EasyManua.ls Logo

Philips NA231 - Page 512

Philips NA231
557 pages
Print Icon
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
511
Հայերեն
-
Օգտագործման ընթացքում արտաքին մակերևույթները կարող են
տաքանալ։
-
Այս սարքը կարող են օգտագործել 8 տարեկան և բարձր տարիքի
երեխաները, սահմանափակ ֆիզիկական, զգայական կամ մտավոր
ունակություններ կամ փորձի և գիտելիքների պակաս ունեցող անձինք,
եթե նրանց տրամադրվել են սարքի անվտանգ օգտագործման
հրահանգները, կամ ապահովվել է վերահսկողություն` անվտանգ
օգտագործումը երաշխավորելու համար և, եթե նրանք տեղեկացված են
դրա հետ կապված վտանգների մասին։
-
Երեխաներին արգելվում է խաղալ սարքի հետ։ Երեխաները չեն կարող
կատարել սարքի մաքրման կամ տեխսպասարկման աշխատանքներ,
եթե նրանք 8 տարեկանից մեծ չեն և հսկողության տակ չեն գտնվում։
-
Հեռու պահեք սարքը և դրա լարերը 8 տարեկանից փոքր երեխաների
հասանելիությունից։
-
Մի դրեք սարքը պատին կամ այլ սարքերին կպած։ Թողեք առնվազն 10
սմ ազատ տարածք հետևի մասում, երկու կողմերում և սարքի վերևում։
Սարքի վրա առարկաներ մի դրեք։
-
Տաք օդով տապակման ժամանակ օդի ելքի անցքերով տաք գոլորշի է
արձակվում։ Ձեռքերն ու դեմքը պահեք գոլորշուց և օդի ելքի անցքերից
անվտանգ հեռավորության վրա։ Նաև զգուշացեք տաք գոլորշուց և օդից՝
թավան սարքից հանելիս։
-
Երբեք սարքում մի օգտագործեք թեթև բաղադրիչներ կամ թխելու թուղթ։
-
Օգտագործման ընթացքում արտաքին մակերևույթները կարող են
տաքանալ։
-
Կարտոֆիլի պահպանում. ջերմաստիճանը պետք է համապատասխանի
պահվող կարտոֆիլի տեսակին և այն պետք է լինի 6°C-ից բարձր՝
պատրաստի սննդամթերքի մեջ ակրիլամիդի ազդեցության ռիսկը
նվազագույնի հասցնելու համար։
-
Երբեք թավայի մեջ ձեթ մի լցրեք։
-
Այս սարքը նախատեսված է օգտագործելու շրջակա միջավայրի 5°C -
40°C ջերմաստիճանի պայմաններում։
-
Նախքան սարքը միացնելը, համոզվեք, որ սարքի վրա նշված լարումը
համապատասխանում է տեղական հոսանքի լարմանը։
-
Հեռու պահեք էլեկտրական լարը տաք մակերևույթներից։
-
Մի դրեք սարքը սփռոցների կամ վարագույրների կամ այլ դուրավառ
նյութերի վրա կամ դրանց մոտ:
-
Մի օգտագործեք սարքը այլ նպատակների համար, որոնք նկարագրված
չեն այս ձեռնարկում և օգտագործեք միայն Philips- ի բնօրինակ
աքսեսուարներ։
-
Մի թողեք սարքն աշխատի առանց հսկողության։
-
Սարքն օգտագործելու ընթացքում և դրանից հետո սարքի ներսում եղած
տապակը և աքսեսուարները տաքանում են, այնպես որ միշտ զգույշ
վարվեք դրանց հետ:
-
Նախքան սարքն առաջին անգամ օգտագործելը՝ մանրակրկիտ մաքրեք
սննդի հետ շփվող մասերը։ Հետևեք ձեռնարկի հրահանգներին։
512 / 557 511 / 555 512 / 557

Table of Contents

Related product manuals