752
Հայերեն
12 Լիցքավորման ապակյա բաժակ
13 Լիցքավորման հիմք
14 Լիցքավորման հենակ
15 Ճամփորդական պատյանի լիցքավորում
ինտեգրված USB լարով
16 USB-A պատի հարմարակցիչ
17 Ճամփորդական պատյան
Նշում՝ Հետը տրամադրվող աքսեսուարները կարող են
տարբերվել՝ գնված մոդելից կախված:
Sonicare հավելված - Ինչից սկսել
Sonicare հավելվածը զուգավորվում է ձեր ատամի
խոզանակի հետ, որպեսզի հնարավորություն տա ձեզ
կապակցվել համացանցին: Ատամի խոզանակը
Sonicare հավելվածին կապակցելու դեպքում դուք
հնարավորություն կունենաք.
- Հետևել խոզանակման առաջընթացին:
- Ստանալ անհատականացված խորհուրդներ և
գործնական առաջարկներ՝ ձեր բերանի խոռոչի
առողջությունը բարելավելու համար:
- Օգտվել բոլոր առավելություններից և ստանալ
ընթացիկ թարմացումները:
Հավելվածը համատեղելի է մի շարք iPhone և
Android™ սմարթֆոնների հետ:
Sonicare հավելվածից օգտվելու համար.
1
Ներբեռնեք Sonicare հավելվածը ձեր հեռախոսի
վրա:
2
Համոզվեք, որ ձեր հեռախոսի Bluetooth-ը
միացված է:
3
Վերցրեք ատամի խոզանակը՝ համոզվելու համար,
որ այն ակտիվ է (լույսերը վառվում են):
4
Բացեք հավելվածը և հետևեք քայլերին։
5
Զուգավորեք ատամի խոզանակը հավելվածի հետ:
6
Հավելվածի միջոցով ստեղծեք ձեր հաշիվը: Եթե
առաջարկվի, արդիացրեք ներկառուցված
ծրագրերը՝ վերջին բարելավումներից և
հատկություններից օգտվելու համար: