EasyManua.ls Logo

Saeco SM8889/00 - AquaClean ջրի ֆիլտրի փոխարինում (5 րոպե); Սրճեփ խմբի հեռացում և տեղադրում; Եփելու մասի հեռացումը մեքենայից; Ինչպես կրկին տեղադրել պատրաստման մասը

Saeco SM8889/00
856 pages
Print Icon
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
791
Հայերեն
Նախքան AquaClean ջրի ֆիլտրն օգտագործելը, մեքենան անհրաժեշտ է ամբողջությամբ մաքրել
կրային նստվածքներից:
Նախքան AquaClean ջրի ֆիլտրն օգտագործելը, այն անհրաժեշտ է նախապատրաստել՝ դնելով ջրի
մեջ, ինչպես նկարագրված է ստորև: Դա չանելու դեպքում մեքենայի մեջ ջրի փոխարեն կարող է օդ
ներթափանցել, ինչը կարող է առաջացնել բարձր աղմուկ և անհնարին դարձնել մեքենային կողմից
սուրճի պատրաստումը:
1 Հպեք «Կարգավիճակ» պատկերակին, ոլորեք ձախից աջ և ընտրեք «AquaClean»:
2 Երբ հայտնվի ակտիվացման էկրանը, կրկին հպեք հաստատման պատկերակին: Հետևեք
էկրանին ցուցադրվող հրահանգներին:
AquaClean ջրի ֆիլտրի փոխարինում (5 րոպե)
Ֆիլտրի միջով 95 լիտր ջուր հոսելուց հետո այն կդադարի աշխատել: AquaClean կարգավիճակի
ցուցիչը իջնում է մինչև 0%՝ հիշեցնելով, որ պետք է փոխեք ֆիլտրը: Եթե ժամանակին չփոխեք
AquaClean ջրի ֆիլտրը, այնուամենայնիվ կարող եք հետագայում փոխել ֆիլտրը, սակայն նախ պետք է
մեքենան մաքրեք աղային նստվածքներից:
Երբ AquaClean ֆիլտրի կարգավիճակի ցուցիչը իջնում է 0%-ի կամ, երբ մեքենան հիշեցնում է փոխել
AquaClean ֆիլտրը.
1 հեռացրեք հին AquaClean ջրի ֆիլտրը:
2 տեղադրեք նոր ֆիլտր և ակտիվացրեք այն՝ ինչպես նկարագրված է «AquaClean ջրի ֆիլտրի
ակտիվացում (5 րոպե)» բաժնում:
AquaClean ջրի ֆիլտրը փոխեք առնվազն 3 ամիսը մեկ, նույնիսկ եթե մեքենան ձեզ չի հուշում նման
անհրաժեշտության մասին:
Սրճեփ խմբի հեռացում և տեղադրում
Անցեք «Կարգավիճակ» ընտրացանկ և ընտրեք «Պատրաստման մասի մաքրում» կամ մանրամասն
տեսա-հրահանգների համար, թե ինչպես հեռացնել, տեղադրել և մաքրել պատրաստման մասը
այցելեք www.saeco.com/care:
Եփելու մասի հեռացումը մեքենայից
1 Բացեք սպասարկման դռնակը (Նկ. 15):
2 Հանեք սուրճի մնացորդների դարակը (Նկ. 16):
3 Սեղմեք ՍԵՂՄԵԼ կոճակը (Նկ. 17) և քաշեք-հանեք պատրաստման մասի մամլակը և հանեք այն
մեքենայից (Նկ. 18):
Ինչպես կրկին տեղադրել պատրաստման մասը
Նախքան պատրաստման մասը մեքենայի մեջ սահեցնելը, համոզվեք, որ այն ճիշտ դիրքում է:
1 Ստուգեք՝ արդյոք պատրաստման մասի կողքին՝ դեղին գլանի վրա նշված սլաքը հավասարեցված է
սև սլաքի և N-ի հետ (Նկ. 19):
-
Եթե հավասարեցված չեն, լծակը ցած մղեք, մինչև այն հպվի պատրաստման մասին (Նկ. 20):
2 Համոզվեք, որ պատրաստման մասի մյուս կողմում գտնվող դեղին կեռիկը ճիշտ դիրքում է:
-
Կեռիկը ճիշտ տեղադրելու համար սեղմեք այն մինչև վերջ վերևի դիրք (Նկ. 21):
3 Պատրաստման մասը սահեցրեք նորից մեքենայի մեջ՝ կողքերին (Նկ. 22) գտնվող ճաղաշարքի
վրայով՝ մինչև այն կտտոցով կողպվի իր դիրքում (Նկ. 23): Մի սեղմեք ՍԵՂՄԵԼ կոճակը:
4 Դրեք տեղը սուրճի մնացորդների դարակը և փակեք սպասարկման դռնակը:

Table of Contents

Related product manuals