EasyManua.ls Logo

Philips AVENT Plus SCF391 - Armenian; Հայերեն; Ներածություն

Philips AVENT Plus SCF391
251 pages
Print Icon
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
Հայերեն
199
Հայերեն
Հայերեն
Բովանդակություն
Ներածություն ____________________________________________________________________________ 199
Ընդհանուր նկարագրություն ______________________________________________________________ 200
Նպատակային օգտագործում և օգտագործման ցուցումներ__________________________________ 200
Տեղեկություններ անվտանգության մասին__________________________________________________ 201
Նախքան առաջին օգտագործումը ________________________________________________________ 203
Մաքրում և ախտահանում ________________________________________________________________ 203
Կթիչի օգտագործումը ____________________________________________________________________ 206
Կթիչի օգտագործումը գերհագեցվածության ախտանիշների առկայության դեպքում __________ 211
Օգտագործումից հետո ___________________________________________________________________ 212
Կրծքի կաթի շշով կերակրումը ____________________________________________________________ 213
Համատեղելիությունը_____________________________________________________________________ 215
Պարագաների և պահեստամասերի պատվիրում ___________________________________________ 216
Վերամշակում ___________________________________________________________________________ 216
Երաշխիք և աջակցում ___________________________________________________________________ 216
Անսարքությունների շտկում _______________________________________________________________ 216
Անցանկալի կողմնակի ազդեցություններ___________________________________________________ 218
Պահպանման պայմաններ________________________________________________________________ 218
Էլեկտրամագնիսական դաշտեր (EMF)_____________________________________________________ 219
Տեխնիկական տվյալներ __________________________________________________________________ 219
Սիմվոլների բացատրություն ______________________________________________________________ 222
Ներածություն
Philips Avent-ը ողջունում է ձեզ և շնորհավորում գնման կապակցությամբ։ Philips Avent-ի կողմից
առաջարկվող աջակցությունից լիարժեք օգտվելու համար գրանցեք ձեր կթիչը
www.philips.com/mybreastpump էջում։
Philips Avent-ի Plus եզակի/կրկնակի էլեկտրական կթիչը հատուկ հարմարեցված է երեխաների և
ներծծման բնական շարժման համար: Փափուկ սիլիկոնե բարձիկը խթանում է պտուկը մեղմ մերսող
շարժումների շնորհիվ՝ կթումը դարձնելով առավել հարմարավետ և արդյունավետ: Ներծծման և
պտուկի խթանման համակցությունը նպաստում է կաթի ավելի արագ արտահոսքին: Հարմարավետ
դիզայնը թույլ է տալիս կթելու ընթացքում առաջ չկռանալ և նստել ուղիղ ու հարմար դիրքում:
Առողջապահական ոլորտի մասնագետները և Առողջապահության համաշխարհային
կազմակերպությունը խորհուրդ են տալիս երեխաների կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում
նրանց կերակրել բացառապես կրծքի կաթով և շարունակել նրանց տալ կրծքի կաթ երկու տարիների
ընթացքում՝ լրացուցիչ սննդարար ուտելիքի հետ մեկտեղ: Պատճառն այն է, որ ձեր կրծքի կաթը
հատուկ հարմարեցված է երեխայի կարիքների համար և օգնում է երեխային պաշտպանել
վարակներից և ալերգիաներից: Կրծքով կերակրումը երկարաձգելու համար կարող եք կթել և
պահպանել ձեր կրծքի կաթը, որպեսզի ձեր երեխան կարողանա վայելել դրա առավելությունները,
նույնիսկ երբ դուք նրա կողքին չեք և չեք կարող կերակրել կրծքով: Քանի որ կթիչը կոմպակտ է,
անաղմուկ և օգտագործման համար հարմար, կարող եք այն միշտ վերցնել ձեզ հետ և կթել կրծքի
կաթը ցանկացած հարմար պահի՝ կաթի անհրաժեշտ պաշարը պահպանելու համար:
Եթե կրծքով կերակրելու հետ խնդիրներ չկան, ապա կթելը սկսելուց առաջ ցանկալի է սպասել, մինչև
կաթի քանակը և կրծքով կերակրման ժամանակացույցը կայունանան (դա սովորաբար տեղի է
ունենում ծննդաբերությունից առնվազն 2 - 4 շաբաթ հետո), բացառությամբ այն դեպքերի, երբ
բուժաշխատողի կողմից այլ բան է խորհուրդ տրվել:

Table of Contents

Related product manuals