787
Հայերեն
Ներածություն
Philips Sonicare ընտանիքը ողջունում է ձեզ: Խոզանակը թույլ է տալիս
կատարել ատամնափառի հեռացում, ունենալ ավելի սպիտակ ատամներ և
առողջ լնդեր։ Օգտագործելով Sonicare-ի նուրբ ձայնային տեխնոլոգիայի և
կլինիկական պայմաններում մշակված և հաստատված հատկանիշների
համադրությունը՝ դուք կարող եք վստահ լինել, որ ամեն անգամ ստանում
եք լավագույն մաքրությունը:
Լրացուցիչ աջակցության և սարքավորումը գրանցելու համար կարող եք
անցնել հետևյալ կայք՝ www.philips.com/support
Տեղեկություններ անվտանգության մասին
Սարքն օգտագործեք միայն ըստ նպատակի։ Սարքը, դրա մարտկոցները
և պարագաներն օգտագործելուց առաջ կարդացեք այս տեղեկագիրը և
պահեք այն հետագայի համար։ Ոչ նպատակային օգտագործումը կարող է
առաջացնել վտանգներ կամ լուրջ վնասվածքներ։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
- Միայն օգտագործեք Philips-ի օրիգինալ աքսեսուարներ կամ ծախսվող
նյութեր։ Միայն օգտագործեք օրիգինալ USB մալուխը և USB սնուցման
բլոկը (եթե դրանք մատակարարվել են):
- Այս սարքը չի պարունակում է օգտվողի կողմից սպասարկվող մասեր։
Եթե սարքը վնասված է, մի օգտագործեք այն և կապվեք ձեր երկրի
Հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ։ Եթե USB մալուխը
վնասված է, այլևս մի օգտագործեք այն:
- Հեռու պահեք լիցքավորիչները և լիցքավորման ճամփորդական
պատյանը ջրից։
- Մաքրելուց հետո համոզվեք, որ լիցքավորիչները և լիցքավորման
ճամփորդական պատյանները լիովին չոր են, նախքան դրանք
միացնելը։
- Երեխաները և ֆիզիկական, զգացողական կամ մտավոր թույլ
կարողություններով մարդիկ կարող են օգտագործել սարքը միայն
վերահսկողության ներքո, կամ եթե նրանք ստացել են օգտագործման
համապատասխան հրահանգներ և հասկանում են հնարավոր
վտանգները։ Սարքի մաքրման և սպասարկման գործողությունները չեն
կարող արվել երեխաների կողմից, եթե նրանք չեն վերահսկվում։
- Երեխաներին անհրաժեշտ է պահել վերահսկողության տակ՝
համոզվելու, որ նրանք չեն խաղում պրոդուկտի հետ:
- Մի լվացեք սարքի որևէ մաս սպասքի լվացման մեքենայում։
- Մի օգտագործեք հարմարակցիչները և լիցքավորիչները դրսում կամ
տաք մակերևույթների մոտ։