38
Անհրաժեշտ ճնշումը ջրատար
խողովակում
0,03 - 1 ՄՊա
Անջրանցիկության դաս IPX4
Զտաքաշ զուտ/համախառն, կգ 60/65
Չափերը (ԼхԽхԲ), սմ 60х43х84,7
Չափերը՝ ներառյալ դուրս ցցված
մասերը (ԼхԽхԲ), սմ
60х52х84,7
10. ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի է
առանձնացնել սովորական կենցաղային թափոններից և հանձնել
էլեկտրական սարքերի ընդունման հատուկ կետ վերամշակելու
համար։
11. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ,
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 10 տարի է՝ սկսած այն
վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը
օգտագործվում է սույն ձեռնարկում նշված ցուցումերին և
գործող տեխնիկական չափանիշներին խիստ համապա-
տասխան: Ծառայության ժամկետի ավարտից հետո դիմեք
ձեր մոտակա սպասարկման կենտրոն՝ սարքի հետագա
շահագործման վերաբերյալ առաջարկու-թյուններ ստանալու
համար: Ապրանքի արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի
համարում (2 և 3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության
ամիս)։ Սարքի սպասարկման ժամանակ որևէ հարցի ծագման
կամ դրա անսարքության դեպքում դիմեք TM CENTEK-ի
լիազորված սպասարկման կենտրոն: Կենտրոնի հասցեն
կարելի է գտնել https://centek.ru/servis կայքում։ Աջակցության
ծառայությունների հետ կապ հաստատելու միջոցներ՝ հեռ՝ +7
(988) 24-00-178, VK՝ vk.com/centek_krd: Գլխավոր սպասարկման
կենտրոն՝ ՍՊԸ «Լարինա-Սերվիս», ք. Կրասնոդար: Հեռ.՝ +7 (861)
991-05-42:
Ապրանքն ունի համապատասխանության
սերտիֆիկատ:
12. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ներմուծող՝ ՕՕՕ Լարինա-Էլեկտրոնիքս: Հասցե՝ Ռուսաստան,
350080, գ. Կրասնոդար, ուլ. Դեմուսա, 14։ Հեռ. +7 (861)
2-600-900:
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ!
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 36 ամիս է`
սկսած վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից: Տվյալ
երաշխիքային կտրոնով արտադրողը հաստատում է այս սարքի
սպասունակությունը և պարտավորվում է անվճար հիմունքով
վերացնել արտադրողի մեղքով առաջացած բոլոր
անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
– հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի
բնօրինակ երաշխիքային կտրոնը` նշելով մոդելի անվանումը,
սերիայի համարը, վաճառքի ամսաթիվը, ավելացնելով
վաճառող ընկերության կնիքը և վաճառող ընկերության
ներկայացուցչի ստորագրությունը երաշխիքային կտրոնի
վրա, կնիքներ յուրաքանչյուր կտրվող կտրոնի վրա, գնորդի
ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային սպասարկումը
վերը նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, կամ
եթե դրանցում նշված տեղեկությունը թերի, անհասկանալի կամ
հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
– պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված ցուցումներին
խիստ համապատասխան,
– հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու
պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական սպասարկում,
մաքրում, տեղադրում, կարգաբերում սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
– մեխանիկական վնասվածքներ,
– սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
– օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ
գործողություններ սեփականատիրոջ կողմից,
– սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
– բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն), ինչպես
նաև վաճառողից և արտադրողից չկախված այլ պատճառներ,
– կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների ընկնելը
սարքի մեջ,
– վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ
չլիազորված անձանց կողմից,
– սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային
օգտագործման մակարդակը), սարքի միացումը
էլեկտրամատակարարման հեռահաղորդակցական և
կաբելային ցանցերին, որոնք չեն համապատասխանում
պետական տեխնիկական չափանիշներին,
– ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց
փոխարինումը նախատեսված է կառուցվածքով և կապված չէ
ապրանքի ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ մարտկոցներ,
էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ), էլեկտրասնուցման
արտաքին բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ, պատյաններ,
գոտիներ, պայուսակներ, ցանցեր, դանակներ, շշեր, ափսեներ,
տակդիրներ, վանդակներ, շամփուրներ, փողրակներ,
խողովակներ, խոզանակներ, կցորդներ, փոշեհավաք պարկեր,
ֆիլտրեր, հոտի կլանիչներ),
– մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ աշխատանք ոչ
համապատասխան կամ սպառված մարտկոցների հետ,
– կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝
կուտակիչ մարտկոցներ լիցքավորելու կանոնների
խախտումների պատճառով առաջացած վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից ի հավելումն
սպառողի՝ գործող օրենսդրությամբ սահմանված իրավունքների
և որևէ կերպ չի սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում մարդկանց,
ընտանի կենդանիներին, սպառողի կամ երրորդ անձանց
գույքին TM «Centek»-ի ապրանքի կողմից ուղղակիորեն կամ
անուղղակիորեն հասցված որևէ վնասի համար, եթե դա տեղի
է ունեցել ապրանքի օգտագործման և տեղադրման կանոններն
ու պայմանները չպահպանելու, սպառողի կամ երրորդ
անձանց դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների
(անգործության), ֆորսմաժորային հանգամանքների
արդյունքում։
7. Սպասարկման կենտրոնն ապրանքը ընդունում է միայն մաքուր
վիճակում (սարքի վրա չպետք է լինեն սննդի մնացորդներ, փոշի
և այլ կեղտեր):
Արտադրողը իրավասու է փոխել սարքի դիզայնը և
բնութագիրը առանց նախնական ծանուցման: