767
Հայերեն
Մաքրում
Ատամի խոզանակի բռնակը
1
Հեռացրեք խոզանակի գլխիկը և լվացեք
մետաղական լիսեռի հատվածը տաք ջրով։
Համոզվեք, որ հեռացրել եք ատամի մածուկի
մնացորդները։
Զգուշացում՝ Մի հրեք ռետինե կնիքը սուր
առարկաներով դեպի լիսեռի մեջ, քանի որ այն
կարող է հանգեցնել վնասվածքի։
2
Բռնակի ամբողջ մակերեսը մաքրեք խոնավ
գործվածքով։
Նշում՝ Մի հարվածեք բռնակով լվացարանին՝ ավելորդ
ջուրը հեռացնելու համար։
Խոզանակի գլխիկ
1
Յուրաքանչյուր օգտագործումից հետո լվացեք
խոզանակի գլխիկը և մազիկները։
2
Հեռացրեք խոզանակի գլուխը բռնակից և
առնվազն շաբաթը մեկ լվացեք խոզանակի գլխիկը
տաք ջրով։ Լվացեք ճամփորդական կափարիչն
այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։
Լիցքավորիչ
1
Անջատեք լիցքավորիչը՝ նախքան այն մաքրելը։
2
Լիցքավորիչի մակերեսը մաքրեք խոնավ
գործվածքով։
Ճամփորդական պատյան
Ողողե՛ք գոլ ջրով և օգտագործե՛ք խոնավ լաթ՝
ճամփորդական պատյանի ներսի մասը մաքրելու
համար։
Լիցքավորման ճամփորդական պատյան
1
Անջատեք լիցքավորման ճամփորդական
պատյանը՝ նախքան մաքրելը։
2
Խոնավ կտորով սրբեք ճամփորդական պատյանի
մակերևույթը: