EasyManua.ls Logo

Philips AVENT Plus SCF391 - Կթիչի Օգտագործումը

Philips AVENT Plus SCF391
251 pages
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
206
Հայերեն
Քայլ 3. Ախտահանում
Անհրաժեշտ նյութեր՝
-
Կաթսա
-
Խմելու որակի ջուր
Զգուշացում՝ Սարքը եռման ջրով ախտահանելիս թույլ մի տվեք, որ կերակրման
շիշը կամ այլ մասերը դիպչեն կաթսայի պատերին: Դա կարող է առաջացնել սարքի
անդառնալի դեֆորմացիա կամ վնասներ, որոնց համար Philips-ը
պատասխանատվություն չի կրում:
1. Կաթսան լցրեք
բավարար
քանակությամբ ջրով՝
բոլոր մասերը ծածկելու
համար, և սարքի բոլոր
մասերը դրեք կաթսայի
մեջ: Թույլ տվեք, որ
ջուրը եռա 5րոպեի
ընթացքում: Համոզվեք,
որ մասերը կաթսայի
պատերին չեն դիպչում:
2. Սպասեք, մինչև ջուրը
սառչի:
3. Զգուշորեն հեռացրեք
մասերը ջրից: Մասերը
դրեք մաքուր
մակերևույթի / թեյի
սրբիչի կամ չորանոցի
վրա և սպասեք, մինչև
դրանք չորանան:
4. Չորացրած մասերը
ապահով կերպով
պահեք մաքուր,
պաշտպանված
տարածքում որքան
անհրաժեշտ է: Մաքուր
մասերը պահպանելուց
առաջ համոզվեք, որ
դրանք ամբողջությամբ
չորացել են՝ մանրէների
և բորբոսի գոյացումից
խուսափելու համար:
Կթիչի օգտագործումը
Կթիչի մոնտաժումը
Պարտադիր մաքրեք և ախտահանեք կթիչի այն մասերը, որոնք շփման մեջ են մտնում կաթի հետ:
Ուշադրություն՝ Կթիչի մասերը եռման ջրով ախտահանելիս ցուցաբերեք
զգուշություն, քանի որ դրանք կարող են չափազանց տաք լինել: Այրվածքներից
խուսափելու համար կթիչը սկսեք մոնտաժել միայն, երբ ախտահանված մասերը
հովանան:
Ուշադրություն՝ Կթիչի մասերին կամ կրծքերին դիպչելուց առաջ լվացեք ձեռքերը
օճառով և ջրով՝ աղտոտումից խուսափելու համար: Խուսափեք կոնտեյներների կամ
կափարիչների ներսի կողմին դիպչելուց:
Կթիչն օգտագործելուց առաջ ստուգեք դրա մասերի վրա մաշվածության կամ վնասվածքների
հետքերի առկայությունը և, ըստ անհրաժեշտության, փոխարինեք մաշված կամ վնասված մասերը:

Table of Contents

Related product manuals