760
Հայերեն
Ճնշման սենսորի արձագանք
Ձեր Sonicare ատամի խոզանակը չափում է մաքրելու
ընթացքում ձեր կողմից գործադրված ճնշումը՝ ձեր
լնդերը և ատամները վնասվածքներից պաշտպանելու
համար:
Եթե ավելորդ ճնշում եք գործադրում, ապա բռնակի
թրթռոցը փոխվում է, իսկ բռնակի ստորին հատվածում
գտնվող լուսային ցուցիչը թարթում
մանուշակագույնով՝ մինչև կրկին չնվազեցնեք
ճնշումը:
Նշում՝ Սարքում կանխադրված կերպով ակտիվացված
է Ճնշման սենսորը։ Այս գործառույթն
ապաակտիվացնելու համար (Տես գլուխ «Ակտիվացնել
կամ ապաակտիվացնել գործառույթները»)։
BrushPacer
BrushPacer-ը ինտերվալների ժամաչափ է, որն օգնում է
ձեզ հավասարաչափ մաքրել բերանը՝ բաժանելով այն
6 հատվածի։ (Տես գլուխ «Մաքրման հրահանգներ»)
SmarTimer
SmarTimer-ը ցույց է տալիս, որ մաքրման փուլն
ավարտված է՝ մաքրման փուլի վերջում ավտոմատ
կերպով անջատելով ատամի խոզանակը։
Ատամնաբույժ-մասնագետները խորհուրդ են տալիս
մաքրել ատամները օրական 2 անգամից ոչ պակաս։
Նշում՝ Եթե սեղմեք հոսանքի միացման/անջատման
կոճակը մաքրման փուլը սկսելուց հետո, ատամի
խոզանակը կանգ կառնի։ 30 վայրկյան դադարից
հետո SmarTimer-ը վերակայվում է։
Խոզանակի գլխիկի ռեժիմի զուգավորում
BrushSync տեխնոլոգիայով խոզանակի գլխիկները
միկրոչիպ ունեն, որը հաղորդակցվում է բռնակոթի
հետ և ավտոմատ կերպով զուգավորում այն
առաջարկվող ռեժիմի և ինտենսիվության հետ:
BrushSync տեխնոլոգիայով խոզանակի գլխիկներից
շատերն ավտոմատ կերպով զուգավորվում է Clean
ռեժիմի հետ: Որոշակի առավելություններով
խոզանակի գլխիկները կզուգավորվեն