804
Հայերեն
լիցքավորված մարտկոցով։ Մարտկոցի լիցքի ցուցիչը ցույց է տալիս
մարտկոցի կարգավիճակը, երբ ավարտում եք խոզանակման 2
րոպեանոց պրոցեդուրան, երբ անջատում եք խոզանակը, կամ երբ այն
լիցքավորվում է։
Նշում՝ Կարող է պահանջվել մինչև 24 ժամ, որպեսզի մարտկոցն
ամբողջությամբ լիցքավորվի՝ նախքան առաջին օգտագործումը, սակայն
դուք կարող եք օգտագործել Philips Sonicare ատամի խոզանակը, նախքան
այն ամբողջովին լիցքավորվելը։
Նշում՝ Ձեր Philips Sonicare ատամի խոզանակը ճամփորդական
պատյանում լիցքավորելը կարող է տևել մինչև 48 ժամ։
Լիցքավորում
Լիցքավորումը լիցքավորիչի վրա
1
Միացրեք USB լիցքավորման լարը պատի վարդակին, միացրեք պատի
հարմարակցիչը պատի էլեկտրական հոսանքի վարդակին։
2
Տեղադրեք բռնակը լիցքավորիչի վրա։
3
Կցված USB մալուխը միացրեք 5Վ ՀՀ մուտքային հզորությամբ սնուցման
բլոկին։
- Լիցքավորեք միայն Philips-ի հետ համատեղելի լիցքավորիչներով
կամ անվտանգության տեսակետից հաստատված
հարմարակցիչներով, մուտքային չափորոշիչներ՝ 100 - 240Վ~,
50/60Հց, 3,5Վտ և ելքային չափորոշիչներ՝ 5Վ ՀՀ, 2,5Վտ։
- UL ստանդարտներին համապատասխանող կամ վավերացված
1310 2-րդ դասի էլեկտրասնուցում (միայն NAM)
4
Մարտկոցի ցուցիչը և լուսային օղակը վառվում են, բռնակը երկու
անգամ ազդանշան է տալիս և բռնակի բոլոր լույսերը վառվում են
բռնակի ստորին հատվածից դեպի վեր։
5
Մարտկոցի ցուցիչի թարթող լույսը ցույց է տալիս, որ ատամի
խոզանակը լիցքավորվում է։