EasyManua.ls Logo

Philips AVENT Plus SCF391 - Page 202

Philips AVENT Plus SCF391
251 pages
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
202
Հայերեն
-
Առաջին անգամ օգտագործելուց առաջ, ինչպես նաև յուրաքանչյուր օգտագործումից հետո մաքրեք
և ախտահանեք սարքի բոլոր մասերը:
-
Կթիչի մասերը մաքրելու համար մի օգտագործեք հակաբակտերիալ կամ ողորկող մաքրող
միջոցներ, քանի որ դրանք կարող են վնասել սարքը:
-
Կթիչի մասերին կամ կրծքերին դիպչելուց առաջ լվացեք ձեռքերը օճառով և ջրով՝ աղտոտումից
խուսափելու համար: Խուսափեք կոնտեյներների կամ կափարիչների ներսի կողմին դիպչելուց:
Զգուշացումներ՝ կրծքի և պտուկների հետ կապված խնդիրներից, այդ թվում՝ ցավերից
խուսափելու համար.
-
Մի օգտագործեք կթիչը, եթե սիլիկոնե դիաֆրագման վնասված է կամ ջարդված: Տե՛ս
«Պարագաների և պահեստամասերի պատվիրում» բաժինը՝ պահեստամասերի ձեռքբերման
վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
-
Օգտագործեք միայն Philips Avent-ի կողմից խորհուրդ տրվող պարագաներ և պահեստամասեր:
-
Կթիչի շարժիչի բլոկում չկան մասեր, որոնք կարող են սպասարկվել օգտագործողի կողմից:
-
Կթիչի բոլոր ձևափոխություններն արգելված են: Սարքը ձևափոխելու դեպքում ձեր երաշխիքն
անվավեր կճանաչվի։
-
Երբեք մի օգտագործեք կթիչը քնկոտ վիճակում, քանի որ դա նվազեցնում է զգոնությունը:
-
Կթիչի իրանը կրծքից հեռացնելուց առաջ պարտադիր անջատեք սարքը՝ վակուումը հեռացնելու
համար:
-
Եթե վակուումը պատճառում է անհարմարություն կամ ցավ, անջատեք սարքը և հեռացրեք կթիչը
ձեր կրծքից:
-
Եթե 5 րոպեի ընթացքում կրծքից կաթ չի արտամղվում, դադարեցրեք սարքի օգտագործումը:
Փորձեք կթել ավելի ուշ:
-
Եթե գործընթացը դառնում է չափազանց անհարմարավետ կամ ցավոտ, անմիջապես
դադարեցրեք կթիչի օգտագործումը և խորհրդակցեք առողջապահության ոլորտի մասնագետի
հետ:
Զգուշացումներ՝ կթիչի վնասվածքներից և անսարքություններից խուսափելու համար.
-
Ռադիոհաճախականության (ՌՀ) հաղորդակցության դյուրակիր սարքերը (այդ թվում նաև բջջային
հեռախոսները և արտաքին պարագաները, օրինակ՝ ալեհավաքի մալուխները և արտաքին
ալեհավաքները) չպետք է օգտագործվեն կթիչի ցանկացած մասից, այդ թվում նաև
հարմարակցիչից 30cm հեռավորության սահմաններում: Դա կարող է բացասական ազդեցություն
ունենալ կթիչի աշխատանքի վրա:
-
Անհրաժեշտ է խուսափել այս սարքը այլ սարքերի մոտակայքում կամ դրանց վրա դրած
օգտագործելուց, քանի որ դա կարող է առաջացնել աշխատանքի խափանումներ:
Զգուշացում՝ խուսափելու էլեկտրամագնիսական ճառագայթման ավելացումից կամ սարքի
էլեկտրամագնիսական խանգարումակայունության նվազումից, որոնք կարող են առաջացնել
սարքի աշխատանքի խափանումներ.
-
Օգտագործեք միայն սարքի հետ մատակարարվող հարմարակցիչը և լիցքավորման մալուխը:
Զգուշացում
Զգուշացումներ՝ կթիչի վնասվածքներից և խափանումներից խուսափելու համար.
-
Թույլ մի տվեք, որ հարմարակցիչը և շարժիչի բլոկը շփման մեջ մտնեն ջրի հետ:
-
Շարժիչի բլոկը և հարմարակցիչը երբեք մի դրեք ջրի կամ սպասքի լվացման մեքենայի մեջ, քանի
որ դա կարող է անդառնալիորեն վնասել այդ մասերը:
-
Հարմարակցիչը և սիլիկոնե խողովակները տաք մակերևույթներից հեռու պահեք՝ այդ մասերի
գերտաքացումից և դեֆորմացումից խուսափելու համար:

Table of Contents

Related product manuals