792
Հայերեն
6
Հավելվածի միջոցով ստեղծեք ձեր հաշիվը: Եթե առաջարկվի,
արդիացրեք ներկառուցված ծրագրերը՝ վերջին բարելավումներից և
հատկություններից օգտվելու համար:
7
Պարբերաբար խոզանակեք՝ կապակցելով ձեր ատամի խոզանակը
հավելվածին։ Երբ ատամի խոզանակը կանոնավոր կերպով
համաժամում եք հավելվածի հետ, դուք կստանաք արդիացումներ,
որոնք կօգնեն բարելավել ձեր բերանի խոռոչի խնամքը:
8
Համաժամեք պարբերաբար:
9
Հեռախոսը մոտիկ պահեք ատամի խոզանակին՝ տվյալների օպտիմալ
փոխանցման համար։
Ձեռքով համաժամելու համար. Կապակցեք ատամի խոզանակը
հավելվածի հետ ամեն երկու շաբաթը մեկ՝ հավելվածի
հատկություններից/հնարավորություններից օգտվելու համար:
Ավտոմատ կերպով համաժամելու համար. Հավելվածը կարգավորելիս
միացրեք տեղորոշման թույլտվությունը: Եթե տրամադրեք տեղադրության
թույլտվությունը, ձեր հեռախոսը կհայտնաբերի ատամի խոզանակը՝ դրա
հասանելիության շրջանակներում գտնվելու դեպքում, և կկարողանա
հավելվածում թարմացնել խոզանակման տվյալները՝ ամենաթարմ
վերլուծություններ և խորհուրդներ տրամադրելու համար։
Նշում՝ Հավելվածն օգտագործելիս համոզվեք, որ ձեր հեռախոսի Bluetooth-
ը միացրած է, որպեսզի ատամի խոզանակը կարողանա փոխանցել և
թարմացնել խոզանակման տվյալները հավելվածում: Եթե հարցեր ունեք,
թե ինչու են հավաքվում ձեր ատամները խոզանակելու տվյալները,
ծանոթացեք Sonicare-ի Գաղտնիության դրույթին, որը հասանելի է
հավելվածի տեղակայման ընթացքում:
Հավելվածի գործառույթներ
Sonicare էլեկտրական ատամի խոզանակն ունի խելացի սենսորներ, որոնք
արձագանք են տալիս ձեր խոզանակելու սովորույթների վերաբերյալ, այդ
թվում նաև.
- Խոզանակելու ամենօրյա պրոցեդուրաների
- Յուրաքանչյուր պրոցեդուրայի ընթացքում ծախսված ժամանակի
- Խոզանակելու ընթացքում գործադրված ճնշման
- Անհատականացված խորհուրդներ և գործնական առաջարկներ
- Խոզանակի գլխիկի փոխարինման հիշեցման (փաստացի
օգտագործման տվյալների վրա հիմնված)
Sonicare հավելվածը հավաքում է խելացի սենսորների կողմից
տրամադրված տվյալները և ժամանակի ընթացքում հետևում ձեր
խոզանակելու սովորույթներին: