800
Հայերեն
- Խոզանակի գլխիկի փոխարինման հիշեցում
- Խոզանակի գլխիկի ռեժիմի զուգավորում
Ճնշման սենսորի արձագանք
Ձեր Sonicare ատամի խոզանակը չափում է մաքրելու ընթացքում ձեր
կողմից գործադրված ճնշումը՝ ձեր լնդերը և ատամները վնասվածքներից
պաշտպանելու համար:
Եթե ավելորդ ճնշում եք գործադրում, ապա բռնակի ձայնը և թրթռոցը
փոխվում են, իսկ բռնակի ստորին հատվածում գտնվող լուսային ցուցիչը
թարթում մանուշակագույնով՝ մինչև կրկին չնվազեցնեք ճնշումը:
Նշում՝ Սարքում կանխադրված կերպով ակտիվացված է Ճնշման սենսորի
արձագանքը։ Այս գործառույթն ապաակտիվացնելու համար (Տես գլուխ
«Ակտիվացնել կամ ապաակտիվացնել գործառույթները»)։
BrushPacer
BrushPacer-ը ինտերվալների ժամաչափ է, որն օգնում է ձեզ
հավասարաչափ մաքրել բերանը՝ բաժանելով այն 6 հատվածի։
Նշում՝ White կամ Gum Health ռեժիմներն օգտագործելիս կարող է
ավելացվել լրացուցիչ ժամանակ։
SmarTimer
SmarTimer-ը ցույց է տալիս, որ մաքրման փուլն ավարտված է՝ մաքրման
փուլի վերջում ավտոմատ կերպով անջատելով ատամի խոզանակը։
Ատամնաբույժ-մասնագետները խորհուրդ են տալիս մաքրել ատամները
օրական 2 անգամից ոչ պակաս։
Նշում՝ Եթե սեղմեք հոսանքի միացման/անջատման կոճակը մաքրման
փուլը սկսելուց հետո, ատամի խոզանակը կանգ կառնի։ Եթե 30 վայրկյանի
ընթացքում սեղմեք հոսանքի միացման/անջատման կոճակը, ապա