EasyManua.ls Logo

Philips Sonicare DiamondClean Smart 9400 - Ինտենսիվության աստիճաններ; BrushSync տեխնոլոգիա; Գործառույթներ

Philips Sonicare DiamondClean Smart 9400
816 pages
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Loading...
759
Հայերեն
Ինտենսիվության աստիճաններ
Էլեկտրական խոզանակն ունի ինտենսիվության 3
տարբեր կարգավորում.
- ցածր ինտենսիվություն (մեկ գիծ)
- միջին ինտենսիվություն (երկու գիծ)
- բարձր ինտենսիվություն (երեք գիծ)
Երբ հագցնում եք բռնակոթին, խելացի խոզանակի
գլխիկն ավտոմատ կերպով ընտրում է առաջարկվող
ինտենսիվությունը: Եթե ցանկանում եք փոխել
ինտենսիվությունը, խոզանակման ընթացքում կարող
եք սեղմել ռեժիմ/ինտենսիվություն կոճակը։
Ինտենսիվությունը չի կարող փոխվել, երբ բռնակն
անջատված է կամ դադարեցված է։
BrushSync տեխնոլոգիա
BrushSync տեխնոլոգիան ձեր խոզանակի գլխիկին
թույլ է տալիս հաղորդակցվել բռնակի հետ միկրոչիպի
օգնությամբ: Խոզանակի գլխիկի ստորին հատվածում
գտնվող նշանը ցույց է տալիս, որ խոզանակի
գլխիկն ապահովված է այս տեխնոլոգիայով:
BrushSync տեխնոլոգիան ապահովում է.
- Խոզանակի գլխիկի փոխարինման հիշեցում
- BrushSync ռեժիմի զուգավորում
Philips Sonicare-ն առաջարկում է BrushSync
(ԽոզանակիՍինքրոնացում) տեխնոլոգիայով խելացի
խոզանակի գլխիկների լայն տեսականի։
Խոզանակների գլխիկների մեր ամբողջ տեսականուն
ծանոթանալու և ձեզ ամենահամապատասխան
գլխիկը գտնելու և լրացուցիչ տեղեկությունների
համար այցելեք www.philips.com/toothbrush-heads:
Գործառույթներ
- Ճնշման սենսորի արձագանք
- BrushPacer
- SmartTimer
- Խոզանակի գլխիկի ռեժիմի զուգավորում
- Easy Start
- Խոզանակի գլխիկի փոխարինման հիշեցում

Table of Contents

Related product manuals