայի ներսում:
Հետևեք, որ հեղուկ լվացող միջոցն ունենա հոսունության
պատշաճ աստիճան: Անհրաժեշտության դեպքում այն նոսրացրեք
ջրով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն! Լվացող միջոցը չպետք է գերազանցի
«MAX» նշագիծը:
Լվացող միջոցն օգտագործվում է արտադրողի ցուցումների
համաձայն և ընտրվում է ըստ գործվածքի տեսակի, գույնի,
կեղտոտվածության աստիճանի և լվացման ջերմաստիճանի։
Օգտագործեք միայն այն լվացող միջոցները, որոնք նախատեսված
են լվացքի մեքենաներում օգտագործելու համար:
– Եթե փրփուրը չափազանց շատ է, նվազեցրեք լվացող միջոցի
քանակը: Լվացող միջոցի առատ քանակությունը չափազանց
շատ փրփուր է առաջացնում, ինչը նվազեցնում է լվացման
արդյունավետությունը և ծանրաբեռնում շարժիչը:
– Քանակը կարող է տարբեր լինել՝ կախված ջրի ջերմաստիճանից,
ջրի կարծրությունից, իրերի չափից և աղտոտվածության
մակարդակից: