693
Հայերեն
- Մի օգտագործեք խոզանակի գլխիկը, եթե խոզանակի մասերը փշրված
կամ ծռմռված են։ Փոխարինեք խոզանակի գլխիկը ամեն 3 ամիսը մեկ
կամ ավելի շուտ, եթե այս նշանները հայտնվեն։
- Խուսափեք եթերային յուղեր կամ կոկոսի յուղ պարունակող
ապրանքների հետ շփումից։ Շփումը կարող է հանգեցնել խոզանակի
մազիկների թափվելուն։
- Օգտագործման առավելագույն բարձրությունը 4500 մետր է:
ԲԺՇԿԱԿԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
- Մի օգտագործեք սարքը և խորհրդակցեք ձեր ատամնաբույժի/բժշկի
հետ, եթե օգտագործելուց հետո արյունահոսություն է առաջանում, եթե
արյունահոսությունը շարունակվում է այն օգտագործելուց հետո 1
շաբաթ, կամ եթե ունենում եք տհաճություն կամ ցավ։
- Եթե ունեցել եք բերանի կամ լինդերի վիրահատություն նախկին 2
ամսում, խորհրդակցեք ձեր ատամնաբույժի հետ՝ նախքան այս սարքն
օգտագործելը։
- Եթե օգտագործում եք սրտի ռիթմավար կամ այլ իմպլանտավորած
սարք, կապվեք ձեր բժշկի կամ իմպլանտի արտադրողի հետ՝ նախքան
սարքի օգտագործումը։
- Եթե բժշկական մտահոգություններ ունեք, խորհրդակցեք ձեր բժշկի
հետ՝ նախքան այս սարքն օգտագործելը։
- Այս սարքն անձնական խնամքի սարք է և նախատեսված չէ մի քանի
բուժառուների կողմից օգտագործման համար ատամնաբուժական
պրակտիկայում կամ հաստատության կողմից։
ՄԱՐՏԿՈՑԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
- Այս սարքը պարունակում է մարտկոցներ, որոնք պետք է հեռացվեն
միայն որակավորված անձանց կողմից։
- Սարքն օգտագործեք միայն ըստ նպատակի։ Սարքը, դրա
մարտկոցները և պարագաներն օգտագործելուց առաջ կարդացեք այս
տեղեկագիրը և պահեք այն հետագայի համար։ Ոչ նպատակային
օգտագործումը կարող է առաջացնել վտանգներ կամ լուրջ
վնասվածքներ։ Հետը տրամադրված աքսեսուարները կարող են
տարբեր լինել տարբեր սարքերի համար:
- Միայն օգտագործեք Philips-ի օրիգինալ աքսեսուարներ և ծախսվող
նյութեր։
- Սարքն ու մարտկոցները հեռու պահեք կրակից և մի դրեք անմիջական
արևի ճառագայթների տակ կամ բարձր ջերմաստիճանային
պայմաններում: