702
Հայերեն
ատամների մաքրումն սկսելուց կամ վերսկսելուց հետո 2 վայրկյանի
ընթացքում՝ տարբերակների միջև փոխարկելու համար։
BrushSync տեխնոլոգիա
BrushSync տեխնոլոգիան ձեր խոզանակի գլխիկին թույլ է տալիս
հաղորդակցվել բռնակի հետ միկրոչիպի օգնությամբ: Խոզանակի գլխիկի
ստորին հատվածում գտնվող նշանը ցույց է տալիս, որ խոզանակի
գլխիկն ապահովված է այս տեխնոլոգիայով:
BrushSync տեխնոլոգիան ապահովում է.
- Խոզանակի գլխիկի փոխարինման հիշեցում
- BrushSync ռեժիմ և ինտենսիվության համադրում
Նշում՝ BrushSync ռեժիմի զուգավորման հասանելիությունը կախված է ձեր
ատամի խոզանակի մոդելից։
Philips Sonicare-ն առաջարկում է BrushSync (ԽոզանակիՍինքրոնացում)
տեխնոլոգիայով խելացի խոզանակի գլխիկների լայն տեսականի։
Խոզանակների գլխիկների մեր ամբողջ տեսականուն ծանոթանալու և ձեզ
ամենահամապատասխան գլխիկը գտնելու և լրացուցիչ տեղեկությունների
համար այցելեք www.philips.com/toothbrush-heads:
Գործառույթներ
- Ճնշման սենսորի արձագանք
- BrushPacer
- SmarTimer
- EasyStart
- Խոզանակի գլխիկի փոխարինման հիշեցում
- Խոզանակի գլխիկի ռեժիմի զուգավորում
Ճնշման սենսորի արձագանք
Ձեր Sonicare ատամի խոզանակը չափում է մաքրելու ընթացքում ձեր
կողմից գործադրված ճնշումը՝ ձեր լնդերը և ատամները վնասվածքներից
պաշտպանելու համար: Եթե չափից շատ ճնշում գործադրեք, ապա
բռնակի թրթռոցը և ձայնը կփոխվի՝ մինչև կրկին չնվազեցնեք ճնշումը: