Հայերեն
557
Հայերեն
Ներածություն
Philips-ը ողջունում է ձեզ և շնորհավորում գնման
կապակցությամբ։ Philips-ի կողմից առաջարկվող
աջակցությունից լիարժեք օգտվելու համար գրանցեք
ձեր սարքը www.philips.com/welcome էջում։
Տեղեկություններ անվտանգության մասին
Սարքն օգտագործեք միայն ըստ նպատակի։ Սարքը,
դրա մարտկոցները և աքսեսուարներն
օգտագործելուց առաջ կարդացեք այս կարևոր
տեղեկագիրը և պահեք այն հետագայի համար։ Ոչ
նպատակային օգտագործումը կարող է առաջացնել
վտանգներ կամ լուրջ վնասվածքներ։
Զգուշացումներ
- Լիցքավորեք միայն Philips WAA1001, WAA2001, UL
կամ անվտանգության տեսակետից համարժեք
հաստատված հարմարակցիչներով մուտքային
չափորոշիչներ՝ (100–240 Վ~, 50/60 Հց, 3,5 Վտ),
ելքային չափորոշիչներ՝ (5 Վ ուղիղ հոսանք, 2,5
Վտ)։ Հարմարակցիչների ցանկին խնդրում ենք
ծանոթանալ հետևյալ հղումով՝ Philips.com/support
- Հեռու պահեք լիցքավորիչը ջրից։
- Նախքան USB լիցքավորիչը միացնելը համոզվեք,
որ բռնակը լիովին չոր է։
- Երեխաները և ֆիզիկական, զգացողական կամ
մտավոր թույլ կարողություններով մարդիկ կարող
են օգտագործել սարքը միայն վերահսկողության
ներքո, կամ եթե նրանք ստացել են օգտագործման
համապատասխան հրահանգներ և հասկանում են
հնարավոր վտանգները։ Սարքի մաքրման և
սպասարկման գործողությունները չեն կարող
արվել երեխաների կողմից, եթե նրանք չեն
վերահսկվում։
- Երեխաները չպետք է խաղան սարքի հետ։
- Միայն օգտագործեք Philips-ի օրիգինալ
աքսեսուարներ կամ ծախսվող նյութեր։ Միայն
օգտագործեք սարքի հետ տրամադրված USB
լիցքավորիչը։