1420
Հայերեն
Նստվածքի մաքրման
գործընթացը չի սկսվում։
Շոգեարդուկը չի դրվել
նստվածքի մաքրման տարայի
վրա։
Համոզվեք, որ շոգեարդուկը
դրված է նստվածքի մաքրման
տարայի վրա։
Դուք չեք սեղմել Calc-clean
կոճակը 2 վայրկյան՝ մինչև
սարքը ձայնային ազդանշանը
տա։
Կատարեք նստվածքի մաքրում
(տե՛ս «Smart Calc clean»
համակարգի վերաբերյալ
գլուխը)։
Արդուկի տակի հատվածից ջուր է
գալիս։
Դուք պատահաբար գործարկել
եք Calc-Clean ֆունկցիան (տե՛ս
«Smart Calc clean» համակարգի
վերաբերյալ գլուխը)։
Անջատեք սարքը։ Այնուհետև
նորից միացրեք։ Թողեք
շոգեարդուկը տաքանա, մինչև
հոսանքի կոճակի լույսը
կայունանա:
Արդուկի տակի հատվածի վրա
ջրի կաթիլներ են հայտնվում։
Նստվածքի մաքրումից հետո
մնացած ջուրը կարող է դուրս
գալ արդուկի տակի հատվածից։
Արդուկի տակի հատվածը սրբեք
չոր շորով։ Եթե Calc-Clean
ֆունկցիայի ցուցիչի լույսը
շարունակում է թարթել, և սարքը
ազդանշան է տալիս, ապա
պետք է կատարել Calc-Clean
գործընթացը (տե՛ս «Smart Calc
clean» համակարգի վերաբերյալ
գլուխը)։
Նստվածքի մաքրումը դեռ չի
ավարտվել։
Դուք պետք է նորից կատարեք
Calc-Clean գործընթացը ( տե՛ս
«Smart Calc clean» համակարգի
վերաբերյալ գլուխը)։
Սարքն առաջին անգամ կամ
երկար ընդմիջումից հետո
օգտագործելիս ճկափոկի
ներսում գտնվող գոլորշին
վերածվում է ջրի։
Դա նորմալ է։ Մի կողմ պահեք
արդուկը և սեղմեք գոլորշու
մատակարարման կոճակը։
Սպասեք, մինչև արդուկի տակի
հատվածից ջրի փոխարեն
գոլորշի դուրս գա։
Արդուկը օգտագործելուց հետո
կտորի վրա փայլ կամ արդուկի
հետք է մնում։
Արդուկվող մակերեսը անհարթ է
եղել, օրինակ՝ արդուկումը
կատարվել է կարի կամ
հագուստի ծալքի վրա։
Փայլը կամ արդուկի հետքերը
մշտական չեն և անհետանում են
լվանալուց հետո։ Հագուստի
վրայի հետքերից խուսափելու
համար խորհուրդ չի տրվում
արդուկել կարերի կամ ծալքերի
վրա։ Կարող եք նաև արդուկվող
հատվածի վրա բամբակե կտոր
փռել։